Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տույժից խուսափել չկա

Դեկտեմբեր 10,2005 00:00

Տույժից
խուսափել չկա «Ես պրինցիպիալ դեմ եմ պայմանագրով մեզ տույժի
ենթարկելու գաղափարին, չկա դրա իրավական հիմքը: Կա Քաղօրի համապատասխան դրույթը,
որով բաժանորդը կարող է մեզանից վնասի փոխհատուցում պահանջել, եթե ապացուցի, որ իրեն
վնաս ենք հասցրել, էլ ինչո՞ւ են լրացուցիչ բեռ դնում մեզ վրա: Հիմա ինչ է,
եթե բնակիչը տասը ամիս չվճարի՝ գազը չանջատե՞մ»,- Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի կայացրած որոշումից երեկ դժգոհեց «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն
Կարեն Կարապետյանը: Իսկ նրա տեղակալ Աշոտ Հովսեփյանը քննարկման ժամանակ ասաց. «Ի՞նչ
տույժ, հիմա անգամ օբյեկտիվ պատճառով անջատելու դեպքում մենք պիտի արդարանա՞նք բաժանորդի
առջեւ: Չէ՞ որ գազից զրկելը մեր շահերից չի բխում, դուք պայմանները սխալ եք դնում»:
Սակայն հանձնաժողովի որոշման վրա նրանց բողոքը չանդրադարձավ՝ վճարած, բայց
ապօրինի գազազրկված բնակիչը, արդեն պայմանագրով՝ պետք է ստանա չմատակարարված գազի
արժեքը: Այն որոշվում է նախորդ ամսում մատակարարված գազի միջին ծախսի, չմատակարարված
ժամանակահատվածի եւ գազի սակագնի արտադրյալով: Սակայն տույժը վճարվում է այն բաժանորդներին
միայն, ովքեր նախորդ 6 ամիսներին եղել են բարեխիղճ վճարողներ: Երեկ հանձնաժողովի
որոշմամբ հաստատվեց կենցաղային կարիքների համար բնական գազի մատակարարման նոր պայմանագիրը,
ըստ որի՝ ներտնային սպասարկման ու անվտանգության պահպանման խնդիրը դրվեց «ՀայՌուսգազարդի»
վրա: Ըստ այդմ, ընկերությունը պարտավորվում է տարին երկու անգամ՝ պարտադիր, ինչպես
նաեւ՝ բնակիչների ահազանգով, զննել-մաքրել ծխատարները, հետեւել գազասարքերի շահագործման
անվտանգությանը, ինչից ընկերության ներկայացուցիչները չդժգոհեցին: Նրանք միայն առաջարկեցին
ոչ թե 3՝ ինչպես որոշման նախագծում էր սահմանված, այլ 6 ամսվա ընթացքում ավարտել
պայմանագրերի թարմացումը, ինչն ընդունվեց: Հանձնաժողովի ներկայացրած երկրորդ հարցը
ներտնային համակարգի նախագծման ու «գազ քաշելու» ծախսերի հաշվարկման մեթոդիկան էր,
որն առանձնապես բուռն քննարկման չարժանացավ: Ըստ այդմ, գազիֆիկացումը պետք է կազմի
20-40 հազար դրամ՝ կախված բնակարանի դիրքից, խողովակների ծախսից եւ այլն: Իսկ «ՀայՌուսգազարդի»
շահույթը հաշվարկվել է 10 տոկոս՝ կատարած աշխատանքների ընդհանուր գումարից: Գազիֆիկացման
պատասխանատուն «ՀայՌուսգազարդն» է, թեպետ կարող է աշխատանքը պատվիրել այլ ընկերությունների:
«Որոշումները հետագայում կարող են եւ փոփոխվել, թեպետ միեւնույն է, մեր ցանկացած
որոշում հավասար դժգոհություն է առաջացնում երկու կողմերի միջեւ»,- եզրակացրեց հանձնաժողովի
նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել