Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼՔԻ Է ԳԱԼԻՍ»

Դեկտեմբեր 08,2005 00:00

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
ԽԵԼՔԻ Է ԳԱԼԻՍ» «Արմատական ընդդիմությունն իր քաղաքական վարքագծում
աստիճանաբար սթափության էլեմենտներ է դրսեւորում»,- հետեւելով ընդդիմության հանրահավաքներին՝
նման եզրակացության է հանգել ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը: Նրա համոզմամբ՝
արմատականները վերջապես սկսեցին հասկանալ, որ իրենց ցանկություններն ու իրականությունը
տարբեր են, որ «ժողովրդավարական ավանդույթներ ձեւավորելու համար ոչ պակաս կարեւոր
է քաղաքական իշխանության փոփոխության օրինական հնարավորություններն օգտագործելու
ավանդույթը»: Այն է՝ համապետական ընտրությունները, որոնց միջոցով էլ տեղի ունեցան
գունավոր հեղափոխությունները: Այս համատեքստում, միասնական ընդդիմության վերջին
հանրահավաքում հնչած հորդորը՝ «մեզ մի ստիպեք գնալ կտրուկ քայլերի», ՔԴՄ նախագահի
տպավորությամբ՝ «ապրիլի 12-13-ից դասեր են քաղել»: Ի դեպ, ապրիլյան դեպքերը Խ. Հարությունյանը
այժմ «արհեստածին» է որակում, որն անգամ ընդդիմության հեղինակության բարձրացմանը
չնպաստեց: Ինչ վերաբերում է հանրահավաքներից հետո տեղի ունեցող ձերբակալություններին,
ՔԴՄ նախագահը խորհուրդ չի տալիս դրանց «այդքան էլ մեծ տեղ տալ», քանզի «դա արվում
է միայն սեփական վճռականությունը դրսեւորելու եւ իրավիճակը տնօրինելու պատրաստակամությունը
դրսեւորելու համար, դա ավելի շատ ցուցադրական ակցիա է, իրավիճակային ռեակցիա»: Այս
ամենով հանդերձ, նա չի գտնում, որ իրենց քաղաքական համոզմունքների համար ճիշտ է մարդկանց
ճնշումների ենթարկելը, եւ տեղին է համարում քննադատության ենթարկել համապատասխան
օրենքի անկատարությունը՝ համոզված լինելով, որ նորմալ օրենքի պարագայում գուցեթե
հնարավոր լիներ խուսափել ձերբակալություններից: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել