Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատիժ չկա՞

Նոյեմբեր 17,2005 00:00

Գերեզման
ավերելու փաստով քրեական գործեր չեն հարուցվում «Առավոտի»
թիվ 212-ում անդրադարձել էինք «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանատան տարածքում հայտնված
նորաթաղ հանգուցյալների խնդրին (Հովհաննես Պետրոսյանի շիրիմի հարեւանությամբ): Հրապարակումից
հետո բազմաթիվ քաղաքացիներ ահազանգով դիմել են «Առավոտին», որ գերեզմանապղծության
նմանօրինակ դեպքեր էլ նկատել են իրենց հանգուցյալների գերեզմաններում, մասնավորապես՝
Նուբարաշենի, Ավանի, Առինջի, «Կարմիր բլուրի»: «Առավոտը» խնդրեց իրավաբան Սարգիս
Խաչատրյանին պարզաբանել՝ ինչպիսի պատիժ է հասնում դիակը կամ թաղման վայրերն անարգանքի
ենթարկելու համար: Մեր այն հարցին, թե պատիժ նախատեսվո՞ւմ է գերեզմանապղծության համար,
նա տեղեկացրեց, որ «դիակն անարգանքի ենթարկելը, թաղման վայրերը, հանգուցյալների հիշատակի
հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները
կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը, պղծելը պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
300-500-ապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով՝ 1 տարի ժամկետով: Կալանքով՝ առավելագույնը
երկու ամիս ժամկետով»: Պրն Խաչատրյանը հավելեց, որ եթե նույն արարքը կատարվել է մի
խումբ անձանց կողմից (կազմակերպված խմբի), ազգային, ռասայական, կրոնական ատելության
շարժառիթով եւ ուղեկցվել գերեզմաններում գտնվող առարկաները հափշտակելով՝ պատժվում
են ուղղիչ աշխատանքներով երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի: Իրավաբանը
նշեց նաեւ, որ պետության պահպանության տակ գտնվող մշակութային հուշարձանները վնասելու,
ոչնչացնելու դեպքում սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում: Սգատերերից մեկը՝ Վանիկ
Թամազյանը այցելելով Նուբարաշենում ամփոփված եղբոր գերեզմանին, տեսել էր խաչը շրջված,
ծաղկամանն ու մոմակալը՝ անհետացած: Նույնանման հանցագործություններ հաճախ են հանդիպում
ոստիկանության ամփոփագրերում: Սակայն միայն այդքանը, ըստ իրավաբանի, խստագույնս պետք
է պատժվի, մանավանդ երբ այն կատարվել է դիտավորությամբ եւ պատճառվել է նյութական,
բարոյական վնաս: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել