Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄԵԼԲՈՒՌՆՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ՉՈՐՐՈՐԴՆ Է

Հունվար 14,2006 00:00

Մելբուռնում
հրապարակվեց թենիսի՝ հունվարի 16-ին մեկնարկող «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին
մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության, մասնակիցների ցուցակն ըստ վարկանիշային դասակարգման:
Տղամարդկանց պայքարում հանդես են գալու 64 թենիսիստներ: Նրանց մեջ առաջինը շվեյցարացի
Ռոժե Ֆեդերերն է: Լավագույն եռյակում նրան հաջորդում են ամերիկացի Էնդի Ռոդիկը եւ
կորտի տերերից Լեյթոն Հյուիթը: ATP-ի անցած տարվա ամփոփիչ մրցաշարի, որ կայացավ Շանհայում
(Չինաստան), հաղթող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հանգրվանել է չորրորդ հորիզոնականում:
Ցավոք, այս անգամ «Australian Open»-ին մասնակցելուց հրաժարվել է հողագնդի
գործող ամենատիտղոսավոր թենիսիստներից մեկը՝ ամերիկացի մեր հայրենակից 35-ամյա Անդրե
Աղասին: Նա, ինչպես տեղեկացրել ենք ժամանակին, Շանհայում Նիկոլայ Դավիդենկոյի հետ
պայքարի ժամանակ ոտքի վնասվածք էր ստացել եւ իր իսկ ասելով դեռ չի հասցրել լիովին
ապաքինվել: «Ես անչափ տխուր եմ, որ հարկադրված եմ բաց թողնել իմ ամենասիրած մրցաշարերից
մեկը,- ասել է նա:- Սակայն ոգուս ուժը չեմ կորցնում եւ իմ երկրպագուներին խոստանում
եմ անմիջապես կորտ մտնել՝ հենց որ ավարտեմ բուժման ամբողջական կուրսը»: Հիշեցնենք,
որ իր մարզական կարիերայի ընթացքում Աղասին չորս անգամ հաղթել է Ավստրալիայի բաց
առաջնությունում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել