Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԿԱՆ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Հունվար 20,2006 00:00

ՄԻԿԱՆ
ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ Միքայել Բաղդասարովը հերքել է լուրերը,
թե սեփական կուսակցություն է ստեղծում. «Գործարար եմ եւ դեմ եմ քաղաքականությամբ
զբաղվելուն»։ Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» կուսակցությանը, որը կապվում
է գործարարի անվան հետ, Միքայել Բաղդասարովն ասել է. «Նախորդ ընտրություններին այս
կուսակցության առանձին անդամներ դիմել են ինձ եւ նրանց օգնել եմ։ Նրանք գիտենալով,
որ դեմ եմ առհասարակ ընտրություններին մասնակցելուն՝ ինքնուրույն որոշում էին կայացրել,
սակայն այս անգամ ես նրանց մերժեցի։ Այնպես որ՝ այդ կուսակցության համագումարի, դրա
ժամկետների մասին տեղեկացել եմ մամուլից»։ Հարցին, թե այսօր գրեթե բոլոր քիչ
թե շատ հայտնի գործարարները զբաղված են սեփական կուսակցությունների ստեղծմամբ՝ ինչո՞ւ
եք Դուք բացառություն, Բաղդասարովը պատասխանել է. «Ես ՌԴ քաղաքացի եմ եւ, որ գլխավորն
է՝ շարունակում եմ մնալ համոզմունքին, որ իբրեւ գործարարի՝ իմ տեղը տնտեսական դաշտում
է: Այլ հարց է, որ չեմ կարող անտարբեր մնալ խնդիրների նկատմամբ, թե ով է լինելու
պետության հաջորդ ղեկավարը, որ կուսակցությունն է լինելու իշխող»։ Գործարարը
չի բացառել, որ 2007-ի ընտրություններին ընդառաջ կաջակցի որոշ կուսակցությունների։
Առաջին հերթին առանձնացրել է ՀՀԿ-ին։ Բաղդասարովը մտածում է նաեւ Գագիկ Ծառուկյանի
«Բարգավաճ Հայաստան»-ը ֆինանսավորելու ուղղությամբ։ Հարցին, թե ի՞նչ է՝ «Բարգավաճ
Հայաստան»-ում ֆինանսական միջոցների պակա՞ս կա՝ հակադարձել է. «Ի՞նչ է, ՀՀԿ-ո՞ւմ
կա ֆինանսական միջոցների պակաս: Նախ՝ ֆինանսական միջոցների պակաս միշտ կա, եւ բացի
այդ՝ ֆինանսավորում չի նշանակում պարզապես փող տալ, ֆինանսավորում նշանակում է ցուցաբերել
վերաբերմունք այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ»։ «Դաշինք» կուսակցության
վերաբերյալ Միքայել Բաղդասարովն ասել է. «Եթե Սամվել Բաբայանը հանդես գա հետաքրքիր
գաղափարներով եւ ծրագրով՝ հնարավոր է աջակցեմ նաեւ նրան»: Հարցին, թե իր տեսադաշտում
չկա՞ որեւէ ընդդիմադիր կուսակցություն՝ պատասխանել է. «Եթե վաղը հայտնվի որեւէ ընդդիմադիր
նոր քաղաքական ուժ, նոր ասելիքով եւ հետաքրքիր ծրագրերով, ապա հնարավոր է, որ աջակցեմ։
Սակայն ներկա ընդդիմության մասին խոսք լինել չի կարող»։ Ըստ
«Ռադիոլուրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել