Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Աբարոտկա՞»

Հունվար 14,2006 00:00

Թաղապետ
լինելը ե՛ւ լավ է, ե՛ւ վտանգավոր Երեկ
մեր ստացած տեղեկությունների համաձայն, մի քանի օր առաջ Դավիթ Անհաղթի փողոցի վրա
գտնվող իր ղեկավարած հասարակական կազմակերպության գրասենյակի դիմաց ծեծել են Քանաքեռ-Զեյթունի
նախկին թաղապետ Ռուբեն Սինոյանին: Ըստ մեր աղբյուրների, ծեծող «բրիգադում» եղել են
այսօր գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանի թիմակիցները, թեեւ նույն աղբյուրների ասելով,
թաղապետը դրանից տեղյակ չի եղել: Շարժառիթի մասին տեղեկություններ չկան, բայց մեր
աղբյուրի փոխանցած որոշ մանրամասնություններ կարող են լույս սփռել դրանց վրա: Ըստ
այդմ, ծեծողները եղել են 5 հոգի: «Ի՞նչ է՝ 5 հոգով մա՞րդ եք ծեծում»,- Ռ. Սինոյանի
այս հարցադրմանը «բրիգադը» հակադարձել էր՝ «ինչո՞ւ, դուք կարող եք 10 հոգով մարդ
ծեծել, մենք 5 հոգով չենք կարո՞ղ»: Ըստ ստացված տեղեկությունների, նախկին թաղապետի
ստացած վնասվածքները, թերեւս, այնքան լուրջ են եղել, որ նրան բուժօգնություն է ցուցաբերվել:
Ու թեեւ մի քանի տարբեր աղբյուրներ հաստատում են այս տեղեկությունը՝ միաժամանակ
մանրամասնելով, թե նախկին թաղապետը շատ նեղված է, բայց ինքը՝ Ռ. Սինոյանը, երեկ մեզ
հետ հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկությունները. «Տո՛, դրանք տականքներ են…
Նման բան չկա»: Իսկ գործող թաղապետ Արայիկ Քոթանջյանն իր հերթին վստահեցրեց,
թե դրա մասին առաջին անգամ է լսում. «Ես Դուբայում եմ եղել, երեկ եմ վերադարձել»:
Հիշեցնենք, որ 2005թ. նոյեմբերի 14-ին էլ, մամուլի փոխանցմամբ, հենց Երեւանի
քաղաքապետարանի շենքում մի խումբ թաղապետերի կողմից ծեծի էր ենթարկվել Ա. Քոթանջյանը`
այն բանի համար, որ համարձակվել էր Ռ. Սինոյանի պաշտոնավարության ժամանակահատվածում
տեղ գտած յուրացումների վերաբերյալ նյութեր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Ճիշտ է, այն ժամանակ էլ Ա. Քոթանջյանն ու որոշ թաղապետեր եղած լուրերը հերքեցին,
բայց դրանք մամուլի դիտարկմամբ, այնքան էլ համոզիչ չէին, որովհետեւ եղել էին ականատեսներ:
Բոլոր դեպքերում բանը իրավապահ մարմիններին չէր հասել, ճիշտ այնպես՝ ինչպես այս դեպքում:
Ներքին «ռազբորկաները» հայ իրականության մեջ, մեր մենթալիտետի համաձայն, լուծվում
են «տղամարդավարի», «սամասուդի» միջոցով՝ առանց ոստիկանության միջամտության, դատ
ու դատաստանի: Այս են վկայում նաեւ Ռ. Սինոյանին մոտ կանգնած այն աղբյուրները, որոնք
ոչ միայն հաստատում են տեղի ունեցածը, այլեւ ակնարկում են, որ պատասխան «աբարոտկան»
չի բացառվում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել