Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ

Դեկտեմբեր 24,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՃԱՏԵՍ ԵՐԿԻՆՔԸ Բազելի «Մշակութային միջավայրներ» փառատոնում եվրոպական մի երկիր դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմի ստվերից: Օսիպ Մանդելշտամն էլ է եղել Արկադիայում: 1930-ին՝ ԳՈՒԼԱԳ-ում իր մահկանացուն կնքելուց 8 տարի առաջ, ազգությամբ հրեա ռուս բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, իր հետ վերցնելով Գյոթեի «Իտալական ճանապարհորդությունը», ճանապարհվեց Հայաստան: Ձյունածածկ Արարատ լեռան ստորոտում, որտեղ, ըստ Աստվածաշնչի, ժամանակին երկիր ոտք դրեց մեր նախահայր Նոյը՝ տապանի բնակիչների հետ միասին, Մանդելշտամը գտավ «մի կտոր Եվրոպա աշխարհի ծայրին», որն այնքան ցածր էր խոսում նրա հետ՝ իր նկարներում, հնչյուններում եւ շարժումներում, որ երկար տարիներ լռած բանաստեղծը նորից վերադարձավ պոեզիային. ԽՈՍՈ255 ՐՏրՍՏՔՖ Չ վՌքպվրՍՏՎ րպսպվՖՌ ԹՏսՏր255վՈ255 ՎցջօՍՈ ՉՏՊօ! ճՑՏ ֆՑՏ? կՐ255ՋՈ? իՉցՍ? կՐպՊցտՐպՋՊպվՖպ? Ճանապարհորդությունը ավարտվեց հրաժեշտով՝ այլեւս ընդմիշտ անհասանելի երջանկությունից. շ Ցպո255 վՌՍՏչՊՈ վպ ցՉՌՋց, ըսՌջՏՐցՍՏպ ՈՐՎ255վրՍՏպ վպոՏ Բացի հիշողություններից, գրառումներից եւ բանաստեղծություններից՝ Մանդելշտամին մնացել էր, ինչպես ինքն էր հեգնանքով ձեւակերպում, «զուտ հետ սովորելու համար մի փոխատիպ նկար թեյի սպասքի վրա»: Ըստ նրա կենսագիր եւ թարգմանիչ Ռալֆ Դուտլիի՝ այն փոխատիպ նկարը պատկերում էր, սակայն, նորից Արարատ լեռը, որը բանաստեղծի աչքերում, որպես մասը ամբողջի փոխարեն, ոչ միայն մարդկության օրրանն էր մարմնավորում, այլ նաեւ, ըստ Դուտլիի, «մշակույթի, զգայական ընկալման, ինչպես նաեւ իր՝ սեփական անձի ծագումը»: Լեռանը եւ կովկասյան բնաշխարհի թափանցիկ օդում ճախրող ամպերին նայելիս Մանդելշտամի մեջ տառացիորեն ծնվեց վեցերորդ զգայարանը, որը բանաստեղծը անվանեց «Արարատի նկատմամբ զգայություն»: Եթե նույնիսկ սովորական փոխատիպ նկարները ընդունակ են հանդիսանալու որպես հիշողության համալիր գործընթացների դրդիչ, ապա միգուցե պետք է խոսել էմպատիայի զգացման՝ որպես ուրիշների՝ մարդկանց, իրերի եւ օտար աշխարհների դրության մեջ մտնելու ընդունակության մասին: «Ապրումակցել հասկանալու համար», սա նաեւ Բազելի «Մշակութային միջավայրեր» երրորդ փառատոնի հիմնական սկզբունքն է, որն Ուկրաինայից եւ Վրաստանից հետո այս տարի ներկայացնում էր Հայաստանը՝ համերգներով, ֆիլմերով, ընթերցումներով, զեկույցներով, ցուցահանդեսներով եւ մի սիմպոզիումով: Համընդհանուր ուշադրության կենտրոնում էին գտնվում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որը որպես «կացության կարգավիճակ ունեցող կոմպոզիտոր» անձամբ ներկա էր: Տ. Մանսուրյանը ծնվել է 1939-ին՝ Բեյրութում՝ հայկական ընտանիքում, 1947-ին ընտանիքը հայրենադարձվել է այն ժամանակ Խորհրդային Արեւելյան Հայաստան: «Երբ երկու հայ առաջին անգամ հանդիպում են, շատ հաճախ նրանք հարցնում են միմյանց ծագման մասին՝ ուզենալով իմանալ, թե նախկին կամ ներկայիս Հայաստանի ո՞ր բնակավայրից են նրանք կամ նրանց նախնիները ծագում»,- այսպես է արտահայտվում Տ. Մանսուրյանն աշխարհով մեկ տարածված հայ սփյուռքի երաժիշտների հետ իր համագործակցության մասին: «Դիմացինի հեռու անցյալի մեջ խորասուզվելը կարող է հանդիսանալ բարեկամության լավագույն հիմնաքար»: Այս պարզ արտահայտությամբ է բնութագրվում կոմպոզիտորի երաժշտական գործերի որոշիչ հատկանիշը: Մանսուրյանի ստեղծագործությունները, որոնց միմյանց հակասող երաժշտական աշխարհներում իր հայրենիքի հնչյուններն ու ժամանակակից եվրոպական երաժշտական փորձը միաձուլվում եւ վերածվում են պարզ եւ համառ գեղեցկություն պարունակող հնչուն երկերի, իրենցից ներկայացնում են նաեւ երկակի մշակութային հիշողության եւ հուշի գործեր, որոնք գերազանցել են ամեն տեսակի օրիենտալիզմը եւ խոչընդոտում են աշխարհի անխոհեմ բաժանմանը արեւելքի եւ արեւմուտքի: Մանսուրյանի հնչյունները նմանվում են դանդաղ շարժվող ամպերի, որոնց փոխակերպումներին կարելի է երկար հետեւել, այն էլ երկնքի բոլոր չորս կողմերում: Բազելի երաժշտական դահլիճների պատերից դուրս Մանսուրյանի երաժշտության ավետիսը արձագանք գտավ նաեւ հասարակական սիմպոզիումի միջազգային մասնակիցների եւ ունկնդիրների մեջ: Սիմպոզիումը նվիրված էր «Ապագան պատմական պարզաբանման կարիք ունի. Հայերը, թուրքերը եւ Եվրոպան Առաջին համաշխարհային պատերազմի ստվերում» նրբանկատ թեմային: Եվ նույնիսկ Թուրքիայից ներկայումս ստացվում են բազմաթիվ նշաններ այն բանի վերաբերյալ, որ այն լռության շղարշը, որը ամբողջությամբ ծածկում էր Անատոլիայի հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը, այլեւս չկա եւ սպասում է այն բանին, որ պաշտոնապես հանվի եւ իր տեղը գտնի էթնիկական նացիոնալիզմի խորդանոցում: Երիտթուրքական նացիոնալիզմին զոհ դարձած հայերի սերունդների հետ հաշտեցումը կխաղար մի տեսակ ջրբաժանի դեր Թուրքիայի ապագայի եւ Եվրոպայի ինքնագիտակցության համար, ինչին կնպաստեր նաեւ հայկական մշակույթը, որը միշտ էլ ավելի մոտ է եղել եվրոպական միջերկրածովյան կենտրոններին: Վեցերորդ զգայարան Արարատի նկատմամբ Որքան հեռու է ընկած ողբերգական իրադարձությունը, այնքան ավելի մոտիկից է նա հետ նայում: Աղետներով հարուստ քսաներորդ դարում 1915-16-ի զանգվածային ջարդերը մոտ 1.5 միլիոն հայերի նկատմամբ իրենից ներկայացնում էր նախաաղետ: Ինչպես Հոլոքոստի հետազոտման Ֆրանկֆուրտի Ֆրիտց-Բաուեր-ինստիտուտի տնօրեն Միխա Բրումլիկը, համաձայնվելով թուրք եւ հայ զեկուցողների հետ, հայտարարեց. «Զոհերն իրենց տառապանքների ճանաչման կարիքն ունեն՝ վերականգնելու համար իրենց մարդկային արժանապատվությունը, որի դեպքում պետությունները պետք է կատարեն իրենց բարոյական պարտականությունը»: Թուրք պատմաբան Հալիլ Բերկթայը, որն իր հայրենիքում ամենաարտասովոր եւ բազմաթիվ թշնամիներ ունեցող մարտիկն է եւ պայքարում է պատմական արդարության վերանորոգման եւ հաշտեցման համար, ավելի հրատապ, քան թուրքական պետության կողմից մեղքի ճանաչումը, համարում է երկրում քաղաքացիական հասարակության գործընթացի զարգացումը. «Ազատ եւ բաց բանավեճի համար, որի մեջ կլուծվեն երկարատեւ մտավոր եւ գաղափարական բլոկադաները, ցածր ձայներն ու տոներն ավելի կարեւոր են, քան բոլոր տեսակի պաշտոնական հայտարարությունները»: Սա է հաստատում նաեւ ստամբուլաբնակ մշակութաբան-գիտնական Աիսե Գյուլ Ալտինայը՝ նորագույն ժամանակներից վերցրած իր ակնառու օրինակներով. Ֆեթիյե Չետինի՝ Թուրքիայում մեծ իրարանցում առաջացրած գիրքը, որում երիտասարդ թրքուհին տասնամյակներ տեւած լռությունից հետո իր զառամյալ տատից իմանում է, որ վերջինս իրականում հայկական ծագում ունի: Կամ պատմական պատկերներով փոստային բացիկների ցուցահանդեսը Ստամբուլում, որոնք միմյանց են ուղարկել հայերը Օսմանյան կայսրության բոլոր ծագերից Առաջին համաշխարհային պատերազմից առաջ: Թուրքերի համար բացվեց մի նոր, հիշողություններից կազմված աշխարհ, ուր նրանք այդուհետեւ զարմանքով եւ հիացմունքով են այցելում: Անցյալից եկած փոստային բացիկները՝ համալրված արտասովոր երգերի եւ խոհարարական մանկական ուրախությունների լուռ հիշողություններով, ամբողջովին համապատասխանում են Մանդելշտամի «վեցերորդ զգայարանին», որը հատուկ է Արարատի պատկերով փոխատիպ նկարին եւ կամ հիշողություններ արթնացնող այն ազդեցությանը, որը գտնում ենք Մանսուրյանի գործիքային ստեղծագործություններում: Նրանք ամբողջովին կրում են այն երգային բնույթը, որն իր մեջ ընդգրկում է հայ երաժշտության ու երգեցողության ավանդույթները եւ նրանք մեկնում նորովի, եվրոպական երաժշտության ֆիլտրով՝ ամենից առաջ Դեբյուսիի օրինակով, ինչպես նաեւ Նոր երաժշտության ոգով: Թե ինչ չափով է Մանսուրյանի երաժշտությունը փոխադրում եւ արտացոլում հայերի տառապանքները, կարելի էր զգալ Մարտինի եկեղեցում տեղի ունեցած համերգային երեկոյի ժամանակ, որի ընթացքում կոմպոզիտորի ստեղծագործությունները ուղեկցվում էին Հոլոքոստը վերապրած ծերունի Էդգար Հիլզենրաթի ընթերցումներով՝ նրա «Հեքիաթ վերջին մտքի մասին» Հայաստանին նվիրված էպոսից («Դիտրիխ» հրատարակչություն, 2005, Բեռլին): Մանսուրյանի 1978-ին գրած ջութակի եւ թավջութակի համար կոնցերտը ընդգծում է Հիլզենրաթի կողմից հեքիաթային պատմվածքներով պարուրված տխուր զգացմունքները խոսքի եւ լռության միջեւ, ողբի, սգի եւ ցավի էլեգիական հնչյունները, եւ թվում է, թե մենակատար գործիքները ուզում են երգել եւ խոսել այնքան, մինչեւ երկարատեւ, աստիճանաբար մեղմացող եւ վերջում հազիվ ընկալելի տոների հանգելով՝ ավարտվում են բացարձակ լռությամբ, եւ հենց այդ լռության պահը այնքան լուսավոր է եւ թափանցիկ, ինչպես Հայկական լեռնաշխարհի օդը: ՖՈԼԿԵՐ ԲՐԱՅԴԵԿԵՐ «ZudDeutche Zeitung», 3 նոյեմբերի 2005 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031