Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Նոյեմբեր 19,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ ԳԱՐԵՋՈՒՐ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ Մինչ Սերգեյն ու Աշոտը ճշտում էին գրազի պայմանները, Հայկն ասաց. – Ձեր էդ գրազը, փաստորեն, սուտ գրազ ա: – Ինչի՞ ա սուտ,- զարմացավ Սերգեյը: – Հիմի խեղճ Աշոտը ո՞նց պիտի ապացուցի, որ չի գրել,- ասաց Հայկը: – Ե՞ս խի պիտի ապացուցեմ,- ասաց Աշոտը.- Սերգե՛յը պիտի ապացուցի, որ գրել եմ: – Ճիշտ ա ասում,- ասաց Հայկը.- դո՛ւ պիտի ապացուցես: – Լափ էլ կապացուցեմ,- ասաց Սերգեյը.- դրանից էլ հեշտ բա՞ն: – Ախր ո՞նց ես ապացուցելու, ա՛յ Սերգո,- զարմացավ Աշոտը: – Կապացուցեմ՝ կտենաս,- ասաց Սերգեյը: – Հիմի ես ապացուցելո՞ւ,- հարցրեց Հայկը: – Կարամ հենց հիմի էլ ապացուցեմ,- ասաց Սերգեյը: – Ապացուցի՛,- ասաց Հայկը: – Էդ թերթի անունն ի՞նչ էր, Աշո՛տ,- հարցրեց Սերգեյը: – Ի՞նչ թերթ,- հարցրեց Աշոտը: – Էդ որ Արմենին աշխատանքի ես ուզում տեղավորես,- ասաց Սերգեյը: – «Ապագա բժիշկ»,- ասաց Աշոտը: – Էդ թերթը Բժշկական ինստիտուտի թերթը չի՞,- հարցրեց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը: – Դու էդ թերթում ի՞նչ ես աշխատում,- հարցրեց Սերգեյը: – Առաջ լրագրող էի, բայց արդեն մի քանի օր ա՝ էդ թերթի պատասխանատու քարտուղարն եմ,- ասաց Աշոտը: – Խի էդ թերթն էլ պատասխանատու քարտուղար ունի՞,- զարմացավ Ռուբոն: – Պատասխանատու քարտուղարն ի՞նչ ա,- հարցրեց Հայկը: – Տեղակալի պես բան ա,- ասաց Ռուբոն.- փաստորեն, ինքն ա տպարանի հարցերով զբաղվում: – Հա,- ասաց Աշոտը.- տպարանի հետ կապված սաղ գործերն իմ վրա են: – Փաստորեն, քեզ առաջ են քաշել,- ասաց Սերգեյը: – Կարելի ա ըտենց ասել,- ասաց Աշոտը: – Ինչքա՞ն վախտ ա էդ խմբագրությունում ես,- հարցրեց Սերգեյը: – Էրեկ ուղիղ մի տարին լրացավ,- ասաց Աշոտը: – Էդ առիթով էի՞ք Թեմուրանոցում հավաքվել,- քմծիծաղ տվեց Ռուբոն: – Առանց առիթի էինք հավաքվել,- ասաց Աշոտը: – Փաստորեն, տեղակալից հետո էդ խմբագրությունում երրորդ մարդն ես,- ասաց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը,- բայց, Սերգեյ ջան, համ պատքարտուղարի գործերն են իմ վրա, համ էլ՝ տեղակալի, որովհետեւ տեղակալը տարիքով կնիկ ա. ինքը, փաստորեն, պատվավոր տեղակալ ա, ու իրա գործերն էլ եմ, փաստորեն, ես անելու: – Տեղակալն էն լենինականցի կնիկը չի՞,- հարցրեց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը.- մոռացել էի, որ մեր խմբագրությունում էղել ես: – Էդ լենինականցին շատ աղա կնիկ ա,- ասաց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը,- բայց իրա գործը համարյա լրիվ ես եմ անում: – Խմբագիրն էլի ձեր էն ախալքալաքցին ա՞,- հարցրեց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը: – Ախալքալաքցիներով լավ էլ իրար պահում եք,- ասաց Ռուբոն.- էս տեմպերով որ շարունակեք՝ մի քանի տարուց Էրեւանը լրիվ կգրավեք: – Էդ ախալքալաքցին էլ ա լավ մարդ,- ասաց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը,- բայց ինքը զրո կուրսում ահագին ժամեր ունի, ու, փաստորեն, իրա գործի մեծ մասն էլ ա իմ վրա ընկնում: – Ուզում ես ասես՝ մենակով ե՞ս էդ թերթը տպում,- ասաց Ռուբոն: – Ես ըտենց բան չասեցի,- ասաց Աշոտը: – Աշոտն էդ խմբագրությունում շատ մեծ հարգանք ունի,- ասաց Սերգեյը.- աչքո՛վս եմ տեսել: – Ձեր գրազից շատ եք շեղվում,- ասաց Հայկը.- ձեր էդ գրազի թեմայից շատ եք հեռանում: – Ընդհակառակը՝ մոտենում ենք,- ասաց Սերգեյը: – Ո՞նց եք մոտենում,- զարմացավ Հայկը: – Հիմի կտենաս՝ ոնց ենք մոտենում,- ասաց Սերգեյը:- Ա՛շ, փաստորեն, որ հիմի պատքարտուղար ես դառել, էլ հոդված չես գրելո՞ւ: – Չէ, էլ ի՞նչ հոդված,- ասաց Աշոտը.- հազիվ տպարանի ու կազմակերպչական գործերը հասցնեմ: – Բայց առաջ գրում էիր, չէ՞,- հարցրեց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը.- առաջ հ ոդվածների մեծ մասը ես էի գրում: – Բա հիմա էդ հոդվածներն ո՞վ պիտի գրի,- հարցրեց Սերգեյը: – Մելսը,- ասաց Աշոտը: – Մելսը մենակ ա՞ գրելու,- հարցրեց Սերգեյը: – Որ Արմոն ընդունվի՝ Արմոն էլ պիտի գրի,- ասաց Աշոտը.- ճիշտ ա, իրա հաստիքը սրբագրիչի հաստիք ա, բայց հիմնականում հոդված պիտի գրի: Հիմնականում ինքն ու Մելսն են հոդվածները գրելու: – Էդ Մե՞լսն ով ա,- հարցրեց Ռուբոն: – Մեր կուրսի Մելսն ա,- ասաց Աշոտը: – Ասում եմ, չէ՞,- գոռաց Ռուբոն.- էս ախալքալաքցիներով որոշել են սաղ Էրեւանը գրավեն: – Շատ ես չափազանցնում, Ռուբո՛,- ասաց Սերգեյը.- իրանց էդ ուսանողական թերթը սաղ Էրեւանը չի: – Հեռվից են սկսում,- ասաց Ռուբոն.- մանրից սաղ Էրեւանը գրավելու են: – Չափազանցնում ես,- ասաց Սերգեյը: – Հետո որ գրավեն պրծնեն՝ քեզ կհիշացնեմ,- ասաց Ռուբոն: – Աստված տա, որ Էրեւանը գրավողն Աշոտն ըլնի,- ասաց Սերգեյը.- ինքը մեր լավ ախպերն ա: – Ախր Մելսից ի՞նչ ժուռնալիստ,- դժգոհեց Ռուբոն: – Մելսիկն էլ ա մեր ախպերը,- ասաց Սերգեյը: – Գրազից շատ շեղվեցինք,- բողոքեց Հայկը.- արդեն մոռացանք՝ ինչի մասին էր ձեր էդ գրազը: – Հեչ էլ չենք մոռացել, Հայկո ջան,- հանգիստ ասաց Սերգեյը.- էդ գրազն Աշոտն արդեն կրված ա: – Ի՞նչ առումով,- զարմացավ Աշոտը: – Թմկաբերդի առումով,- ասաց Սերգեյը: – Բայց ո՞նց ա կրված,- զարմացավ Հայկը: – Մեր գրազի վախտ ինքը չասե՞ց, որ չի գրում ու վաբշե չի էլ գրել,- Հայկին հարցրեց Սերգեյը: – Ասեց,- ասաց Հայկը: – Մի քիչ առաջ ինքը չասե՞ց, որ մինչեւ պատքարտուղար դառնալն իրանց էդ թերթի հոդվածների մեծ մասն ինքն ա գրել,- հարցրեց Սերգեյը: – Ասեց,- ասաց Հայկը: – Շատ եմ գրել,- ասաց Աշոտը.- ձեր էն գերազանցիկ հարեւանի մասին էլ եմ գրել. չես հիշո՞ւմ: – Շատ լավ եմ հիշում, Աշո՛տ ջան,- հանգիստ ասաց Սերգեյը.- ես լավությունը մոռացողներից չեմ: Մեր էդ գերազանցիկ էրեխի մասին շատ չտեսնված էիր գրել. էդ գրածդ շատ եմ հավանել: – Լուրջ ե՞ս ասում, թե՞ ձեռ ես առնում,- հարցրեց Աշոտը: – Իսկականից շատ ուժեղ էիր գրել,- ասաց Սերգեյը: – Որ մտքիս դնում եմ՝ լավ եմ գրում,- ասաց Աշոտը: – Բան չեմ հասկանում,- ասաց Հայկը.- ձեր գրազից խի՞ չեք խոսում: – Բա ինչի՞ց ենք խոսում,- զարմացավ Սերգեյը:- Հենց նոր Աշոտը վիզ չառա՞վ, որ գրել ա: – Հա,- ասաց Հայկը.- փաստորեն վիզ առավ: – Մեր գրազն էլ հենց իրա գրել-չգրելու հաշվով էր,- ասաց Սերգեյը:- Գրազի վախտ ինքն ասում էր, որ ո՛չ գրել ա, ո՛չ էլ գրում ա, չէ՞: – Հա,- ասաց Հայկը.- խոսակցությունն ըտենց ա էղել: – Ես պատմվածքի իմաստով եմ ասել,- անակնկալի գալով՝ ասաց Աշոտը.- ասել եմ, որ պատմվածք չեմ գրում: – Ըստեղ պատմվածքի անուն տվող չի էղել,- հանգիստ ասաց Սերգեյը: – Ես էլ չեմ հիշում, որ ինքը պատմվածքի անուն տված ըլնի,- ասաց Հայկը: – Մեր գրազն արձակի հաշվով էր,- ասաց Աշոտը.- ես ասում էի, որ արձակ վաբշե ո՛չ գրել եմ, ո՛չ էլ գրում եմ: – Արձակի անուն վաբշե չի էղել,- ասաց Հայկը.- արձակը ո՞րն ա: – Արձակն էն ա, որ ոտանավոր չի,- ասաց Սերգեյը:- Աշոտի ասելով ընենց ա ստացվում, որ իրա գրած էդ հոդվածները ոչ թե արձակ են, այլ՝ չափածո: – Չափածո՞ն որն ա,- հարցրեց Հայկը: – Չափածոն բանաստեղծությունն ա,- ասաց Սերգեյը: – Էն որ Արմենը գրում ա՞,- հարցրեց Հայկը: – Հա,- ասաց Սերգեյը.- էն որ Արմենն ու սաղ հայերը գրում են: – Պարզ ա,- ասաց Հայկը: – Ոչ մի բան էլ պարզ չի,- ասաց Աշոտը:- Հոդվածն արձակ չի. արձակը գեղարվեստական ժանր ա: – Մեր հարեւանի էն գերազանցիկ էրեխի մասին լավ էլ գեղարվեստական էիր գրել,- ասաց Սերգեյը: – Համենայն դեպս, էդ ոչ թե արձակ էր, այլ՝ հոդված,- ասաց Աշոտը: – Չեղավ, Աշոտ, արդեն յուղ ես վառում,- ասաց Ռուբոն: – Ի՞նչ,- չհասկացավ Աշոտը: – Ասում եմ՝ յուղ ես վառում,- կրկնեց Ռուբոն: – Յուղ վառե՞լը որն ա,- հարցրեց Աշոտը: – Որ մի օր ավտո ունենաս՝ կիմանաս,- ասաց Ռուբոն: – Էլի չհասկացա,- ասաց Աշոտը: – Որ ախալքալաքցիք քեզ մի քիչ էլ առաջ քաշեն՝ կհասկանաս,- ասաց Ռուբոն: – Պարզ խոսա՝ բան հասկանանք,- ասաց Աշոտը: – Պարզ խոսալու ի՞նչ կա,- ասաց Ռուբոն.- էս մարդն ասում էր՝ գրել ես, դու ասում էիր՝ չեմ գրել. այսինքն՝ գրազը կրված ես: – Բան չեմ հասկանում,- ասաց Աշոտը: – Ախր ի՞նչը չես հասկանում,- ասաց Սերգեյը.- դու չասի՞ր, որ չես գրել ու չես գրում: – Էլի եմ ասում,- ասաց Աշոտը: – Հետո էլ ասիր, որ մեր հարեւանի էն գերազանցիկ էրեխի մասին գրել ես,- ասաց Սերգեյը: – Էդ է՛լ եմ ասել,- ասաց Աշոտը.- հետո՞ ինչ: – Հետո էն, որ գրազը կրված ես,- ասաց Ռուբոն: – Բայց մենք պատմվածքի հաշվով ենք գրազ էկել,- ասաց Աշոտը: – Ի՞նչ պատմվածք, ա՛յ Աշոտ, ես պատմվածքի անուն ե՞մ տվել,- ասաց Սերգեյը:- Համ էլ՝ ճիշտը որ ուզում ես իմանաս, մեր էդ Չուգունչիկի մասին գրածդ հազար հատ պատմվածք արժեր: – Ի՞նչ Չուգունչիկ,- զարմացավ Աշոտը: – Մեր հարեւանի էդ գերազանցիկ էրեխի անունն ա,- ասաց Սերգեյը: – Էդ գերազանցիկի անունը Գվիդոն չէ՞ր,- հարցրեց Աշոտը: – Գվիդոնն իրա իսկական անունն ա, բայց հարեւանության մեջ իրան Չուգունչիկ ենք ասում,- ասաց Սերգեյը: – Որ իրա իսկական անունը Գվիդոն ա՝ գոնե Գվո ասեք,- ասաց Հայկը.- խի՞ եք Չուգունչիկ ասում: – Գլուխը շատ փոքր ա՝ դրա համար,- ասաց Սերգեյը: – Չեմ հասկանում,- ասաց Աշոտը: – Մի քիչ էլ որ չհասկանաս՝ քեզ էլ ենք Չուգունչիկ ասելու,- ասաց Ռուբոն: – Արդեն չափն անցնում ես, Ռուբո՛,- ասաց Աշոտը: – Հաշիվն ինքն ա փակելու, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը.- թող մի էրկու բառ էլ ավել ասի: – Լավ էլ անուն ա՝ Չուգունչիկ,- փռթկացրեց Ռուբոն: – Աշոտը մեր լավ ախպերն ա,- ասաց Սերգեյը: – Որ մեր ախպերն ա՝ խի՞ ա էդքան դժվար հասկանում,- ասաց Ռուբոն.-գրազը կրվել ա՝ թող տղամարդու պես ասի՝ կրվել եմ: – Որ չեմ կրվել՝ ո՞նց ասեմ կրվել եմ,- նեղսրտեց Աշոտը: – Կրվելը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Ռուբոն.- մարդը ապացուցեց, որ գրում ես: Վերջ: – Ոչ մի բան էլ չի ապացուցել,- ասաց Աշոտը: – Բա դու ապացուցել էի՞ր, որ «լուսնկան» առանց «ը»-ի ա գրվում,- ասաց Ռուբոն: – Կարամ ուզածդ բառարանը բերեմ՝ ցույց տամ,- ասաց Աշոտը: – Բայց ես քեզանից բառարան չեմ ուզել, չէ՞,- ասաց Ռուբոն:- Հըլը շատ մեծ հարց ա՝ էդ «լուսնկան» ոնց ա գրվում, բայց որ մտքներովդ խինկալի անցավ, ասի՝ սրտներդ չկոտրեմ: – Կարող ա՝ էս մարդը Թեմուրանոցի փող չունի,- ասաց Սերգեյը: – Հեչ պարտադիր չի, որ էսօր տանի,- ասաց Ռուբոն: – Կարող ա վաբշե փող չունի,- ասաց Սերգեյը: – Ո՞նց փող չունի,- ասաց Ռուբոն.- մեջներիցս մենակ ինքն ա աշխատում: – Փողի հարցը չի, Սերգո ջան,- ասաց Աշոտը.- հենց հիմի էլ կարանք ըստեղից ուղիղ Թեմուրանոց գնանք: – Էսօր չարժի,- ասաց Հայկը.- հո չե՞նք պայթելու: – Երբ որ ասեք՝ ես պատրաստ եմ,- ասաց Աշոտը: – Որ մի օր շատ սոված ըլնենք՝ կասենք,- ասաց Սերգեյը: – Տեսեք՝ ես միշտ պատրաստ եմ,- ասաց Աշոտը: – Միշտ պատրա՛ստ,- ասաց Հայկը: – Էդ Թեմուրանոցից շան հոտ ա գալի,- ասաց Ռուբոն.- զուգարանի հոտն ուղիղ քթիդ ա փչում: – Էդ հոտին արդեն սովորել ենք,- ասաց Հայկը: – Աշոտ,- ասաց Սերգեյը,- ուզո՞ւմ ես մի հատ էլ ուրիշ գրազ գանք՝ էլի Թեմուրանոցի վրա: – Ի՞նչ ուրիշ գրազ,- զարմացավ Աշոտը: – Թող հըլը էս մեկի տակից դուս գա՝ հետո,- ասաց Հայկը: – Ես իրան ուզում եմ շանս տամ, որ քվիտ անի,- ասաց Սերգեյը: – Քվիտ անել չկա,- ասաց Հայկը.- որ էս մի գրազը դու կրվես, էրկուսդ էլ առանձին-առանձին Թեմուրանոց եք տանում: – Թեկուզ ըտենց,- ասաց Սերգեյը: – Բայց ի՞նչ գրազի մասին ա խոսքը, ա՛յ Սերգո,- ասաց Աշոտը.- գրա՛զդ ասա: – Գրազ եմ գալի, որ հենց էրկու հատ ծափ տամ՝ թողես ըստեղից գնաս,- ասաց Սերգեյը: – Ո՞նց գնամ,- զարմացավ Աշոտը: – Հենց ըտենց,- ասաց Սերգեյը.- կուլտուրական վեր կենաս ու գնաս: – Ո՞ւր գնամ,- ավելի զարմացավ Աշոտը: – Էդ կարեւոր չի,- ասաց Սերգեյը.- ասենք՝ ձեր տուն: – Էդ չըլնելու բան ա,- ասաց Հայկը: – Վարիանտ չկա,- ասաց Ռուբոն: – Որ վարիանտ չկա, թող գրազ գա,- ասաց Սերգեյը: – Կարող ա՞ էրկու հատ ծափ տաս, ու իրեքով թեւերիցս բռնեք՝ դուրս տանեք,- հարցրեց Աշոտը: – Մեկնումեկս մատով որ քեզ կպավ՝ գրազը կրված եմ,- ասաց Սերգեյը: – Այսինքն, դու էրկու հատ ծափ ես տալի՝ ես տեղիցս վեր եմ կենում ու գնում եմ,- ճշտեց Աշոտը: – Դո՛ւ ասացիր,- ասաց Սերգեյը: – Էդ չըլնելու բան ա,- ասաց Հայկը: – Քու հետ էլ եմ գրազ գալի, Հայկո՛,- ասաց Սերգեյը: – Չէ,- ասաց Հայկը.- Աշոտի հետ սկսել ես՝ Աշոտի հետ էլ վերջացրու: – Համաձայն եմ, Սերգո՛,- ասաց Աշոտը.- ուրեմն՝ էրկու հատ ծափ ես տալի, ես վեր եմ կենում ու գնում եմ: – Հա,- ասաց Սերգեյը.- խելոք վեր ես կենում ու գնում ես: – Հասկացա,- ասաց Հայկը.- մի հատ հիմի ծափ կտաս, մի հատ էլ, ասենք, մի ժամ հետո, երբ որ Աշոտը վեր կենալու ըլնի: – Որ էդքան հասկացող ես՝ դո՛ւ հետս գրազ արի, Հայկո,- ասաց Սերգեյը.- լափ էլ իրար հետեւից եմ ծափ տալու՝ առանց պաուզայի: – Բա խի՞ ես իմեննը էրկու անգամ ծափ տալի,- ասաց Հայկը.- էդ ինչ-որ բան նշանակում ա: – Որ ըտենց ա, մի անգամ եմ ծափ տալի,- ասաց Սերգեյը: – Համաձայն եմ,- ասաց Աշոտը.- դե ծափ տուր: – Ուշադրությո՛ւն, ծափ եմ տալի, երեք՝ չորս,- ասաց Սերգեյն ու ծափ տվեց: – Ո՞ւր ա՝ չգնացի,- մի քիչ սպասելով՝ ասաց Աշոտը.- տղերքը վկա են, որ նստած եմ մնացել: – Հո մինչեւ լույս նստած չե՞ս մնալու,- ծիծաղեց Սերգեյը.- հես ա ուր-որ ա՝ էս խինկալիանոցը փակելու են: – Ո՞վ ա փակելու,- զարմացավ Աշոտը: – Պահակը,- ասաց Սերգեյը: – Ժամը քանիսի՞ն են փակում,- շիվարեց Աշոտը: – Ի՞նչ կապ ունի՝ քանիսին են փակում,- ծիծաղեց Սերգեյը.- վերջ-առաջ փակելու են, չէ՞: – Բայց, Սերգո ջան, դու որ ծափ տվիր, քո ծափ տալուց հետո չգնացի, չէ՞,- կմկմաց Աշոտը: – Շուտ թե ուշ գնալու ես,- ասաց Ռուբոն.- հո գիշերն ըստեղ չե՞ս մնալու: – Ոնց որ էլի կրվեցիր, Աշոտ ջան,- ասաց Հայկը: – Էն էլ ո՜նց կրվեց,- ասաց Ռուբոն: – Ոչ թե կրվեցի, այլ՝ խաբվեցի,- խեղճացավ Աշոտը: – Նույն հաշիվն ա,- ասաց Ռուբոն: – Էս ֆոկուսը դու գլխի կընկնեի՞ր, Ռուբո՛,- հարցրեց Աշոտը: – Էս ֆոկուսը ե՛ս եմ Սերգեյին սովորացրել,- ասաց Ռուբոն: – Ազնիվ գրազ չէր. փաստորեն, բառախաղի պես բան էր,- ասաց Աշոտը: – Բա ազնիվ ա՞, որ «լուսնկան» առանց «ը»-ի են գրում,- ասաց Ռուբոն: – Անազնիվ բան չկա, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը: – Անազնիվն էն կըլնի, որ Թեմուրանոց չտանես,- ասաց Ռուբոն: – Ես խոսքիս տեր եմ,- ասաց Աշոտը.- հենց վաղն էլ կարամ տանեմ: – Շատ դարդ մի արա, Աշո՛տ ջան, ասաց Սերգեյը.- էս էն գրազն ա, որ մի անգամ կրվում ես, բայց հետո հազար անգամ դու ես ուրիշներին կրում: – Հալալ ա քեզ, Սերգո ջան,- ասաց Աշոտը: – Ե՛ս եմ Սերգեյին սովորացրել,- ասաց Ռուբոն: – Քեզ է՛լ ա հալալ,- ասաց Աշոտը: – Լա՜վ ֆռռացրիր, Սերժի՛կ,- ասաց Հայկը: – Էդ ֆոկուսը դու էլ գիտեի՞ր, Հա՛յկ,- հարցրեց Աշոտը: – Չէ,- ասաց Հայկը:- Շատ ուժեղ ֆոկուս էր. վաղը մեր ճարտարապետների վրա կփորձեմ: – Անցած ըլնի, Աշոտ ջան,- ասաց Սերգեյը:- Հիմի ե՞րբ ենք Արմենի գործով զբաղվում: – Ի՞նչ գործ,- հարցրեց Աշոտը: – Էդ սրբագրիչի գործը,- ասաց Սերգեյը: – Հենց վաղվանից էլ կարանք զբաղվենք,- ասաց Աշոտը:- Վաղը կարա՞ս գաս, Արմո՛ ջան: – Ո՞ւր պիտի գամ,- հարցրի ես: – Բժշկականի գլխավոր կորպուս,- ասաց Աշոտը:- Խմբագրությունը երկրորդ հարկում ա. ում էլ հարցնես՝ ցույց կտա: – Չնայած իննսուն մանեթը փող չի, բայց սկզբի համար՝ ոչինչ,- ասաց Սերգեյը: – Էդ հաստիքի անունն ա սրբագրիչ,- ասաց Աշոտը.- ինքը հիմնականում պիտի հոդված գրի: – Ի՞նչ հոդված,- հարցրի ես: – Մի՛ վախեցի,- ասաց Սերգեյը.- հեչ որ չըլնի՝ մեր Չուգունչիկի մասին կգրես: – Էդ ինստիտուտում չուգունչիկները շատ են,- ասաց Աշոտը.- մեկնումեկի մասին կգրես: – Կյանքումս հոդված չեմ գրել,- խեղճացա ես: – Ես էլ չէի գրել,- ասաց Աշոտը.- դժվարն առաջինն ա: – Կյանքում գրած չկամ,- ասացի ես: – Բանաստեղծություն որ գրում ես, հոդված կգրես ու կգրես,- ասաց Աշոտը.- բանաստեղծության համեմատ հոդվածը խաղուպար ա: – Մենակ գերազանցիկների մասին ե՞մ գրելու,- հարցրի ես: – Չէ,- ծիծաղեց Աշոտը.- գրելու հազար ու մի թեմա կա, Արմո ջան: – Մեր Չուգունչիկը քեզ փեշքեշ,- ասաց Սերգեյը: – Մեր թերթի հին համարները որ թերթես, մոտավորապես պատկերացում կկազմես, թե ոնց պիտի գրես,- ասաց Աշոտը: – Խմբագիրն Արմենի հաշվով կարող ա՞ չեմուչում անի,- հարցրեց Սերգեյը: – Դժվար թե չեմուչում անի,- ասաց Աշոտը.- ի՛նքն ա ինձ ասել, որ հարմար մարդ գտնեմ: – Արմենից հարմար մարդ դժվար էլ գտնես,- ասաց Սերգեյը: – Հա,- ասաց Աշոտը:- Վաբշե խմբագիրը նոր ընդունվողներին փորձաշրջան ա տալի, բայց որ ես իրան ասեմ, կարող ա միանգամից Արմոյի հրամանը տա: – Մեկն ըլնի՝ քո էդ խմբագրին փորձաշրջան տա,- ասաց Ռուբոն: – Ի՞նչ փորձաշրջան, ա՛յ Աշոտ,- ասաց Սերգեյը.- Արմենը հո էրեխա չի՞: – Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, Սերգո՛ ջան,- ասաց Աշոտը:- Խմբագիրը «Գարունի» էդ բանաստեղծությունները որ կարդա, երեւի միանգամից Արմոյի հրամանը տա: «Գարունի» էդ համարը հետդ կբերե՞ս, Արմո՛: – Բերելը կբերեմ, Աշո՛տ ջան,- ասացի ես,- բայց կարող ա ինքն էդ բանաստեղծություններս կարդա ու վաբշե հրամանս չտա: – Ինչի՞,- զարմացավ Աշոտը: – Կարող ա կարդա ու չհավանի,- ասացի ես: – Էնտեղ չհավանելու բան չկա,- ասաց Աշոտը: – Շատ խիտրի ես, Արմեն,- ասաց Սերգեյը.- ընենց ես գրում, որ սաղ հավանում են: – Չհավանողներ էլ կան,- ասացի ես:- Մարդ էլ կա, որ վաբշե չի հասկանում: Շատ հնարավոր ա, որ Աշոտենց խմբագիրն էլ չհասկանա կամ չհավանի: – Ես որ էդ բանաստեղծությունները հասկացել եմ, խմբագիրը հաստատ կհասկանա,- ասաց Հայկը: – Համ կհասկանա, համ էլ կհավանի,- ասաց Աշոտը.- ինքը Գրականության ինստիտուտում դիսերտանտ էլ ա ձեւակերպված: – Ինքն ո՞վ ա, որ հավանի կամ չհավանի,- գոռաց Ռուբոն: – Խմբագիրն ի՛նքն ա,- ասաց Սերգեյը.- պեչատն իրա ձեռն ա՝ կուզի հրամանը կտա, չի ուզի՝ չի տա: – Ձեզ շատ եք ցածրացնում,- ասաց Ռուբոն:- Ձեզ շատ եք ցածրացնում ու էժանացնում: Իրանք պիտի շատ ուրախ ըլնեն, որ Արմենն իրանց մոտ աշխատի: – Ես շատ ուրախ եմ,- ասաց Աշոտը.- մնում ա՝ խմբագիրն ուրախ ըլնի: – Ես ինչքան հասկացա՝ իրա ուրախ ըլնելն էլ ա քեզանից կախված,- ասաց Սերգեյը: – Ես որ Արմենի էդ գրածները հասկացել եմ, ձեր խմբագիրը կհասկանա ու կհասկանա,- ասաց Հայկը.- էլ ի՞նչ խմբագիր, որ չհասկանա: – Կարող ա հասկանա, բայց չհավանի,- ասացի ես: – Էնտեղ չհավանելու բան չկա,- ասաց Աշոտը:- Կարծում եմ՝ Արմոյի հարցն արդեն լուծված ա: – Որ ըտենց ա՝ էս մի բակալով Արմոյին շնորհավորենք ու վեր կենանք,- ասաց Ռուբոն: – Պիվով չեն շնորհավորում,- ասաց Աշոտը: – Էդ ի՞նչ մի թերթ ա, որ պիվով չշնորհավորենք,- ասաց Ռուբոն:- Ուզո՞ւմ եք՝ արաղ բերել տամ: – Չէ,- ասաց Սերգեյը.- պիվով սկսել ենք, պիվով էլ վերջացնենք: – Սերժիկը ճիշտ ա ասում,- ասաց Հայկը.- որ խառնում ես՝ գլուխդ շատ փիս ցավում ա: Գլուխ տասներորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել