Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա տասնօրյակ

Հունվար 10,2006 00:00

Արտակարգ
եւ քրեական խճանկարը վերջին երկու շաբաթում Տարվա սկզբին
Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց տեղափոխվեցին շմոլ գազից թունավորված Պարույր
Սեւակի փողոցի բնակիչները: 9-րդ շենքի 30 բնակարանի բնակիչներ՝ 14 տարեկան Ֆելիքսի,
19-ամյա Տիգրանի, 20-ամյա Լիանայի, 42-ամյա Անահիտի եւ Անդրանիկ Պետրոսյանների բնակարանի
խոհանոցում բացակայել էր օդատարը: Նույն օրը Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել
Շատին գյուղից 5-ամյա Ա. Նազարյանը, որը թունավորվել էր «ամիտրոպիլեն» դեղից: Հունվարի
1-10-ը վրաերթերի արդյունքում գրանցվեցին մահվան ելքեր: Հունվարի 6-ին Վանաձորի Երեւանյան
խճուղու 217 տան մոտ «Տոյոտա» ավտոմեքենան կորցրեց կառավարումը, որի արդյունքում
վրաերթի ենթարկված Անահիտ Կիրակոսյանը, Արեն Նալբանդյանը եւ Սիլվա Սաֆարյանը մահացան:
«BMW- 316» ավտոմեքենան Երասխ-Երեւան ավտոճանապարհին էլ բախվել էր «ՎԱԶ 2106»
մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վարորդ Սարգիս Սարգսյանը տեղում մահացել
է, իսկ 7 ուղեւոր տարվել է հիվանդանոց: Հունվարի 8-ին «ՄԱԿ» մակնիշի ավտոմեքենան
Երեւան-Մեղրի ճանապարհին բախվեց «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով
մահացան ուղեւորը՝ Սերոբ Գոգանյանը, վարորդը՝ Յուրիկ Գաբրիելյանը, իսկ մեկ ուղեւոր
տեղափոխվեց հիվանդանոց: Հունվարի 6-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատախազությունում
սկսվեց քննություն՝ կապված «ՎԱԶ 21099» ավտոմեքենայի պայթյունի հետ: Մեքենան լիցքավորելու
ժամանակ պայթել էր բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը, իսկ Մալաթիայի գազալիցքավորման
կայանի մեկ աշխատակից՝ Կարեն անունով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քրեական խճապատկերների մեջ առանձնացան մայրաքաղաքի Ազատության պողոտայում
ծաղկի վաճառքի սրահ ներխուժած, նախկինում դատված Հարութ Հարությունյանի գործողությունները:
Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության՝ նա «փորձել է բացահայտ հափշտակել
ծաղկեփունջ» եւ դիմել է փախուստի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանից
օրերս ստացվել է հետաքրքիր մի լուր, որ լսվելու է «Հանրապետություն» կուսակցության
նախկին անդամ Արմեն Մկրտչյանի հայցը: Վերջինս վարչական տույժի էր ենթարկվել հանրահավաքի
մասնակցելու համար 2003թ. նախագահական ընտրություններից հետո, անգամ կալանվել էր
Հայաստանի վարչական օրենսգրքի հիման վրա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ.
Գ. Արդարադատության նախարարությունից երեկ հայտնեցին, որ հացադուլից դուրս գալու
դիմում է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ռազմիկ Սարգսյանը: Օրվա վերջում էլ ահազանգ
ենք ստացել, որ նույն ՔԿՀ-ում դեկտեմբերի 23-ին դաժան ծեծի են ենթարկվել թիվ 88 խցի
կալանավորներ Արամ Պետրոսյանը, Հակոբ Խաչատրյանը եւ Արտակ Ալեքյանը: Ըստ ահազանգի,
ծեծից հետո նրանց վրա սառը ջուր են լցրել եւ բաց թողել խցի պատուհանը: Լուրը ճշտման
կարիք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել