Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ

Դեկտեմբեր 22,2005 00:00

ԱՅԼԵՎՍ
ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ ասուլիսում
ազդարարեց. «Մենք չենք մասնակցելու ո՛չ դաշինքի, ո՛չ խմբակցության աշխատանքներին,
սակայն չենք բացառում մասնակցությունն այն պարագայում, եթե «Արդարությունը» վերագնահատի
իր գործունեությունը»: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է «Արդարությունից» պահանջում ընդունել
սխալները, եթե հեղափոխության կոչ արել ու ժամկետներ նշել է ոչ ամբողջ դաշինքը, այլ
«Հանրապետությունը»՝ պրն Քոչարյանը պատասխանեց. «Համամիտ եմ, որ հիմնականում հեղափոխության
սուրը ճոճողն «Արդարության» ներսում «Հանրապետությունն» էր: Բայց դա չի նշանակում,
որ չկային նաեւ այլ անդամներ, որոնք եւս փորձում էին ճոճել այդ սուրը»: Ըստ նրա՝
«Արդարության» մեծ մասը ենթարկվեց այդ գծին, որի նախաձեռնողը չէր: «Հանրապետություն»
կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշել էր, թե միայն ինքը չէ, որ ասում է, թե
Շավարշ Քոչարյանի մոտեցումները սահմանադրական փոփոխությունների կամ ցուցակների վերաբերյալ
շատ նման էին «իշխանական բուրգի առաջարկներին», եւ իր համար այլեւս տարբերություն
չկա՝ Շավարշ Քոչարյա՞նն է խոսում, թե՞ Գառնիկ Իսագուլյանը: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով
այս պնդումը՝ պրն Քոչարյանն ասաց. «Ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը շնչում է:
Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է շնչենք: Սա հարցի մի կողմն է, որ չի կարելի
բոլոր հարցերում պարտադիր հակադրվել: Հարցի մյուս կողմը՝ Արամ Զավենի Սարգսյանի մեղադրանքները:
Այն մարդիկ, ովքեր խոստանում, ժողովրդի հույսերն էին արթնացնում, թե նոյեմբերի 27-ին
լինելու է հեղափոխություն՝ այսօր արդեն ոչ միայն անելիք, այլեւ ասելիք չունեն, բացի
անձերին վիրավորելուց: Եվ ցավոք, Արամ Զավենի Սարգսյանը հետեւողականորեն շարունակում
է այդ գիծը: Պետք է ուշադրություն հրավիրեմ, որ ԱԺԿ-ի գործելակերպում երբե՛ք չի եղել
անձերին վիրավորելը: Մեկ-մեկ պարտադրված ենք եղել անել դա միայն այն պարագայում,
երբ հրապարակային անձնական վիրավորանքներն անցել են այն շեմը, որ արդեն անհնարին
էր լռելը»: Երեկ նա պարտադրված արձագանքեց քաղաքագետ Աղասի Ենոքյանի՝ իրեն «ական»
որակմանը: «Եթե իմ գործունեությունը Ստրասբուրգում պայթեցնում է որոշակի մարդկանց,
ապա թող ականն իրենց ներսում փնտրեն»,- ասաց պրն Քոչարյանը: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել