Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-Ն

Դեկտեմբեր 15,2005 00:00

ԿԸՀ-Ն ՀԱ՛Մ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է, ՀԱ՛Մ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ Երեկ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնալով դեկտեմբերի 13-ին ընդդիմադիր «17+1» միավորման՝ հանրաքվեի օրինականությունը վերահսկող հանձնաժողովի, ներկայացուցիչների հրավիրած ասուլիսին, հայտարարել է, թե այնտեղ հնչած կարծիքները չեն համապատասխանում իրականությանը: «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ կատարելու մասին» նախագծի հանրաքվեի արդյունքներն ամփոփվել են, եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված է համարվել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածների համաձայն, հանրաքվեի արդյունքների ամփոփման մասին որոշումն ընդունվել է դատարաններում եւ ընտրատարածքային հանձնաժողովներում՝ տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոքների բացակայության պարագայում»,- հիշեցրել է ԿԸՀ-ն ու միաժամանակ շեշտել, որ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 40-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում՝ վերահաշվարկի պահանջի մասին, ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով: ԿԸՀ-ն նաեւ խորհուրդ է տվել ասուլիսի բանախոսներին, կարդալ «ՀՀ ընտրական օրենսգիրքը»՝ ուշադրություն դարձնելով հատկապես 40-րդ հոդվածի 5-րդ կետին, որի համաձայն՝ ընտրական հանձնաժողովի որոշումները, ընտրական հանձնաժողովի եւ (կամ) հանձնաժողովի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել որոշումը հրապարակելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետեւանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել