Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելին»

Դեկտեմբեր 13,2005 00:00

«ԱրմենՏելին» «քցել» են Առաջին անգամ ընկերության տեխնիկական պրոբլեմը հօգուտ բաժանորդի է Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին «ԱրմենՏելի» բջջային կապի բաժանորդները առավոտյան մոտ երկու ժամ հնարավորություն են ունեցել անվճար զանգեր կատարել: Իրենց ընձեռված «բացառիկ» հնարավորության մասին հատկապես «իզի» քարտի բաժանորդները շատ շուտ են գլխի ընկել ու գումարային հաշվեկշռում ոչ մի լումա չունենալով՝ բազմաթիվ տեղական, ավելին՝ հասցրել են նույնիսկ միջազգային թանկարժեք զանգեր կատարել: Որոշ բաժանորդների վկայությամբ էլ այդ ժամանակահատվածում որքան զանգեր կատարել են՝ խոսելաժամանակից չի պակասել: Այս հանգամանքը հասարակության շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր տվել: Լավատես բաժանորդների կարծիքով, սա ընկերության կողմից նախատոնական նվեր էր կամ գովազդային ակցիայի պես մի բան, սակայն այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ «ԱրմենՏելը» իր բաժանորդներին այդ մասին նախապես չէր հայտնել՝ հատկապես որ նման դեպքերում ընկերությունը պատրաստած նվերից շատ գովազդների վրա է ծախսում: Ոմանք էլ անգամ իմանալով անվճար զանգելու մասին, վախենում էին չարաշահել՝ հետագայում ընկերությունից մի կլորիկ գումար պարտք չկուտակելու համար: Մտավախություն կար, որ հետո ինչքան էլ հաշիվը վերալիցքավորեին, խոսելու հնարավորություն չտրվեր՝ մինչեւ ընկերության առաջ պարտքը չմարեին: Վերջիններս ավելի շատ հակված էին մտածելու, որ սա ոչ մի նվեր էլ չէ, այլ ուղղակի թյուրիմացություն: «ԱրմենՏելից» այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեցին, որ շաբաթ օրն իսկապես բաժանորդները կարողացել են անվճար զանգեր կատարել, որը տեւել է մեկ ժամ: Ըստ լրատվական ծառայության ղեկավարի՝ պատճառը ընկերությունում առաջացած «տեխնիկական պրոբլեմն» է, որը դեռ ուսումնասիրվում է: Հավաստիացրին նաեւ, որ առիթն օգտագործած բաժանորդներին պարտքերի տակ չեն գցի ու զանգերի համար ոչ մի հատուցում չեն պահանջի: Երեկ կեսօրի դրությամբ «ԱրմենՏելում» դեռ համապատասխան հաշվարկներ չէին կատարել՝ պարզելու, թե այդ մեկ-երկու ժամվա ընթացքում ինչքան գումարի կորուստ են ունեցել: Ի դեպ, արդեն քանի օր է՝ խոսակցություններ կան այն մասին, թե «ԱրմենՏելը» պատրաստվում է այս ամսվա վերջին իր բաժանորդների հաշվին 5 հազար դրամ ավելացնել: Սակայն ընկերությունից հերքեցին. «նման բան չկա»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել