Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՎԵՑ

Նոյեմբեր 22,2005 00:00

ՈՐՈՇՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՆԵԼ «Շրջելով հանրապետությունում՝ մենք տեսանք, որ «այո»-ն ժողովրդի կողմից աջակցություն չի ստանալու, հետեւաբար սա լինելու է իշխանությունների վստահության հանրաքվեն: 27-ից հետո իրենք պետք է հեռանան այս երկրից: Վերջ: Սա է: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով կազմակերպվելու է մեր կողմից, եւ մենք առաջնորդելու ենք ժողովրդին»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Մանրամասներ, թե ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ի՞նչ որոշումներ են կայացվել «18+1» ֆորմատի հերթական հավաքի ժամանակ՝ չհնչեցին: Միայն ասվեց, որ քննարկվել են առաջիկա գործողությունների ծրագրերը: Հաջողվեց ճշտել, որ երեկվա նիստին ներկայացել է նաեւ ԱԺԴ առաջնորդ Շավարշ Քոչարյանը: Սակայն նրա ներկայությունն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունվել: Շավարշ Քոչարյանը ստիպված է եղել լքել դահլիճը: Ինչ վերաբերում է «Ազգային միաբանություն» կուսակցության երեկվա հայտարարությանը՝ այն նույնպես առանձնակի ներշնչանքի աղբյուր չի դարձել: Ավելին, մասնավոր զրույցներում ընդդիմադիրները կարծիք էին հայտնում, որ «Գեղամյանից այլ բան չէին էլ սպասում»: «Եթե հանձնաժողովներում չի աշխատում՝ շատ լավ է, բայց Գեղամյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ ինքն ակտիվ բոյկոտի կողմնակից է: Դա արդեն մեզ համար բավարար է: Մեր կոնտակտներն իր հետ շարունակվում են: Ես կարծում եմ, երբ պահը գա՝ նա ավելի ակտիվ եւ ավելի մեծ պոտենցիալով միանալու է գործընթացին, նա խելամիտ մարդ է»,- ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին միացյալ ընդդիմությունն աջակցելու է: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930