Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ՈՒՆԵՆԱ

Հունվար 12,2006 00:00

ՄԱԿ-Ը
ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ՈՒՆԵՆԱ «Առավոտի» հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ
են այն տեղեկությունները, որ ՄԱԿ-ը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու
է Պարույր Հայրիկյանի թեկնածությունը՝ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը պատասխանեց.
«Մենք գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամենաարժանի թեկնածուն է Պարույր
Հայրիկյանը: Բայց նաեւ տեղյակ ենք իր կարծիքին»: Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը
«Ազգին» հաղորդել է, որ թեեւ ներկայումս գործազուրկ է, «եւ բնականաբար կարծում եմ,
որ ես էլ պիտի լինեի մարդու իրավունքների պաշտպանը: Կան նաեւ իրենց մակարդակով երեւույթներին
անդրադարձող («ամեն ինչ գնվում է եւ վաճառվում» պատկերացմամբ ապրող) մարդիկ, որ 1998
թ. մեր նախաձեռնած եւ ցավոք այս անգամ էլ ոչ առանց մտահոգություններ առաջացնող դրսեւորումների
անցկացված սահմանադրական բարեփոխումներում ԻՄ-ի եւ նրա ղեկավարի սկզբունքային դիրքորոշումն
ընկալեցին որպես նահանջ, որն իրենց պատկերացմամբ պետք է վարձատրվի»: Հայրիկյանը եւս
մեկ անգամ նշել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «ճիշտ կլիներ Վարդան
Հարությունյանի նշանակումը, սակայն… Ես այժմ շատ լուրջ առաքելությամբ եմ գտնվում
արտասահմանում, եւ երբ այստեղից (Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ) վերադառնամ,
այդ պաշտոնում արդեն նշանակված կլինի մեր Ազգային ժողովին արժանի պաշտպանը: Այնպես
որ, տիկնայք եւ պարոնայք, այս հարցի առնչությամբ հուզվելն անտեղի է»: Գուրգեն
Արսենյանը հայտնեց. «Մենք կառաջնորդվենք եղած թեկնածուների միջեւ ընտրությամբ»: 6
պատգամավոր ունեցող Միավորված աշխատանքային կուսակցությունը չի փորձի առաջադրել որեւէ
այլ թեկնածուի. «Մեր տեխնիկական հնարավորությունները չեն հերիքում դա անելու համար»:
Վերստին հիշեցնենք, որ պաշտպանի թեկնածություն առաջադրելու նախաձեռնությունը պետք
է պաշտպանի ԱԺ առնվազն 27 պատգամավոր: Իսկ երեկ շրջանառության մեջ դրվեց մեկ
այլ անուն, թե իբր կոալիցիոն կուսակցությունները Պաշտպանի պաշտոնում առաջադրելու
են կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի թեկնածությունը։ Սակայն պաշտոնապես
չի հաստատվում այս լուրը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել