Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմ՝ ՀՀԿ ներկայացուցչի վրայով

Դեկտեմբեր 08,2005 00:00

Մինչ այժմ չեն հրապարակվել միայն ԵՊՀ-ի,
Բժշկական համալսարանի եւ Տնտեսագիտական ինստիտուտի բուհական խորհուրդների կազմերը:
Առաջին 2-ը ուշ են ներկայացվել կառավարություն եւ դեռեւս չեն
հաստատվել հիմնադրի կողմից: Ուշացման պատճառը, մեր տեղեկություններով, բուհերից ուսանողական
ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ցանկի համալրման հետ կապված խնդիրներն
են: Սպասվում է, որ վարչապետը գործուղումից անմիջապես հետո կստորագրի նաեւ դրանք:
Մինչ այդ, մեզ հայտնի դարձավ Բժշկական համալսարանի խորհրդի անդամների կազմը: Հիմնադրի
կողմից առաջադրվել են՝ Կարեն Ավագյան- ՀՀ վարչապետի օգնական (Բժշկականի նախկին
ուսխորհրդի նախագահ) Հրանուշ Հակոբյան- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի
եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Դարբինյան-
առողջապահության նախարարի առաջին տեղակալ Արթուր Աղաբեկյան- պաշտպանության
նախարարի տեղակալ Արմեն Աշոտյան- ԱԺ պատգամավոր, բժշկականի ռեկտորի օգնական
Մարտին Զաքարյան- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիլեն
Հակոբյան- ԵՊԲՀ ռեկտոր Սերժ Մկրտչյան- Երեւանի թիվ 1 բազային բժշկական ուսումնարանի
տնօրեն: Լիազոր մարմնի ներկայացուցիչներն են՝ Սերգո Երիցյան- ԿԳ նախարար
Մարտուն Մուրադյան- «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վաչե
Այվազյան- Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության եւ ճառագայթաբանության
կենտրոնի տնօրեն Արթուր Վարդանյան- ԿԳ նախարարի խորհրդական Արտաշես
Ազնաուրյան- ԵՊԲՀ բջջաբանության եւ սահմանաբանության ամբիոնի վարիչ Թամարա
Մելիքյան- ԵՊԲՀ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Ջանիբեկ Գեւորգյան- ԵՊԲՀ-ի
ախտաբանական անատոմիայի ամբիոնի պրոֆեսոր Մադլենա Ակոպովա- ԵՊԲՀ արտասահմանցի
ուսանողների ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ: Այս կազմը (պլյուս բուհի դասախոսների
եւ ուսանողների ներկայացուցիչները) եկող տարվա սկզբին կընտրեն Բժշկականի ռեկտորին:
Հիշեցնենք, որ ռեկտորի հիմնական հավակնորդները Շտապօգնության գլխավոր բժիշկ Արայիկ
Մինասյանն ու ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանն են: Առաջինին
սատարում են հիմնադիրն ու խորհրդի ուսանողական հատվածը. վերջինի հարցում մեծ է հիմնադրի
ներկայացուցիչ, վարչապետի օգնական Կարեն Ավագյանի եւ ռեկտորի օգնական, պատգամավոր
Արմեն Աշոտյանի լուման: Երկրորդին՝ լիազոր մարմինը, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի
ընտրությունը կիսվում է գրեթե հավասար: Իսկ Արայիկ Մինասյանին վերջինից միայն մեկ
ձայն է պետք: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել