Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՅԿ-ԱՆ-ԶԵԵ. ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ

Հունվար 13,2006 00:00

Վաղը
Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում գործի կդրվեն 19-րդ կարգի «Korus Chess ounament
2006» այս տարվա անդրանիկ շախմատային գերմրցաշարի ժամացույցները: Հողագնդի
տասնչորս ուժեղագույն գրոսմայստերները տասներեք տուրերում շրջանաձեւ մրցակարգով կորոշեն
հաղթողին: Մասնագետները նշում են, որ պայքարը խոստանում է լինել ամենահետաքրքիրներից
մեկն այս տարի կայանալիքների մեջ հենց միայն այն պատճառով, որ փաստորեն խաղատախտակների
առջեւ իրենց կարողություններն են ցուցադրելու ներկայիս գործող շախմատիստների երեք
սերունդների աստղերը: Նրանք բոլորն էլ, անկախ տարիքից, հարուստ մրցափորձ ունեն
ու տիտղոսների պակաս չեն զգում: Կարծում ենք, հայ շախմատասերներին կհետաքրքրի մասնակիցների
մինչեւ այժմ ունեցած մարզական ձեռքբերումների թեկուզ համառոտ թվարկումը: Վեսելին
Տոպալով (Բուլղարիա)՝ ՖԻԴԵ-ի աշխարհի գործող չեմպիոն: Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝
աշխարհի 2000թ. չեմպիոն, արագ շախմատի աշխարհի 2003թ. չեմպիոն, ՖԻԴԵ-ի 2000 եւ 2002թթ.
գավաթակիր, եռակի օսկարակիր: Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ ՖԻԴԵ-ի 2005 թվականի
գավաթակիր, մինչեւ 20 տարեկանների աշխարհի 2002թ. չեմպիոն: Պետեր Լեկո (Հունգարիա)՝
աշխարհի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի (Վլադիմիր Կրամնիկի հետ) մասնակից,
որում ոչ-ոքի՝ 7:7 հաշվի պայմաններում ռուսաստանցին պահպանեց չեմպիոնի կոչումը: Վասիլի
Իվանչուկ (Ուկրաինա)՝ աշխարհի 2002թ. փոխչեմպիոն, Եվրոպայի 2004թ. չեմպիոն: Բորիս
Գելֆանդ (Իսրայել)՝ ՖԻԴԵ-ի 1995թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից:
Էտյեն Բակրո (Ֆրանսիա)՝ մինչեւ 10, 12 տարեկանների Եվրոպայի 1993-1995թթ.
չեմպիոն, միջազգաին մրցաշարերի հաղթող: Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2001-2005թթ.
մինչեւ 14, 16, 18, 20 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Մայքլ Ադամս
(Անգլիա)՝ աշխարհի 2004թ. առաջնության եզրափակիչի, 1997, 1999, 2000թթ. կիսաեզրափակիչի
մասնակից: Իվան Սոկոլով (Հոլանդիա)՝ միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող:
Գատա Կամսկի (ԱՄՆ)՝ ՖԻԴԵ-ի աշխարհի 1996թ. փոխչեմպիոն: Սերգեյ Տիվյակով
(Հոլանդիա)՝ մինչեւ 20 տարեկանների 1990թ. աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի հավաքականի
կազմում 1994թ. համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)՝
16 տարեկան, շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ գրոսմայստերը, աշխարհի ու Եվրոպայի
պատանիների ու երիտասարդների միջեւ անցկացված մրցաշարերի բազմակի հաղթող: Լյուկ
Վան Վելի (Նիդեռլանդներ)՝ միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել