Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Հունվար 14,2006 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04: Ձեր վաղեմի խնդիրների լուծումը կգտնեք եւ նույնիսկ կարող եք օգնել մտերիմներին:
Ձեր պատրաստակամությունը կգնահատվի եւ կհասկանաք, որ շրջապատում սիրված եք: ՑՈՒԼ
21.04-21.05: Այսօր դուք իմպուլսիվ եւ անզուսպ եք տնեցիների նկատմամբ: Աշխատեք մտերիմներին
եւ երեխաներին կտրուկ նկատողություններ չանել: Զգույշ եղեք սուր առարկաների հետ:
ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր գործնական ակտիվությունը թույլ չի տալիս հանգստանալ:
Ֆինանսական խնդիրները գործնականում լուծված են: Շփումները եւ շրջապատը ձեզ հաճույք
կպատճառեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Անլուրջ պահվածքը կարող է հանգեցնել դեպրեսիայի:
Ձեզ վրա կենտրոնանալը խանգարում է ընկերների եւ զուգընկերոջ հետ շփումներին: Իսկ
վերջիններիս օգնության կարիքը այսօր շատ մեծ է: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր
ձեզ երջանիկ կզգաք: Սպորտով զբաղվելու համար լավագույն ժամանակն է, այն բաց մի թողեք:
ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր եւ շրջապատի միջեւ փոխըմբռնման օր է: Եղեք ուշադրության
կենտրոնում եւ թույլ մի տվեք ձեզ վախեցնել: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Կզգաք ստեղծագործական
վերելք, նաեւ ծայրահեղ զգայուն կլինեք: ԿԱՐԻՃ 24.10-22.11: Այսօր հնարավոր
են տրամադրության կտրուկ փոփոխություններ: Օգտակար է եկեղեցի այցելելը կամ հոգեւոր
գրականություն ընթերցելը: ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Ներքին էներգիայի վերելքի
օր է: Բոլոր գործերում անհրաժեշտ է որոշակի գործողություններ ձեռնարկել: Բարենպաստ
օր է բուժման, ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01:
Բեռնաթափման մրգային դիետայի օր հայտարարեք: Ճաշից հետո զբոսնեք, իսկ երեկոյան ընդունեք
լոգանք: ՋՐՀՈՍ 21.01-19.02: Ներքին էներգիայի արթնացման, գիտությամբ եւ արհեստներով
զբաղվելու օր է: ՁՈՒԿ 20.02-20.03: Այսօր առանձնապես հմայիչ
կլինեք եւ բարձր տրամադրություն կունենաք: Հետաձգեք գործնական կարեւոր հանդիպումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել