Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկներն

Նոյեմբեր 30,2005 00:00

Բժիշկներն ահազանգում են Լրացավ հացադուլի 110-րդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող 20-ամյա Ռազմիկ Սարգսյանին այցելել էր առաջին կլինիկական հիվանդանոցի բաժնի վարիչ Մայա Հարությունյանը: Երեկ վերջինս հանդիպեց լրատվամիջոցների հետ եւ նկարագրեց մեղադրյալի վիճակը: «Ես կողմնապահություն չեմ կարող անել, քանի որ անծանոթ էին տղան եւ պաշտպանները: Հետեւաբար իմ գնահատականները կներկայացնեմ ինչպես որ է»,- ասաց նա: Նախկինում 75 կգ քաշ ունեցող հացադուլավորը այցելության պահին 60 կգ էր, շարժվել է հազիվ, մկանները թույլ էին, ենթամաշկային շերտը՝ բարակած: Նրա հիվանդության պատմության մեջ նորմալ գրանցումներ չեն եղել: Առկա էին արյան երկու եւ մեզի հետազոտությունների արդյունքներ: Ընդամենը եղել է նշում, որ նա օրական կես լիտր գլյուկոզա է ընդունում: «Մենք իրավունք չունենք 20-ամյա երիտասարդին թողնել այդ վիճակում»,- ահազանգեց բժիշկը: Բժիշկ-թերապեւտ Լուիզա Փոստանյանն էլ ուղարկել էր իր կարծիքը գրավոր՝ նոյեմբերի 25-ին «Նուբարաշենում» զննած Ռազմիկ Սարգսյանի մասին. «Նրան բերեցին երկու հոգու օգնությամբ, կռացած էր, նրանց հենվել էր մեծ դժվարությամբ, աթոռին մի կերպ տեղավորվելուց հետո գլուխը միանգամից դրեց սեղանին, շրջապատի նկատմամբ անտարբեր էր, հարցերին պատասխանում էր ուշացումով: Բժիշկներին նա ասել էր, որ գոտկատեղի եւ կոկորդի ցավեր ունի, ուշագնացություններ, մեզի քանակի զգալի պակասում, պուլսը 66 զարկ էր րոպեում, արյան ճնշումը ձախ ձեռքին՝ 100/60 մմ սնդիկի սյուն: Անկետայում նաեւ տվյալներ չկան, թե ինչ վիճակում է եղել հիվանդը մեկուսարան մուտք գործած ժամանակ»: Բանակում զինվորների սպանությունների գործերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ էր դրվում այն լուրը, որ իբր «տուլիկ» (սննդամթերք) է իջեցվել պատուհանից եւ որ հացադուլավորը սնվում է: Սակայն նման բանը մեկուսարանում պետք է քննվեր. այսօր կարողանում են պատուհանից «տուլիկ» անցկացնել, վաղը, ասենք՝ զենք: Ռ. Սարգսյանի պաշտպանները տեղեկացրին, որի այսօր վերաքննիչ դատարանում շարունակվելու է «Մատաղիսի գործի» քննությունը եւ փորձագետ Սարգսյանն էլ տվել է եզրակացություն, որ հիվանդը կարող է մասնակցել դատական նիստին: Հասարակական դիտորդ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկները, մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ն դատախազության հսկողության տակ են գտնվում: «Ի՞նչն է խանգարում, որ ներքին գործերի նախարարությունից արդարադատության նախարարության ենթակայության տակ հայտնված հիմնարկը իր անկախությունը պաշտպանի»,- հարցրեց նա եւ ապա առաջարկեց, որ գործը պետք է կարճվի, խափանման միջոցը փոխվի եւ որ դատարանն էլ պարտավոր է կատարել հետաքննություն այդ խոշտանգումների համար: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930