Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկային ծրագիր՝ խոշոր բիզնեսի համար

Դեկտեմբեր 16,2005 00:00

Հայէկոնոմբանկը
մանր ու միջին բիզնեսին վարկավորելուց հետո անցավ խոշոր բիզնեսի վարկավորմանը Հայէկոնոմբանկը
(ՀԷԲ)՝ հանձին գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի, եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական
բանկը (ՎԶԵԲ)՝ հանձին տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեւիի, երեկ կնքեցին $3մլն ընդհանուր
գումարով համաֆինանսավորման երկու պայմանագիր: Նկատենք, որ ՎԶԵԲ-ը ՀԷԲ-ի բաժնետեր
է՝ 25% մասնակցությամբ: Երկու ֆինանսական կազմակերպություններ կվարկավորեն
խոշոր բիզնեսը: ՀԷԲ-ը արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է մանր եւ միջին բիզնեսի
վարկավորման ծրագրեր, եւ, ըստ պարոն Օսիպյանի՝ Հայաստանում բիզնեսի աճի դինամիկան
դրական է: Պայմանագրով նշված է, որ ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի նվազագույն
ծավալը կազմելու է $400 հազար, իսկ առավելագույն չափը՝ $1մլն: Հաշվի առնելով, ծրագիրն
առայժմ $3 միլիոնանոց է, ծրագրից օգտվողներ սուբյեկտների թիվը սահմանափակ է լինելու:
Սակայն, ըստ ՀԷԲ գործադիր տնօրենի, սա միայն պիլոտ-ծրագիր է, քանի որ ՀԷԲ-ը հիմնականում
նոր ֆինանսական գործիքները Հայաստանի ֆինանսական շուկա ներմուծում է պիլոտ-ծրագրերով:
Նկատի ունենալով պահանջարկը եւ անգամ կոնկրետ իրավաբանական անձանց՝ վարկավորումը
սկսվել է 3 մլն դոլարից: Սակայն հաջողության դեպքում ավելի մեծ գումարներով նոր վարկեր
կտրամադրվեն՝ երկրում խոշոր բիզնեսի զարգացման համար: Նշենք, որ վարկեր տրամադրվելու
են մինչեւ հինգ տարի ժամկետով եւ տարեկան 12-14 տոկոսադրույքով: Վարկավորման ենթակա
են արտադրության եւ սպասարկման ոլորտներում գործող իրավաբանական անձինք: Ամեն տարի,
թափանցիկության ապահովման համար, վարկավորված անձը պարտավոր է անցնել անկախ աուդիտ:
Աուդիտը անց են կացնելու ՀԷԲ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից ընդունելի աուդիտորական կազմակերպությունները:
Վարկավորման պայմանները կարծես թե խիստ են՝ ստվերային գործունեությանն ավելի
սովոր մեր բիզնեսմենների համար: Սակայն թափանցիկությունն այս պարագայում խիստ կարեւոր
է, քանի որ վարկերի վերադարձման ռիսկը առաջին պայմանագրով (Վարկային պայմանագիր,
որի արժեքը 1,5 մլն դոլար է) ստանձնել է ՀԷԲ-ը, իսկ երկրորդով (Մասնակցության պայմանագիր՝
մնացած1,5 մլն դոլար արժեքով)՝ ՎԶԵԲ-ը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել