Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՐՋԻԵՎՅԱՆ

Նոյեմբեր 26,2005 00:00

ԳՅՈՒՐՋԻԵՎՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում «Գուրջիեւա» միջազգային բարեգործական հ/կ-ն եւ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էին գիտաժողով՝ նվիրված փիլիսոփա, հոգեբան եւ մեծ մտածող Գեորգի Գուրջիեւին: Նրա ծննդյան 125-ամյակի կապացությամբ «Գուրջիեւա» հ/կ-ի կողմից 2005 թվականը հայտարարվել է Գուրջիեւյան տարի: Ողջ տարվա ընթացքում կազմակերպվել են սեմինարներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, գիտական ընթերցումներ, հիմնվել են Գուրջիեւի կենտրոնը՝ Օհանավանում, իսկ կազմակերպության մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում եւ Մոսկվայում: Երեկ ԳԱԱ-ում կազմակերպված «Գուրջիեւն ու նրա ուսմունքը» հոբելյանական գիտաժողովը գուրջիեւյան տարվա ամփոփիչ միջոցառումն էր: Ակադեմիկոս Արտեմ Սարգսյանը նշեց, որ Գուրջիեւը այն հզոր դեմքերից է, որը մեր ազգին մեծ հպարտություն կարող է բերել. «Ինձ համար Գուրջիեւը բացառիկ է հատկապես լեզվաբանական իր դիտարկումներով»: ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը փաստեց, որ Մոսկվայում, որտեղ օր օրի զարգանում է գրքի շուկան, մեծ գրախանութների կողքին ստեղծվել է մի ամենօրյա շուկա՝ Ազգային օլիմպիական մարզադաշտի նստարանների տակ: «Այս շուկայում մի ամբողջ բաժին նվիրված էր միայն Գուրջիեւին: Այնտեղ վաճառվում են ոչ միայն նրա ստեղծագործությունները, այլեւ նյութեր նրա մասին»,- ասաց պրն Վիրաբյանը: Նա ավելացրեց, որ այս գրքերից ստացված եկամուտով վաճառողը նույնիսկ հասցրել է տուն, այժմ էլ պատրաստվում է արտասահմանյան մեքենա գնել: Գուրջիեւյան տարվա կապակցությամբ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Սուսաննա Մկրտչյանի «Գյումրի, իմ սեր» գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (հիշեցնենք, որ կիսով չափ հայ, կիսով չափ հույն Գյուրջիեւը ծնվել է Գյումրիում, նա խոսում էր նաեւ Գյումրիի բարբառով- Լ. Օ.): Ավելի ուշ ցուցադրվեց Լոնդոնի Գյուրջիեւյան ասոցիացիայի պատվերով նկարահանված մեծ մտածողի կյանքին նվիրված «Ճշմարտության որոնողները» ֆիլմը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930