Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Հունվար 14,2006 00:00

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԼԲՈՒՌՆՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ՉՈՐՐՈՐԴՆ Է Մելբուռնում հրապարակվեց թենիսի՝ հունվարի 16-ին մեկնարկող «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության, մասնակիցների ցուցակն ըստ վարկանիշային դասակարգման: Տղամարդկանց պայքարում հանդես են գալու 64 թենիսիստներ: Նրանց մեջ առաջինը շվեյցարացի Ռոժե Ֆեդերերն է: Լավագույն եռյակում նրան հաջորդում են ամերիկացի Էնդի Ռոդիկը եւ կորտի տերերից Լեյթոն Հյուիթը: ATP-ի անցած տարվա ամփոփիչ մրցաշարի, որ կայացավ Շանհայում (Չինաստան), հաղթող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հանգրվանել է չորրորդ հորիզոնականում: Ցավոք, այս անգամ «Australian Open»-ին մասնակցելուց հրաժարվել է հողագնդի գործող ամենատիտղոսավոր թենիսիստներից մեկը՝ ամերիկացի մեր հայրենակից 35-ամյա Անդրե Աղասին: Նա, ինչպես տեղեկացրել ենք ժամանակին, Շանհայում Նիկոլայ Դավիդենկոյի հետ պայքարի ժամանակ ոտքի վնասվածք էր ստացել եւ իր իսկ ասելով դեռ չի հասցրել լիովին ապաքինվել: «Ես անչափ տխուր եմ, որ հարկադրված եմ բաց թողնել իմ ամենասիրած մրցաշարերից մեկը,- ասել է նա:- Սակայն ոգուս ուժը չեմ կորցնում եւ իմ երկրպագուներին խոստանում եմ անմիջապես կորտ մտնել՝ հենց որ ավարտեմ բուժման ամբողջական կուրսը»: Հիշեցնենք, որ իր մարզական կարիերայի ընթացքում Աղասին չորս անգամ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել