Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննադատվում է Հայաստանը

Հունվար 19,2006 00:00

Քննադատվում
է Հայաստանը Human Rights Watch-ի 2006-ի զեկույցում նշվում
է, որ Հայաստանի կառավարությունը չկարողացավ բարելավել իր ցուցանիշները մարդու իրավունքների
ասպարեզում. «2004-ին ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումների արդյունքում 2005-ին
ավելի քիչ հանրահավաքներ եղան: Դրա հետեւանքով կառավարության ճնշումներն ընդդիմության
նկատմամբ 2005-ին պակաս տեսանելի էին»: Իշխանություններն, ըստ զեկույցի հեղինակների,
սահմանափակում են հավաքներ անցկացնելու, մասնավորապես՝ ընդդիմության հանրահավաքների
ու ցույցերի ազատությունը. «2005-ին մի շարք դեպքերում ոչ կառավարական կազմակերպությունները
եւ քաղաքական կուսակցությունները փորձեցին հանրահավաքներ անցկացնել: Ոստիկանությունը
եւ անհայտ անձինք միջամտեցին, խլեցին ցուցապաստառները կամ հրահրեցին անկարգություններ»:
Human Rights Watch-ն իր զեկույցում արձանագրում է նաեւ, որ ոստիկանության
կալանավայրերում մարդկանց նկատմամբ կիրառվող կտտանքներն ու նվաստացումները տարածված
երեւույթ են Հայաստանում. «Կտտանքները սովորաբար տեղի են ունենում նախադատավարական
կալանքի ժամանակ եւ արվում են հիմնականում երրորդ կողմի դեմ վկայություն կամ խոստովանություն
կորզելու նպատակով»: Ըստ Human Rights Watch-ի, չարաշահումները շարունակվում են նաեւ
բանակում, ուր «ամեն տարի մահացության տասնյակ կասկածելի դեպքեր են տեղի ունենում»:
Զեկույցում հիշատակվում է թուրք գիտնական Եկթան Թյուրքիլմազի ձերբակալությունը.
նշվում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները հարցաքննել են թուրք գիտնականին՝
վերջինիս հետազոտությունների եւ քաղաքական հայացքների առումով: «Իշխանությունները
2 օր հնարավորություն չեն տվել թուրք գիտնականին շփվել իր փաստաբանի հետ»,- ասված
է զեկույցում: «Թեեւ հայկական լրատվական դաշտը անկախ ու ընդդիմադիր տպագիր
մամուլ ունի, սակայն «Ա1+»-ը, «Նոյյան Տապան»-ը եւ ռուսաստանյան «Էն-Տե-Վե»-ն չեն
կարող հեռարձակվել, քանի որ կառավարությունը զրկել է նրանց արտոնագրից»,- նշվում
է զեկույցում: Human Rights Watch-ի զեկույցում մի շարք քննադատական դիտողություններ
կան կառավարության հասցեին նաեւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները սահմանափակելու
համար: Նշվում է, որ «Եհովայի վկաներ»-ի 16 անդամ բանտում են, եւս 19-ի դեմ հարուցված
են դատական գործեր: Նրանք մեղադրվում են զինծառայությունից խուսափելու մեջ: «2005-ի
մայիսին կառավարությունը դիմեց Սահմանադրական դատարան եւ սահմանափակեց օմբուդսմենի
լիազորությունները դատարաններից փաստաթղթեր ստանալու եւ դրանց ծանոթանալու առումով:
ՍԴ-ն այս որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ հրապարակվեց օմբուդսմենի առաջին
տարեկան զեկույցը, որտեղ կառավարությունը քննադատության ենթարկվեց մարդու իրավունքների
ասպարեզում»,- ասված է զեկույցում: Այնուհետեւ Human Rights Watch-ը վկայաբերում
է օմբուդսմենի գրասենյակից անվտանգության ուժերի կողմից համակարգչի առգրավման դեպքը.
«Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ անվտանգության ծառայությունը համակարգիչն առգրավելու
իրավունք չի ունեցել»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել