Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Դեկտեմբեր 14,2005 00:00

ԿԵՂԾԵՑԻՆ
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Դեկտեմբերի 7-ին «Հայլուրը» հաղորդեց, թե «Պաշտոնական
տեղեկագրում» այդ օրը հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եւ
այն արդեն իսկ վաղ առավոտից չկա այդ տեղեկագիրը վաճառող կրպակում: Սակայն ավելի ուշ
պարզվեց, թե հրապարակվել է դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ հետին թվով: Սա միայն
արտաքուստ է զուտ տեխնիկական հարց: «Կարծում եմ, թե այս ամենի ետեւում թաքնված է
մի պարզ բան,- «Առավոտին» ասաց իրավագետ Վարդան Պողոսյանը:- Եթե «Պաշտոնական տեղեկագիրը»
տպագրվեր դեկտեմբերի 5-ին, իսկ դա օրենքով սահմանված վերջին ժամկետն էր հրապարակելու
սահմանադրական փոփոխությունները, ապա դրանք ուժի մեջ կմտնեին դեկտեմբերի 6-ին:
Եվ այդ դեպքում արդեն իսկ ուժի մեջ կմտներ սահմանադրության փոփոխությունների այն
հոդվածը, ըստ որի՝ պատգամավորների 1/5-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ նաեւ
հանրաքվեի արդյունքների բողոքարկման համար: Կարծում եմ, որ ժամկետների այս տարբերությունն
է պատճառը, որ «Պաշտոնական տեղեկագիրը» հրապարակեցին հենց դեկտեմբերի 7-ին: Եթե փոփոխություններն
ուժի մեջ չմտնեին հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո 7-օրյա ժամկետում, ապա
շարունակում էր գործել 1995-ի Սահմանադրության տեքստի այն դրույթը, ըստ որի՝ ՍԴ դիմելու
համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի դիմումը: Տվյալ պարագայում իշխանություններն,
իմ կարծիքով, փորձել են իրենց ապահովագրել՝ երկյուղելով, թե հնարավոր է, որ ընդդիմությունը
հաջողի հավաքել պատգամավորների 1/5-ի ստորագրությունները եւ դիմել ՍԴ»: Այս ամենը
ակամա բացահայտեց «Հայլուրը», ըստ մեր զրուցակցի՝ մեր պետական մեքենայում գերիշխող
«աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը» սկզբունքի պատճառով: Վարդան Պողոսյանն արձանագրեց.
«Ինչպես սահմանադրական փոփոխությունների ընդունումն ԱԺ-ում տեղի ունեցավ օրենքի կոպիտ
խախտումներով, այնպես էլ նախագիծը հանրաքվեի դրվեց կոպիտ խախտումներով: Եվ այդպես
էլ փոփոխությունների պաշտոնական հրապարակումը, ըստ էության, տեղի ունեցավ օրենքի
կոպիտ խախտումներով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել