Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԺՈՒԲՐԱՆԸ՝ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ

Նոյեմբեր 23,2005 00:00

Երեկ Երեւանի Մանկական այգում բացվեց լիբանանցի
գրող, բանաստեղծ, իմաստասեր եւ նկարիչ Ժուբրան Խալիլի Ժուբրանի կիսանդրին: Քանդակի
հեղինակն է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: Այն կանգնեցվել է «ՎիվաՍել» ընկերության
ֆինանսավորմամբ եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Իսկ կիսանդրու տեղադրման
վայրը խորհրդանշական է: «Քանի որ այգու հարեւանությամբ գտնվում է Բեյրութի փողոցը,
նպատակահարմար համարեցինք քրիստոնյա ընտանիքի զավակ, բանաստեղծ Ժուբրան Խալիլ Ժուբրանի
կիսանդրին տեղադրել հենց այս այգում»,- նկատեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Ժուբրան Խալիլ Ժուբրանը ծնվել է 1883 թվականին: Նրա ստեղծագործություններից
ամենահայտնին՝ «Մարգարեն», թարգմանվել է մի շարք լեզուներով, այն տարածվածության
առումով 4-րդն է աշխարհում: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ
Լեւոն Անանյանը, այն շուտով կթարգմանվի նաեւ արեւելահայերեն: ՀՀ-ում Լիբանանի
դեսպան Ժեբրայել Ժեարան մեզ՝ հայերիս, բնորոշեց որպես այլ ժողովուրդների մշակույթը
սիրող ու գնահատող ազգ: «Հայերը մեր երկրի անքակտելի մասն են: Մեծ բանաստեղծ Ժուբրան
Խալիլ Ժուբրանը ծառայել է նաեւ հայերին»: Լեւոն Թոքմաջյանը երկու տարի առաջ է ստանձնել
լիբանանցի մեծ իմաստասերի կիսանդրու ստեղծման գործը: Լավ ուսումնասիրելով նրա կենսագրությունը,
զգալով հայրենիքից հեռու գտնվող մարդու վիշտը՝ փորձել է կերտել բանաստեղծի խրոխտ,
դինամիկ, հպարտության զգացումով լեցուն կերպարը: «Հայաստանը պիտի թոթափի իրենից
օրենքից դուրս արձանների, արձանախմբերի կանգնեցումը: Բոլոր արձանները, որոնք կանգնեցվում
են ՀՀ-ում, պետք է լինեն բաձրարվեստ»,- հայտարարեց միջոցառմանը ներկա գտնվող մշակույթի
նախարար Հովիկ Հովեյանը: Հավելենք, որ առաջիկայում Լիբանանում կանցկացվեն
Հայաստանի մշակույթի օրեր: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել