Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիտասարդները չգիտեն Նիկոլ Աղբալյանին

Նոյեմբեր 26,2005 00:00

Երիտասարդները չգիտեն Նիկոլ Աղբալյանին Խորհրդային տարիներին քաղաքական հայացքների պատճառով Աղբալյանը հայտնի անուն չէր Ո՞վ է Նիկոլ Աղբալյանը. այս հարցին շատ ուսանողներ նույն հարցով են պատասխանում: «Մարդ»,- փորձեց կատակել ԵՊՀ ուսանողուհի Նարինեն: «Հավանաբար՝ բարեգործ կամ ինչ-որ հայագետ»,- կարծում է Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Անուշ Հակոբյանը: Որոշ ուսանողների համար էլ Նիկոլ Աղբալյանը հայ մեծ նկարիչ է: «Թող բանասերներն իմանան, ես պարտավոր չեմ»,- չի թաքցնում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արմեն Մարտիրոսյանը: Հավանաբար՝ երեկվանից մեկնարկած գիտաժողովը՝ նվիրված Նիկոլ Աղբալյանի 130-ամյակին, շատերին կօգնի ինչ-որ բան իմանալ: «Ճիշտն ասած՝ ես չգիտեի Նիկոլ Աղբալյանին, բայց երբ իմացա, որ այսպիսի գիտաժողով կա, որոշեցի անպայման մասնակցել: Այժմ գիտեմ, թե ով է Նիկոլ Աղբալյանը՝ պետական ու հասարակական գործիչ, գրականագետ, մտածող»,- ասաց Վրաստանից եկած Արմեն Թեւանյանը: Հանդիպեցինք երիտասարդների, ովքեր Նիկոլ Աղբալյանին շփոթեցին «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ: Օրինակ, ԵՊՀ ուսանող Նարեկը Նիկոլ Փաշինյանին լավ գիտեր, բայց Նիկոլ Աղբալյանի անունը չէր էլ լսել: Իսկ Նիկոլ Աղբալյանն իր մասին գրել է. «Զբաղումս եղած է ուսուցչութիւն: Դասատու եմ եղել, հանրային պետական պաշտօններում՝ նախագահ Թեհրանի համայնական խորհրդի, Հայաստանի Հանրապետության լուսաւորութեան նախարար…անդամ Հայաստանի պարլամենտի, նախագահ Կարսի Մայսեն ապստամբութիւնը վերաքննող մասնախմբի…»: Երիտասարդների անտեղյակությունը փորձեց արդարացնել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գրասենյակի տնօրեն Լիլիթ Գալստյանը: «Ես երիտասարդներին մեղադրելու որեւէ պատճառ չեմ տեսնում այստեղ: Խորհրդային միության 70 տարիների ընթացքում քաղաքական հայացքների պատճառով Աղբալյանը լայն շրջաններին հայտնի անուն չէր: Նա հարկադրված էր հեռանալ Հայաստանից: Այս գիտաժողովը առաջին գիտական փորձն էր Նիկոլ Աղբալյանին արժեւորելու համար»: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել