Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Նոյեմբեր 28,2005 00:00

ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ «ԱՅՈ» ԵՆ ԱՍՈՒՄ Չնայած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անհավասար մեկնարկին, արդեն ժամը 13։20-ի դրությամբ ազատազրկման վայրերում ակտիվությունը նկատելի էր։ Հանրաքվեին մասնակցելու էին արդարադատության նախարարության 7 քրեակատարողական հիմնարկների կալանավորները։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի 26 կալանավորներից մեկն էր հրաժարվել մասնակցել քվեարկությանը. փաստաբան Վահե Գրիգորյանը։ «Վանարտ» ՔԿՀ-ի 78 կալանավորներից քվեարկել էին նույնքանը։ «Գորիս» ՔԿՀ-ում երկու եհովական կալանավոր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, իսկ 16-ը օգտվել է ընտրվելու իր իրավունքից։ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանը նույնքան ակտիվ էր. ժամը 13։20-ի դրությամբ 19 կալանավորից միայն մեկը չէր քվեարկել։ Հրաժարվել էր։ «Գյումրի» ՔԸՀ-ում էլ պատկերն այսպիսին էր. 50-ից 47-ն էր արտահայտել իր դիրքորոշումը «այո»-ի եւ «ոչ»-ի նկատմամբ։ Կանանց եւ անչափահասների մեկուսարանում էլ («Աբովյան» ՔԿՀ) 24-ից 24-ն էր մասնակցել՝ ցույց տալով 100 տոկոսանոց արդյունք։ Իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղամասում վիճակը լուրջ էր այն առումով, որ այստեղ ընտրողների թիվը 553 էր եւ նրանց հատ-հատ խցերից դուրս բերելը առանձին դժվարությունների տեղիք էր տալիս։ Ըստ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Արամ Սարգսյանի, ժամը 13։30-ի դրությամբ 553-ից քվեարկել էր 250 կալանավոր եւ 7 կալանավոր էլ հրաժարվել էր մասնակցել քվեարկությանը։ Ժամը 18։10-ի դրությամբ «Նուբարաշենն», ըստ էության, ավարտեց քվեարկությունները. 23 կալանավոր գրավոր դիմել էր՝ հրաժարվելով մասնակցել քվեարկությանը։ Նրանցից 19-ը եհովական էր, իսկ 4-ը չէր ցանկացել օգտվել իր իրավունքից։ Ըստ որում՝ 553-ից 530-ը քվեարկել էր։ Երեկ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում քվեարկության իրավունք է ունեցել 768 կալանավոր։ Քվեարկությանը հրաժարվել է մասնակցել 27-ը, որից 19-ը կրոնական ուղղությունների ներկայացուցիչ է եղել։ Ընդհանուր առմամբ, սահմանադրական բարեփոխումներին «այո» է ասել 715 կալանավոր, «ոչ»՝ 15, անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Ժամը 20։03-ի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցվել էր 516 «այո» եւ 9 «ոչ»։ Երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, երկուսում առկա է եղել անճշտություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել