Տեղեկացնում
է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը «Հայաստանի Հանրապետության
ոչ սիրողական ակումբների միջեւ 2005 թ. անցկացվող ֆուտբոլի մրցումների կանոնակարգի»
15-րդ հոդվածի 8-րդ կետի hամաձայն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի
մամուլի քարտուղարության հարցմամբ: 2005 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստի
որոշման հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Կոտայք», «Կիլիկիա»,
«Դինամո 2000», «Լեռնագործ», «Շիրակ», «Արարատ» ակումբների նախագահները, այդ ակումբների
թիմերի գլխավոր մարզիչները եւ մարզչական շտաբները, բարձրագույն խումբը սպասարկած
մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները: Հարցումն անցկացվել
է հետեւյալ սկզբունքով. յուրաքանչյուր ակումբի նախագահ ներկայացրել է 3 լավագույն
ֆուտբոլիստի թեկնածություն՝ ըստ հերթականության՝ զրկված լինելով սեփական ակումբի
թիմը ներկայացնող ֆուտբոլիստի թեկնածությունը տալու իրավունքից: 3 ֆուտբոլիստի
թեկնածություն՝ ըստ հերթականության, ներկայացնելու իրավունք են ստացել նաեւ թիմերի
գլխավոր մարզիչները, մարզչական շտաբները՝ նույնպես զրկված լինելով սեփական թիմերը
ներկայացնող ֆուտբոլիստներին առավելություն տալու իրավունքից: Հարցմանը մասնակցել
են նաեւ զանգվածային լրատվամիջոցները՝ նույնպես մեկական ձայնի իրավունքով: Հարցման
արդյունքներն ամփոփվել են 5-3-1 սկզբունքով: Առաջին տեղի ձայները բազմապատկվել են
5-ով, երկրորդ տեղի ձայները՝ 3-ով, երրորդ տեղի ձայները՝ 1-ով: Վերջնական
արդյունքներն այսպիսին են Արամ Հակոբյան- 251 միավոր, Արմեն Շահգելդյան-
215 միավոր, Նշան Էրզրումյան- 82 միավոր: Ռոբերտ Արզումանյան-
35 միավոր Աղվան Մկրտչյան- 26 միավոր Սամվել Մելքոնյան- 11 միավոր
Ալեքսանդր Թադեւոսյան- 8 միավոր Արարատ Առաքելյան- 6 միավոր Սամվել
Պետրոսյան- 4 միավոր Սարգիս Հովսեփյան- 3 միավոր Արտաշես Ադամյան-
3 միավոր Նիկոլայ Աղասյան- 1 միավոր Արթուր Ոսկանյան- 1 միավոր Արսեն
Բալաբեկյան- 1 միավոր Էդիկ Երիցյան- 1 միավոր: