Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անասնաբույժները գումար չեն ուզում»

Հունվար 20,2006 00:00

Չնայած
պատվաստման աշխատանքի դիմաց պետությունից չեն վարձատրվում Գյուղնախարարության
տեղեկատվությամբ, ընտանի բոլոր թռչունները հանրապետության բոլոր տարածքներում «վալցինան»՝
կեղծ ժանտախտի դեմ պատվաստանյութը, կստանան մինչեւ փետրվարի 15-ը: Ընդ որում, Թուրքիայի
հետ սահմանակից շրջաններում պատվաստումն արդեն սկսվել է: Երեւանը նույնպես ծրագրում
կա, բայց՝ վերջում: Մասնագետները գտնում են, որ մայրաքաղաքցիները լավ տեղեկացված
են թռչնագրիպից եւ դեպք արձանագրելուց անմիջապես կհայտնեն ուր որ հարկն է: Այս մասին
երեկ գյուղնախարար Դավիթ Լոքյանն նաեւ ասաց, թե «մեր անասնաբույժների հետ պայմանավորվել
ենք, որ պատվաստումն անելու են անվճար, առանց դրա դիմաց գյուղացուց գումար պահանջելու»:
Ինչ վերաբերում է «Առավոտում» հրապարակվածին, որ Արմավիրի գյուղերից մեկում պատվաստումն
արել են վճարովի, ապա նախարարը չի բացառում, որ կգտնվի մի «ապիկար անասնաբույժ»,
որը կխախտի պայմանավորվածությունը եւ ծառայությունը կմատուցի վճարովի, «բայց ողջ
հանրապետության անասնաբույժների մասին չի կարելի նույնն ասել, ու դրանով մենք ուղղակի
կվարկաբեկենք նրանց»: Կառավարության երեկվա որոշմամբ թռչնագրիպի հսկողությունն
այլեւս իրականացնելու է անձամբ վարչապետը եւ դրա համար ստեղծվել է պայքարի ազգային
ծրագիր: «Խնդիրը մեր հանձնաժողովի նկատմամբ անվստահությունը չէ, այլ Համաշխարհային
բանկի պահանջը: Հայաստանի կառավարությունը պայքարի առաջին փուլի համար բանկին ներկայացրել
է 4 մլն դոլար դրամաշնորհ տրամադրելու առաջարկ»,- պարզաբանեց Դ. Լոքյանը: Առաջարկը
դեռ պաշտոնապես չի հաստատվել: Երեկ կառավարությանը հաշվետու են եղել գյուղնախարարությունը,
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ավիացիայի գլխավոր վարչությունը՝
երեքի աշխատանքն էլ ստացել է «4»: Ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից «Առավոտը»
հետաքրքրվեց, թե օդակայանի ո՞ր ծառայությունից են ստացվել դժգոհություններ եւ բողոքներ:
Պարզվեց, հիմնականում հաշվառման եւ ուղեւորաբեռների բաժիններից: Առաջինի աշխատակիցները
շարունակում են կոպիտ սպասարկել ուղեւորներին, իսկ բեռների հետ կապված խնդիրն այն
է, որ դրանք տեղ են հասնում պատռված վիճակով: «Մենք ՌԴ մեր գործընկերներին արդեն
գրավոր զգուշացրել ենք, որ ուժեղացնեն հսկողությունը բեռնափոխադրումների բաժնում,
չեմ ասում, թե գողանում են, բայց ճամպրուկները պատռված են տեղ հասնում»,- ասաց Ա.
Մովսիսյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել