Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂ-ԻՆ՝ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐ

Հունվար 10,2006 00:00

ԼՂ-ԻՆ՝
ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐՄիջազգային ճգնաժամային խմբի՝ Հարավային Կովկասի
հարցերով տնօրեն Սաբինա Ֆրեյզերը օրերս հրապարակել է իր դիտարկումները Լեռնային Ղարաբաղի
հակամարտության խաղաղ կարգավորման եւ այդ համատեքստում հակամարտության գոտում խաղաղապահ
ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին: Զարգացնելով այս միտքը՝ ադրբեջանական «Day.az»-ի
ինտերնետային կայքում երեկ տեղադրված հաղորդագրության համաձայն, տիկին Ֆրեյզերը կարծիք
է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի կազմում չպետք է լինեն ԵԱՀԿ
Մինսկի խմբի անդամ համանախագահ-երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները:
Ասել է թե՝ նման իրավունք չպետք է ունենան նաեւ Ռուսաստանն ու Թուրքիան: Փորձագետի
ասելով, խաղաղարար գումարտակը պետք է օժտված լինի միջազգային մանդատով, որը կարող
է տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կամ ԵԱՀԿ-ն: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կամ
ԵԱՀԿ-ն կարող են հրավիրել երկրներին՝ մասնակցելու այդ առաքելությանը: Անհրաժեշտ է
սպասել հրավերի պատասխանին, հնարավոր է, որ Եվրամիությունն այս հարցում շահագրգռություն
ցուցաբերի»,- հայտարարել է նա՝ չբացառելով, որ Եվրամիությունը շահագրգիռ է Լեռնային
Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ առաքելությամբ: Ս. Ֆրեյզերի կարծիքով,
Եվրամիության ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում կայանում է ոչ
թե խաղաղության հասնելու, այլ այն կյանքի կոչելու մեջ: Տիկին Ֆրեյզերի համոզմամբ,
Հայաստանը պետք է պատրաստ լինի «Ղարաբաղի կարգավիճակի անորոշությանն ու տարածքների
վերադարձին», իսկ Ադրբեջանի կողմից ամենամեծ փոխզիջումը, ըստ նրա, պետք է լինի Լեռնային
Ղարաբաղի կարգավիճակի որոշակիացումը: «Պաշտոնական Բաքուն պետք է պատրաստ լինի ցանկացած
տարբերակի»,- հայտարարել է Ֆրեյզերը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել