Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԵԿՈՒՄԸ» ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «Սահմանադրական ցանկացած գործընթաց վճռորոշ է, եւ հասարակությունը չի կարող օտարված լինել դրանից: Քաղաքացիների մասնակցությունն այս գործում չպետք է սահմանափակել միայն տեքստին «այո» կամ «ոչ» ասելով:

Նոյեմբեր 17,2005 00:00

Այն իր մեջ պետք է ներառի գործընթացի բոլոր բաղադրիչները՝ իրազեկում, բաց քննարկում, վերահսկում, թափանցիկություն: Սակայն ստիպված ենք փաստել, որ գործընթացը կազմակերպվել է այնպես, որ ՀՀ քաղաքացիները ոչ միայն որեւէ կերպ սահմանադրական փոփոխություններին մասնակցել չէին կարող, այլեւ իրազեկված չէին՝ թե ի՞նչ փոփոխություններ, ինչի՞ համար եւ ովքե՞ր են իրականացնում»,- ասված է «Բեկում» քաղաքացիական ֆորումի նախաձեռնողների երեկ տարածած հայտարարության մեջ:

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նախաձեռնության անդամները կարծիք հայտնեցին, որ սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման ընթացքի միանշանակ ու ծայրահեղ քաղաքականացումը զրկում է հասարակությանը մի շարք խիստ մտահոգիչ եւ ակնհայտ վիճելի հարցերի շուրջ քննարկումներ ծավալելու հնարավորությունից: Մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետի ընտրության եղանակը, երկքաղաքացիության հարցը, որը, բանախոսների հավաստմամբ, ազգային անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիր է: Նախաձեռնությունը չի զբաղվելու «այո»-ին կամ «ոչ»-ին անդամագրելու գործով, այլ վերահսկելու է սահմանադրական բարեփոխումների գործընթացի օրինականությունը, հիմնականում սեփական դիտորդական առաքելությամբ: Որոշ դիտարկումներ արդեն իսկ կան՝ փաստաթղթի նախնական մշակումը կատարվեց գաղտնիության պայմաններում եւ նույնիսկ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերին հասանելի չէր, «10 հարց սահմանադրության մասին» գրքույկը հայտնի չէ, թե ում կողմից, ինչ տպաքանակով եւ որտեղ է տպագրվել, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավն ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան բովանդակային քննարկումները»:

«Ստեղծված իրավիճակում ոչ այնքան կարեւոր է փաստաթղթի բովանդակության ժողովրդավարական լինելը, որքան գործընթացի համապատասխանությունը ժողովրդավարական չափանիշներին»,- կարծում է նախաձեռնության անդամ Գայանե Մարկոսյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել