Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԿԱՄԱՅԻՑ ՃՆՇՎԱԾՆԵՐԸ

Նոյեմբեր 30,2005 00:00

ԱԿԱՄԱՅԻՑ
ՃՆՇՎԱԾՆԵՐԸ Երեկ Հայաստանի «խորհրդայնացման» 85-ամյակի առիթով
ՀԿԿ-ն երթ էր կազմակերպել: Շրջաններից երթին մասնակցել ցանկացողներին պետավտոտեսչության
աշխատողներն արգելել են մտնել մայրաքաղաք՝ պատճառաբանելով, թե մասնակցելու եք ընդդիմության
հանրահավաքին: Հրազդանի, Էջմիածնի, Հոկտեմբերյանի կոմունիստներին այնուամենայնիվ
հաջողվել է համոզել պետավտոտեսուչներին: Վայոց ձորի տեսուչները չեն հանձնվել կոմունիստներին:
Մարալիկցիները պարզապես թաքցրել են մայրաքաղաք գալու իրական նպատակը: Կոմունիստներն
արդարանում էին, որ իրենք ընդդիմադիր են, հետն էլ դեմ են գործող իշխանություններին,
բայց ընդդիմության հետ կապ չունեն՝ միանգամայն այլ գաղափարախոսության դավանելու պատճառով:
Երեկվա հանրահավաքին ՀԿԿ-ն, բնականաբար, չէր մասնակցում: «Երդվում եմ, որ մի օր 1920
թվականը կրկնվելու է: Սոցիալիզմը հաղթելու է ողջ աշխարհում: Լինելու է ցնցում՝ Այվազովսկու
իններորդ ալիքի նման, սրբելու է այս իշխանական համակարգը»,- կուսակիցներին մխիթարեց
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի
խորհրդայնացման տոնը նշում էին նաեւ առաջադիմական կոմունիստները՝ Վազգեն Սաֆարյանի
եւ նորացված կուսակցությունները՝ Յուրա Մանուկյանի գլխավորությամբ: ՀԿԿ-ի
երթը Մյասնիկյանի, Շահումյանի արձանների մոտից շարունակվեց մինչեւ Վետերանների միություն,
որտեղ էլ ամփոփվեց կուսակցության անցած տարիների «փառապանծ» ուղին եւ քննադատվեց
«այս ռեժիմը»: Ռ. Թովմասյանը կուսակիցներին փոխանցեց նաեւ ՌԴ կոմկուսի առաջնորդ ընկեր
Զյուգանովի ողջույնը: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել