Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԿՏԻՎ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ

Դեկտեմբեր 20,2005 00:00

ԱԿՏԻՎ
ՄՐՑԱՊԱՅՔԱՐ Օրերս
«Արենա» մարզական եւ զվարճանքի համալիրում ավարտվեց «Արենայի» գավաթի համար բոուլինգի
առաջնությունը լրագրողների միջեւ: Այն համատեղ նախաձեռնել էին համալիրի տնօրինությունը
եւ «Միր սպորտա» հանդեսը: Ինչպես եւ նախատեսված էր՝ գլխավոր եզրափակիչին նախորդեց
առաջնության երրորդ փուլը, որին մասնակցեց լրատվամիջոցների 19 լրագրող: Այս, ինչպես
նաեւ առաջին երկու փուլերում ակտիվությամբ առանձնացավ «Առավոտ» օրաթերթը: Ասենք,
որ միայն երրորդ փուլում մասնակիցներից ինը ներկայացնում էր «Առավոտը»: Եվս մեկը
նախկին առավոտցի էր: Այստեղ մրցանակային եռյակը կազմեցին Վահրամ Բաղդասարյանը («Ֆոտոլուր»),
Հարություն Մանսուրյանը («Ինտերնյուս») եւ Արեւ Բարսեղյանը («Առավոտ»): Իսկ մեր գործընկերուհի
Լուսինե Մարգարյանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեջ ամենից շատ միավոր վաստակելով՝
արժանացավ հատուկ մրցանակի: Կարճատեւ ընդմիջումից հետո մրցուղիները տրամադրվեցին
գլխավոր եզրափակիչի մասնակիցներին: Իսկ նրանք բոլոր փուլերում լավագույն եռյակը կազմած
լրագրողներն էին: Համառ պայքարի արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձավ, որ
առաջին տեղը գրավել է մեր մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: Նրան ընդամենը
երկու միավորով զիջեց «Չորրորդ իշխանության» ներկայացուցիչ Մհեր Ղալեչյանը: Եռյակը
եզրափակեց ֆոտոլուրցի Վահրամ Բաղդասարյանը: Առաջնության ավարտին «Միր սպորտա» հանդեսի
գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն, որը նաեւ 10 կեգլիանոց բոուլինգի նորաստեղծ ֆեդերացիայի
գլխավոր քարտուղարն է, հայտարարեց, որ նախատեսվում է արդեն հունվարին անցկացնել հանրապետության
անդրանիկ բաց առաջնությունը, որի արդյունքներով կկազմավորվի մի թիմ, որը կմեկնի Հունաստան՝
մասնակցելու արդեն միջազգային մրցաշարի: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել