Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ի՞ՆՉ

Նոյեմբեր 26,2005 00:00

«Ի՞ՆՉ Է, ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԹՈՒՅԼ ԳՈՐԾԵՐ ՉՈՒՆԻ՞» Ըստ Շահեն Խաչատրյանի, միլիոնավոր դոլարներ արժեցող գործեր Հայաստանում չկան Սկիզբը՝ «Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում: Ունի՞ մեր երկիրն արվեստի այնպիսի բարձրարժեք գործեր, որոնք երկրի համար ծանրագույն ժամանակներում կկարողանա վաճառել եւ ոտքի հանել իր տնտեսությունը, ինչպես դա եղավ, ասենք, հետհեղափոխական Ռուսաստանում, ուր վաճառեցին Էրմիտաժի հայտնի գործերից մի քանիսը (առաջին գնորդներից մեկը Գալուստ Գյուլբենկյանն էր, որը գնեց Ռուբենսի, Ռեմբրանդտի, Տիցիանի եւ այլ նկարիչների գործեր, որոնք մինչ օրս էլ ցուցադրվում են Գյուլբենկյան հաստատության գեղարվեստական թանգարանում): «Ո՛չ,- պատասխանեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը,- միլիոնավոր դոլարներ արժեցող գործեր մեր երկրում չկան: Գուցե թե Այվազովսկու այսինչ գործը վաճառվի կես միլիոն դոլարով, բայց դա հարցի լուծում չէ: Ամեն դեպքում, նման գործարքների անհրաժեշտություն Հայաստանն առայժմ չունի, եւ վերջին 10-15 տարիների ընթացքում նման եւ ոչ մի դեպք չի եղել»: Գուցե թե պետությունն առայժմ նման անհրաժեշտություն չի զգացել, սակայն նույնը չես ասի մշակութային արժեքների սեւ շուկան սպասարկողների մասին, որոնք փորձում են պարբերաբար Հայաստանից ապօրինաբար դուրս բերել հափշտակված գեղարվեստական արժեքներ: Մաքսային պետական կոմիտեն առայժմ վիճակագրություն չուներ՝ մշակութային քանի արժեքի ապօրինի արտահանման դեպք է կանխվել, փոխարենը ներկայացրին մի քանի միջադեպ միայն: Այս թեմային վերաբերող մեր նախորդ հոդվածում «Ինտերպոլի» ներկայացուցիչը ափսոսանք էր հայտնել, որ հայտնի նկարիչների հարազատները կամ անհատական հավաքածու ունեցողները խուսափում են հաշվառել իրենց արժեքները: Հետեւաբար, երբ դրանք գողանում են, բարդանում են հայտնաբերման աշխատանքները: «Ինչո՞ւ եք խուսափում հաշվառել ձեր հոր նկարները»,- «Ինտերպոլի» մտահոգությունը փոխանցեցինք հայտնի նկարիչներից մեկի որդուն. «Նման բան ոչ ոք չի անի, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ գնա ու հաշվառի իր ունեցվածքը, որովհետեւ վստահ չի կարող լինել, թե հաշվառված նկարների այդ ցուցակը վերջում ում ձեռքում կարող է հայտնվել: Ավելի անկեղծ լինեմ՝ ես չեմ վստահում մեր իրավապահներին»: Այն փաստը, որ Հայաստանից հափշտակված նկարների ցանկում հիշատակություն կար նաեւ Այվազովսկու երեք գործերի մասին, առաջացրել էր Շահեն Խաչատրյանի տարակուսանքը: «Դուք, ասելով Այվազովսկու երեք գործ, թերեւս հասկանում եք միլիոնանոց բարձրարժեք կտավներ: Իսկ ես հասկանում եմ այլ բան. Փարիզից Աբրահամ Ջինջյանի կողմից Հայաստան էր ուղարկվել 40 նկար, որոնց ուղիղ կեսը համարում էինք ոչ Այվազովսկի: Էջմիածնի թանգարանից գողացել են դրանցից երեքը, որոնք թեեւ ծովանկարներ էին, սակայն չունեին վստահելի ստորագրություն եւ գեղանկարչական լավ որակ: Եվ հետո, ի՞նչ է, Այվազովսկին թույլ գործեր չունի՞: Եթե նա 6000 կտավի փոխարեն նկարեր 500-ը եւ դրանց մեջ ներդներ իր աստվածային շնորհը, այսօր աշխարհում նա ավելի բարձր գնահատանքի կարժանանար»: Ըստ պարոն Խաչատրյանի՝ մեր լավ նկարիչների կտավների գները իրենց մահից հետո սկսել են բարձրանալ: Ժամանակին Սարյան կարող էիր ձեռք բերել չնչին գումարով, Այվազովսկու նկարները կարող էիր գնել գեղարվեստի սրահներում: Այսօր այդպես չէ: «Բարձրացել է Մինասի, Աշոտ Հովհաննիսյանի, Ռաֆայել Աթոյանի, Հակոբ Հակոբյանի նկարների գինը, քանի որ նրանք 60-ականների այն սերունդն են, որը պայքարի ելավ միօրինակ, ճղճիմ, անդեմ նկարչության՝ սոցռեալիզմի դեմ եւ ստեղծեց նոր, թարմ գործեր»: Շահեն Խաչատրյանը վստահեցնում է, որ մեր երիտասարդ նկարիչների գործերի գները միջազգային շուկաներում այնքան էլ բարձր չեն, քանի որ Հայաստանում նկարչական լուրջ դպրոց չունենք, եւ ուսանողները, երիտասարդ նկարիչները եթե երկրից դուրս չեն գալիս՝ համալրելու իրենց կրթությունը, մնում են թերուս: «Դեռ լավ է, որ «Մշակութային արժեքների արտահանման մասին» օրենքի փոփոխված տարբերակով՝ նկարիչներն առանց մաքսատան առաջացրած խոչընդոտի կարող են իրենց նկարները հանել միջազգային արենա եւ փորձել, այս պես ասած, կռվի մեջ մտնել աշխարհի նկարիչների հետ»: Երիտասարդ հայ նկարիչներին հուսադրող պատմություններ շատ կան, սակայն դրանք, որպես կանոն, տխուր վերջաբան ունեն: Վան Գոգը, օրինակ, իր կյանքում չի կարողացել անգամ մեկ նկար վաճառել, բայց այսօր ամենաթանկ նկարիչներից է: Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, չէր էլ կարող երեւակայել, որ 5 դոլարով վաճառած իր նկարի գինը մահից 15 տարի անց կդառնա մեկ միլիոն: Քանի որ պարոն Խաչատրյանը երկար տարիներ ղեկավարել է Ազգային պատկերասրահն ու, առհասարակ, թանգարանային գործի եզակի մասնագետ է, հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ Հայաստան չեն բերվում, ասենք, Պիկասոյի, Վան Գոգի կամ համաշխարհային արժեք ներկայացնող այլ նկարիչների ցուցահանդեսները. «Եթե այսօր պետք է Հայաստան բերենք, ասենք, Վան Գոգի 10 նկար, յուրաքանչյուրի ապահովագրական գինը կարող է լինել 10-ից 30 միլիոն դոլար, որի տոկոսը պետք է վճարվի ապահովագրական ընկերությանը: Իսկ դա հարյուր հազարավոր դոլարի պատմություն է: Երբ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը այդ նկարները տանում է իր մոտ ցուցադրելու, այնքան ժողովուրդ է գալիս, որ ծախսը հանում են: Եթե մենք բերենք, կարո՞ղ ենք համոզված լինել, որ մեր ժողովուրդն այդքան մեծ գումարներ կարող է տալ՝ դիտելու այդ նկարները»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Սկիզբը՝ «Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում: Ունի՞ մեր երկիրն արվեստի այնպիսի բարձրարժեք գործեր, որոնք երկրի համար ծանրագույն ժամանակներում կկարողանա վաճառել եւ ոտքի հանել իր տնտեսությունը, ինչպես դա եղավ, ասենք, հետհեղափոխական Ռուսաստանում, ուր վաճառեցին Էրմիտաժի հայտնի գործերից մի քանիսը (առաջին գնորդներից մեկը Գալուստ Գյուլբենկյանն էր, որը գնեց Ռուբենսի, Ռեմբրանդտի, Տիցիանի եւ այլ նկարիչների գործեր, որոնք մինչ օրս էլ ցուցադրվում են Գյուլբենկյան հաստատության գեղարվեստական թանգարանում): «Ո՛չ,- պատասխանեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը,- միլիոնավոր դոլարներ արժեցող գործեր մեր երկրում չկան: Գուցե թե Այվազովսկու այսինչ գործը վաճառվի կես միլիոն դոլարով, բայց դա հարցի լուծում չէ: Ամեն դեպքում, նման գործարքների անհրաժեշտություն Հայաստանն առայժմ չունի, եւ վերջին 10-15 տարիների ընթացքում նման եւ ոչ մի դեպք չի եղել»: Գուցե թե պետությունն առայժմ նման անհրաժեշտություն չի զգացել, սակայն նույնը չես ասի մշակութային արժեքների սեւ շուկան սպասարկողների մասին, որոնք փորձում են պարբերաբար Հայաստանից ապօրինաբար դուրս բերել հափշտակված գեղարվեստական արժեքներ: Մաքսային պետական կոմիտեն առայժմ վիճակագրություն չուներ՝ մշակութային քանի արժեքի ապօրինի արտահանման դեպք է կանխվել, փոխարենը ներկայացրին մի քանի միջադեպ միայն: Այս թեմային վերաբերող մեր նախորդ հոդվածում «Ինտերպոլի» ներկայացուցիչը ափսոսանք էր հայտնել, որ հայտնի նկարիչների հարազատները կամ անհատական հավաքածու ունեցողները խուսափում են հաշվառել իրենց արժեքները: Հետեւաբար, երբ դրանք գողանում են, բարդանում են հայտնաբերման աշխատանքները: «Ինչո՞ւ եք խուսափում հաշվառել ձեր հոր նկարները»,- «Ինտերպոլի» մտահոգությունը փոխանցեցինք հայտնի նկարիչներից մեկի որդուն. «Նման բան ոչ ոք չի անի, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ գնա ու հաշվառի իր ունեցվածքը, որովհետեւ վստահ չի կարող լինել, թե հաշվառված նկարների այդ ցուցակը վերջում ում ձեռքում կարող է հայտնվել: Ավելի անկեղծ լինեմ՝ ես չեմ վստահում մեր իրավապահներին»: Այն փաստը, որ Հայաստանից հափշտակված նկարների ցանկում հիշատակություն կար նաեւ Այվազովսկու երեք գործերի մասին, առաջացրել էր Շահեն Խաչատրյանի տարակուսանքը: «Դուք, ասելով Այվազովսկու երեք գործ, թերեւս հասկանում եք միլիոնանոց բարձրարժեք կտավներ: Իսկ ես հասկանում եմ այլ բան. Փարիզից Աբրահամ Ջինջյանի կողմից Հայաստան էր ուղարկվել 40 նկար, որոնց ուղիղ կեսը համարում էինք ոչ Այվազովսկի: Էջմիածնի թանգարանից գողացել են դրանցից երեքը, որոնք թեեւ ծովանկարներ էին, սակայն չունեին վստահելի ստորագրություն եւ գեղանկարչական լավ որակ: Եվ հետո, ի՞նչ է, Այվազովսկին թույլ գործեր չունի՞: Եթե նա 6000 կտավի փոխարեն նկարեր 500-ը եւ դրանց մեջ ներդներ իր աստվածային շնորհը, այսօր աշխարհում նա ավելի բարձր գնահատանքի կարժանանար»: Ըստ պարոն Խաչատրյանի՝ մեր լավ նկարիչների կտավների գները իրենց մահից հետո սկսել են բարձրանալ: Ժամանակին Սարյան կարող էիր ձեռք բերել չնչին գումարով, Այվազովսկու նկարները կարող էիր գնել գեղարվեստի սրահներում: Այսօր այդպես չէ: «Բարձրացել է Մինասի, Աշոտ Հովհաննիսյանի, Ռաֆայել Աթոյանի, Հակոբ Հակոբյանի նկարների գինը, քանի որ նրանք 60-ականների այն սերունդն են, որը պայքարի ելավ միօրինակ, ճղճիմ, անդեմ նկարչության՝ սոցռեալիզմի դեմ եւ ստեղծեց նոր, թարմ գործեր»: Շահեն Խաչատրյանը վստահեցնում է, որ մեր երիտասարդ նկարիչների գործերի գները միջազգային շուկաներում այնքան էլ բարձր չեն, քանի որ Հայաստանում նկարչական լուրջ դպրոց չունենք, եւ ուսանողները, երիտասարդ նկարիչները եթե երկրից դուրս չեն գալիս՝ համալրելու իրենց կրթությունը, մնում են թերուս: «Դեռ լավ է, որ «Մշակութային արժեքների արտահանման մասին» օրենքի փոփոխված տարբերակով՝ նկարիչներն առանց մաքսատան առաջացրած խոչընդոտի կարող են իրենց նկարները հանել միջազգային արենա եւ փորձել, այս պես ասած, կռվի մեջ մտնել աշխարհի նկարիչների հետ»: Երիտասարդ հայ նկարիչներին հուսադրող պատմություններ շատ կան, սակայն դրանք, որպես կանոն, տխուր վերջաբան ունեն: Վան Գոգը, օրինակ, իր կյանքում չի կարողացել անգամ մեկ նկար վաճառել, բայց այսօր ամենաթանկ նկարիչներից է: Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, չէր էլ կարող երեւակայել, որ 5 դոլարով վաճառած իր նկարի գինը մահից 15 տարի անց կդառնա մեկ միլիոն: Քանի որ պարոն Խաչատրյանը երկար տարիներ ղեկավարել է Ազգային պատկերասրահն ու, առհասարակ, թանգարանային գործի եզակի մասնագետ է, հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ Հայաստան չեն բերվում, ասենք, Պիկասոյի, Վան Գոգի կամ համաշխարհային արժեք ներկայացնող այլ նկարիչների ցուցահանդեսները. «Եթե այսօր պետք է Հայաստան բերենք, ասենք, Վան Գոգի 10 նկար, յուրաքանչյուրի ապահովագրական գինը կարող է լինել 10-ից 30 միլիոն դոլար, որի տոկոսը պետք է վճարվի ապահովագրական ընկերությանը: Իսկ դա հարյուր հազարավոր դոլարի պատմություն է: Երբ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը այդ նկարները տանում է իր մոտ ցուցադրելու, այնքան ժողովուրդ է գալիս, որ ծախսը հանում են: Եթե մենք բերենք, կարո՞ղ ենք համոզված լինել, որ մեր ժողովուրդն այդքան մեծ գումարներ կարող է տալ՝ դիտելու այդ նկարները»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Ունի՞ մեր երկիրն արվեստի այնպիսի բարձրարժեք գործեր, որոնք երկրի համար ծանրագույն ժամանակներում կկարողանա վաճառել եւ ոտքի հանել իր տնտեսությունը, ինչպես դա եղավ, ասենք, հետհեղափոխական Ռուսաստանում, ուր վաճառեցին Էրմիտաժի հայտնի գործերից մի քանիսը (առաջին գնորդներից մեկը Գալուստ Գյուլբենկյանն էր, որը գնեց Ռուբենսի, Ռեմբրանդտի, Տիցիանի եւ այլ նկարիչների գործեր, որոնք մինչ օրս էլ ցուցադրվում են Գյուլբենկյան հաստատության գեղարվեստական թանգարանում): «Ո՛չ,- պատասխանեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը,- միլիոնավոր դոլարներ արժեցող գործեր մեր երկրում չկան: Գուցե թե Այվազովսկու այսինչ գործը վաճառվի կես միլիոն դոլարով, բայց դա հարցի լուծում չէ: Ամեն դեպքում, նման գործարքների անհրաժեշտություն Հայաստանն առայժմ չունի, եւ վերջին 10-15 տարիների ընթացքում նման եւ ոչ մի դեպք չի եղել»: Գուցե թե պետությունն առայժմ նման անհրաժեշտություն չի զգացել, սակայն նույնը չես ասի մշակութային արժեքների սեւ շուկան սպասարկողների մասին, որոնք փորձում են պարբերաբար Հայաստանից ապօրինաբար դուրս բերել հափշտակված գեղարվեստական արժեքներ: Մաքսային պետական կոմիտեն առայժմ վիճակագրություն չուներ՝ մշակութային քանի արժեքի ապօրինի արտահանման դեպք է կանխվել, փոխարենը ներկայացրին մի քանի միջադեպ միայն: Այս թեմային վերաբերող մեր նախորդ հոդվածում «Ինտերպոլի» ներկայացուցիչը ափսոսանք էր հայտնել, որ հայտնի նկարիչների հարազատները կամ անհատական հավաքածու ունեցողները խուսափում են հաշվառել իրենց արժեքները: Հետեւաբար, երբ դրանք գողանում են, բարդանում են հայտնաբերման աշխատանքները: «Ինչո՞ւ եք խուսափում հաշվառել ձեր հոր նկարները»,- «Ինտերպոլի» մտահոգությունը փոխանցեցինք հայտնի նկարիչներից մեկի որդուն. «Նման բան ոչ ոք չի անի, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ գնա ու հաշվառի իր ունեցվածքը, որովհետեւ վստահ չի կարող լինել, թե հաշվառված նկարների այդ ցուցակը վերջում ում ձեռքում կարող է հայտնվել: Ավելի անկեղծ լինեմ՝ ես չեմ վստահում մեր իրավապահներին»: Այն փաստը, որ Հայաստանից հափշտակված նկարների ցանկում հիշատակություն կար նաեւ Այվազովսկու երեք գործերի մասին, առաջացրել էր Շահեն Խաչատրյանի տարակուսանքը: «Դուք, ասելով Այվազովսկու երեք գործ, թերեւս հասկանում եք միլիոնանոց բարձրարժեք կտավներ: Իսկ ես հասկանում եմ այլ բան. Փարիզից Աբրահամ Ջինջյանի կողմից Հայաստան էր ուղարկվել 40 նկար, որոնց ուղիղ կեսը համարում էինք ոչ Այվազովսկի: Էջմիածնի թանգարանից գողացել են դրանցից երեքը, որոնք թեեւ ծովանկարներ էին, սակայն չունեին վստահելի ստորագրություն եւ գեղանկարչական լավ որակ: Եվ հետո, ի՞նչ է, Այվազովսկին թույլ գործեր չունի՞: Եթե նա 6000 կտավի փոխարեն նկարեր 500-ը եւ դրանց մեջ ներդներ իր աստվածային շնորհը, այսօր աշխարհում նա ավելի բարձր գնահատանքի կարժանանար»: Ըստ պարոն Խաչատրյանի՝ մեր լավ նկարիչների կտավների գները իրենց մահից հետո սկսել են բարձրանալ: Ժամանակին Սարյան կարող էիր ձեռք բերել չնչին գումարով, Այվազովսկու նկարները կարող էիր գնել գեղարվեստի սրահներում: Այսօր այդպես չէ: «Բարձրացել է Մինասի, Աշոտ Հովհաննիսյանի, Ռաֆայել Աթոյանի, Հակոբ Հակոբյանի նկարների գինը, քանի որ նրանք 60-ականների այն սերունդն են, որը պայքարի ելավ միօրինակ, ճղճիմ, անդեմ նկարչության՝ սոցռեալիզմի դեմ եւ ստեղծեց նոր, թարմ գործեր»: Շահեն Խաչատրյանը վստահեցնում է, որ մեր երիտասարդ նկարիչների գործերի գները միջազգային շուկաներում այնքան էլ բարձր չեն, քանի որ Հայաստանում նկարչական լուրջ դպրոց չունենք, եւ ուսանողները, երիտասարդ նկարիչները եթե երկրից դուրս չեն գալիս՝ համալրելու իրենց կրթությունը, մնում են թերուս: «Դեռ լավ է, որ «Մշակութային արժեքների արտահանման մասին» օրենքի փոփոխված տարբերակով՝ նկարիչներն առանց մաքսատան առաջացրած խոչընդոտի կարող են իրենց նկարները հանել միջազգային արենա եւ փորձել, այս պես ասած, կռվի մեջ մտնել աշխարհի նկարիչների հետ»: Երիտասարդ հայ նկարիչներին հուսադրող պատմություններ շատ կան, սակայն դրանք, որպես կանոն, տխուր վերջաբան ունեն: Վան Գոգը, օրինակ, իր կյանքում չի կարողացել անգամ մեկ նկար վաճառել, բայց այսօր ամենաթանկ նկարիչներից է: Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, չէր էլ կարող երեւակայել, որ 5 դոլարով վաճառած իր նկարի գինը մահից 15 տարի անց կդառնա մեկ միլիոն: Քանի որ պարոն Խաչատրյանը երկար տարիներ ղեկավարել է Ազգային պատկերասրահն ու, առհասարակ, թանգարանային գործի եզակի մասնագետ է, հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ Հայաստան չեն բերվում, ասենք, Պիկասոյի, Վան Գոգի կամ համաշխարհային արժեք ներկայացնող այլ նկարիչների ցուցահանդեսները. «Եթե այսօր պետք է Հայաստան բերենք, ասենք, Վան Գոգի 10 նկար, յուրաքանչյուրի ապահովագրական գինը կարող է լինել 10-ից 30 միլիոն դոլար, որի տոկոսը պետք է վճարվի ապահովագրական ընկերությանը: Իսկ դա հարյուր հազարավոր դոլարի պատմություն է: Երբ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը այդ նկարները տանում է իր մոտ ցուցադրելու, այնքան ժողովուրդ է գալիս, որ ծախսը հանում են: Եթե մենք բերենք, կարո՞ղ ենք համոզված լինել, որ մեր ժողովուրդն այդքան մեծ գումարներ կարող է տալ՝ դիտելու այդ նկարները»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Սկիզբը՝ «Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում: Ունի՞ մեր երկիրն արվեստի այնպիսի բարձրարժեք գործեր, որոնք երկրի համար ծանրագույն ժամանակներում կկարողանա վաճառել եւ ոտքի հանել իր տնտեսությունը, ինչպես դա եղավ, ասենք, հետհեղափոխական Ռուսաստանում, ուր վաճառեցին Էրմիտաժի հայտնի գործերից մի քանիսը (առաջին գնորդներից մեկը Գալուստ Գյուլբենկյանն էր, որը գնեց Ռուբենսի, Ռեմբրանդտի, Տիցիանի եւ այլ նկարիչների գործեր, որոնք մինչ օրս էլ ցուցադրվում են Գյուլբենկյան հաստատության գեղարվեստական թանգարանում): «Ո՛չ,- պատասխանեց արվեստաբան Շահեն Խաչատրյանը,- միլիոնավոր դոլարներ արժեցող գործեր մեր երկրում չկան: Գուցե թե Այվազովսկու այսինչ գործը վաճառվի կես միլիոն դոլարով, բայց դա հարցի լուծում չէ: Ամեն դեպքում, նման գործարքների անհրաժեշտություն Հայաստանն առայժմ չունի, եւ վերջին 10-15 տարիների ընթացքում նման եւ ոչ մի դեպք չի եղել»: Գուցե թե պետությունն առայժմ նման անհրաժեշտություն չի զգացել, սակայն նույնը չես ասի մշակութային արժեքների սեւ շուկան սպասարկողների մասին, որոնք փորձում են պարբերաբար Հայաստանից ապօրինաբար դուրս բերել հափշտակված գեղարվեստական արժեքներ: Մաքսային պետական կոմիտեն առայժմ վիճակագրություն չուներ՝ մշակութային քանի արժեքի ապօրինի արտահանման դեպք է կանխվել, փոխարենը ներկայացրին մի քանի միջադեպ միայն: Այս թեմային վերաբերող մեր նախորդ հոդվածում «Ինտերպոլի» ներկայացուցիչը ափսոսանք էր հայտնել, որ հայտնի նկարիչների հարազատները կամ անհատական հավաքածու ունեցողները խուսափում են հաշվառել իրենց արժեքները: Հետեւաբար, երբ դրանք գողանում են, բարդանում են հայտնաբերման աշխատանքները: «Ինչո՞ւ եք խուսափում հաշվառել ձեր հոր նկարները»,- «Ինտերպոլի» մտահոգությունը փոխանցեցինք հայտնի նկարիչներից մեկի որդուն. «Նման բան ոչ ոք չի անի, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ գնա ու հաշվառի իր ունեցվածքը, որովհետեւ վստահ չի կարող լինել, թե հաշվառված նկարների այդ ցուցակը վերջում ում ձեռքում կարող է հայտնվել: Ավելի անկեղծ լինեմ՝ ես չեմ վստահում մեր իրավապահներին»: Այն փաստը, որ Հայաստանից հափշտակված նկարների ցանկում հիշատակություն կար նաեւ Այվազովսկու երեք գործերի մասին, առաջացրել էր Շահեն Խաչատրյանի տարակուսանքը: «Դուք, ասելով Այվազովսկու երեք գործ, թերեւս հասկանում եք միլիոնանոց բարձրարժեք կտավներ: Իսկ ես հասկանում եմ այլ բան. Փարիզից Աբրահամ Ջինջյանի կողմից Հայաստան էր ուղարկվել 40 նկար, որոնց ուղիղ կեսը համարում էինք ոչ Այվազովսկի: Էջմիածնի թանգարանից գողացել են դրանցից երեքը, որոնք թեեւ ծովանկարներ էին, սակայն չունեին վստահելի ստորագրություն եւ գեղանկարչական լավ որակ: Եվ հետո, ի՞նչ է, Այվազովսկին թույլ գործեր չունի՞: Եթե նա 6000 կտավի փոխարեն նկարեր 500-ը եւ դրանց մեջ ներդներ իր աստվածային շնորհը, այսօր աշխարհում նա ավելի բարձր գնահատանքի կարժանանար»: Ըստ պարոն Խաչատրյանի՝ մեր լավ նկարիչների կտավների գները իրենց մահից հետո սկսել են բարձրանալ: Ժամանակին Սարյան կարող էիր ձեռք բերել չնչին գումարով, Այվազովսկու նկարները կարող էիր գնել գեղարվեստի սրահներում: Այսօր այդպես չէ: «Բարձրացել է Մինասի, Աշոտ Հովհաննիսյանի, Ռաֆայել Աթոյանի, Հակոբ Հակոբյանի նկարների գինը, քանի որ նրանք 60-ականների այն սերունդն են, որը պայքարի ելավ միօրինակ, ճղճիմ, անդեմ նկարչության՝ սոցռեալիզմի դեմ եւ ստեղծեց նոր, թարմ գործեր»: Շահեն Խաչատրյանը վստահեցնում է, որ մեր երիտասարդ նկարիչների գործերի գները միջազգային շուկաներում այնքան էլ բարձր չեն, քանի որ Հայաստանում նկարչական լուրջ դպրոց չունենք, եւ ուսանողները, երիտասարդ նկարիչները եթե երկրից դուրս չեն գալիս՝ համալրելու իրենց կրթությունը, մնում են թերուս: «Դեռ լավ է, որ «Մշակութային արժեքների արտահանման մասին» օրենքի փոփոխված տարբերակով՝ նկարիչներն առանց մաքսատան առաջացրած խոչընդոտի կարող են իրենց նկարները հանել միջազգային արենա եւ փորձել, այս պես ասած, կռվի մեջ մտնել աշխարհի նկարիչների հետ»: Երիտասարդ հայ նկարիչներին հուսադրող պատմություններ շատ կան, սակայն դրանք, որպես կանոն, տխուր վերջաբան ունեն: Վան Գոգը, օրինակ, իր կյանքում չի կարողացել անգամ մեկ նկար վաճառել, բայց այսօր ամենաթանկ նկարիչներից է: Արշիլ Գորկին՝ Ոստանիկ Ադոյանը, չէր էլ կարող երեւակայել, որ 5 դոլարով վաճառած իր նկարի գինը մահից 15 տարի անց կդառնա մեկ միլիոն: Քանի որ պարոն Խաչատրյանը երկար տարիներ ղեկավարել է Ազգային պատկերասրահն ու, առհասարակ, թանգարանային գործի եզակի մասնագետ է, հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ Հայաստան չեն բերվում, ասենք, Պիկասոյի, Վան Գոգի կամ համաշխարհային արժեք ներկայացնող այլ նկարիչների ցուցահանդեսները. «Եթե այսօր պետք է Հայաստան բերենք, ասենք, Վան Գոգի 10 նկար, յուրաքանչյուրի ապահովագրական գինը կարող է լինել 10-ից 30 միլիոն դոլար, որի տոկոսը պետք է վճարվի ապահովագրական ընկերությանը: Իսկ դա հարյուր հազարավոր դոլարի պատմություն է: Երբ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը այդ նկարները տանում է իր մոտ ցուցադրելու, այնքան ժողովուրդ է գալիս, որ ծախսը հանում են: Եթե մենք բերենք, կարո՞ղ ենք համոզված լինել, որ մեր ժողովուրդն այդքան մեծ գումարներ կարող է տալ՝ դիտելու այդ նկարները»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել