Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա

Հունվար 10,2006 00:00

Ամանորյա տասնօրյակ Արտակարգ եւ քրեական խճանկարը վերջին երկու շաբաթում Տարվա սկզբին Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց տեղափոխվեցին շմոլ գազից թունավորված Պարույր Սեւակի փողոցի բնակիչները: 9-րդ շենքի 30 բնակարանի բնակիչներ՝ 14 տարեկան Ֆելիքսի, 19-ամյա Տիգրանի, 20-ամյա Լիանայի, 42-ամյա Անահիտի եւ Անդրանիկ Պետրոսյանների բնակարանի խոհանոցում բացակայել էր օդատարը: Նույն օրը Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել Շատին գյուղից 5-ամյա Ա. Նազարյանը, որը թունավորվել էր «ամիտրոպիլեն» դեղից: Հունվարի 1-10-ը վրաերթերի արդյունքում գրանցվեցին մահվան ելքեր: Հունվարի 6-ին Վանաձորի Երեւանյան խճուղու 217 տան մոտ «Տոյոտա» ավտոմեքենան կորցրեց կառավարումը, որի արդյունքում վրաերթի ենթարկված Անահիտ Կիրակոսյանը, Արեն Նալբանդյանը եւ Սիլվա Սաֆարյանը մահացան: «BMW- 316» ավտոմեքենան Երասխ-Երեւան ավտոճանապարհին էլ բախվել էր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վարորդ Սարգիս Սարգսյանը տեղում մահացել է, իսկ 7 ուղեւոր տարվել է հիվանդանոց: Հունվարի 8-ին «ՄԱԿ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհին բախվեց «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով մահացան ուղեւորը՝ Սերոբ Գոգանյանը, վարորդը՝ Յուրիկ Գաբրիելյանը, իսկ մեկ ուղեւոր տեղափոխվեց հիվանդանոց: Հունվարի 6-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազությունում սկսվեց քննություն՝ կապված «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի պայթյունի հետ: Մեքենան լիցքավորելու ժամանակ պայթել էր բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը, իսկ Մալաթիայի գազալիցքավորման կայանի մեկ աշխատակից՝ Կարեն անունով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Քրեական խճապատկերների մեջ առանձնացան մայրաքաղաքի Ազատության պողոտայում ծաղկի վաճառքի սրահ ներխուժած, նախկինում դատված Հարութ Հարությունյանի գործողությունները: Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության՝ նա «փորձել է բացահայտ հափշտակել ծաղկեփունջ» եւ դիմել է փախուստի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանից օրերս ստացվել է հետաքրքիր մի լուր, որ լսվելու է «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արմեն Մկրտչյանի հայցը: Վերջինս վարչական տույժի էր ենթարկվել հանրահավաքի մասնակցելու համար 2003թ. նախագահական ընտրություններից հետո, անգամ կալանվել էր Հայաստանի վարչական օրենսգրքի հիման վրա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Արդարադատության նախարարությունից երեկ հայտնեցին, որ հացադուլից դուրս գալու դիմում է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ռազմիկ Սարգսյանը: Օրվա վերջում էլ ահազանգ ենք ստացել, որ նույն ՔԿՀ-ում դեկտեմբերի 23-ին դաժան ծեծի են ենթարկվել թիվ 88 խցի կալանավորներ Արամ Պետրոսյանը, Հակոբ Խաչատրյանը եւ Արտակ Ալեքյանը: Ըստ ահազանգի, ծեծից հետո նրանց վրա սառը ջուր են լցրել եւ բաց թողել խցի պատուհանը: Լուրը ճշտման կարիք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել