Լրահոս
Օրվա լրահոսը

Կտարանջատվի՞,

Նոյեմբեր 28,2005 00:00

Կտարանջատվի՞, թե՞ կշարունակվի Երեկ Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/11 ընտրական տեղամասում հանրաքվեի քվեարկությանը եկած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես խոստացել էր, բաց քվեարկությամբ իր «այո»-ն ասաց: ORT հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե նախագահի համար որքանով է կարեւոր որ հանրաքվեն կայանա՝ նախագահը պատասխանեց. «Այսօր հայ ժողովուրդը կանգնած է ընտրության առջեւ՝ ընտրել հստակ տարանջատված թեւե՞ր, թե՞ պահպանել նախագահական համակարգը: Ժողովուրդն ինչ ընտրություն էլ որ կատարի՝ ես կհարգեմ: Եթե ընտրեն տարանջատված տարբերակը, ապա հանրաքվեից հետո մենք ակտիվ կաշխատենք այդ ուղղությամբ, իսկ եթե մնա նախագահականը, Ռոբերտ Քոչարյանը կանի այն, ինչ անում էր մոտավորապես վերջին տասը տարիների ընթացքում»: ՀՀ նախագահը չցանկացավ հանրաքվեի ելքը նախապես կանխագուշակել, բայց այն, որ «լավ, բարձր ու մակարդակով է կազմակերպված», նա չէր կասկածում: Այս տեղամասում մարդկանց մասնակցությունն այնքան էլ ակտիվ չէր: Մինչ նախագահի ժամանումն այստեղ, ժամը 11-ի դրությամբ, քվեարկել էր մոտ 55 մարդ: Հանրաքվեի ընթացքին հետեւող 3 դիտորդներից երկուսը հ/կ-ներից էր, մեկը՝ «Ազգային ժողովրդավարական միությունից»: «Ազգային միաբանության» դիտորդը, ըստ 9/11 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանի՝ չնայած նախորդ օրը ակտիվ մասնակցել էր հանձնաժողովի նիստին եւ քվեաթերթիկների հաշվառմանը, սակայն երեկ չէր ներկայացել: ԱԺՄ ներկայացուցիչ Աշոտ Մելիքսեթյանը ժամը 12-ի դրությամբ ոչ մի խախտում չէր արձանագրել, սակայն դժգոհում էր, որ տեղամասում անընդհատ կուտակումներ են լինում: Ըստ երեւույթին, կուտակումների պատճառն այն էր, որ այս տեղամասում քվեարկության եկած բարձրաստիճան պաշտոնյաները, բացի ընտանիքի անդամներից, մի խումբ ուղեկցողներով էին ժամանում: Օրինակ, այստեղ քվեարկելու եկած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին ուղեկցում էր անձամբ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքի պետ Հովիկ Թամամյանը: ՊՆ նախարարը հանրաքվեի քարոզչության ընթացքում իր պասիվությունն այսպես բացատրեց. «Ես իմ կարծիքը շատ վաղուց ասել էի, բացի այդ՝ անհրաժեշտություն չգտա շատ ակտիվ մասնակցելու, քանի որ առանց այդ էլ մեր հասարակության շատ անդամներ ակտիվ գործում էին: Ես էլ ուրիշ գործով էի զբաղված»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930