Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհնազանդ

Նոյեմբեր 15,2005 00:00

Անհնազանդ Ադրբեջան Ադրբեջանի ընդդիմությունը լրջորեն մտադիր է խորացնել եւ գլխավորել խորհրդարանական ընտրություններին հաջորդած ու դրանց զանգվածային կեղծումներով պայմանավորված քաղաքացիական անհնազանդության գործընթացը: «Այսօր Ադրբեջանին հարկավոր են ոչ թե նոր խորհրդարանական ընտրություններ, այլ նոր իշխանություններ: Ըստ այդմ, քաղաքացիական անհնազանդության գործընթացն անհրաժեշտ է տարածել ողջ երկրով մեկ: Նոյեմբերի 16-ին բողոքի անժամկետ գործողություն են սկսելու Նարդարան ավանի եւ հարեւան երեք ավանների բնակիչները»: Այս մասին նախօրեին «Ազադլիգ» դաշինքի հանրահավաքում հայտարարել է «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու Ռաուֆ Արիֆօղլուն: Yes ընդդիմադիր դաշինքի համահիմնադիր Էլդար Նամազովը, իր հերթին, Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Իլհամ Ալիեւի վարչակազմը կողոպտել է ոչ միայն ընդդիմադիր թեկնածուներին, այլեւ ողջ ժողովրդին: «Ազադլիգ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Պանախ Հուսեինովն էլ հայտարարել է, թե ընդդիմադիր դաշինքների թեկնածուները նվաճել են խորհրդարանի տեղերի 2/3-ը եւ երբեք չեն համաձայնի իշխանությունների ողորմությանը, որոնք ցանկանում են նրանց տալ 5-10 տեղ: Հանրահավաքի մասնակիցների վրդովմունքն է հարուցել հատկապես այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները թուրքական Ihlas ընկերությանն արգելել են ուղիղ հաղորդում վարել հանրահավաքից: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները համարժեք եռանդով շարունակում են ռեժիմի թշնամիների որսը: Ի մասնավորի՝ նախագահ Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, թե շարունակվելու են զտումները երկրի ղեկավարության շրջանում, թեեւ դա շեշտակի ընթացք չի ունենա: Ռուսական HTB հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Ալիեւը նաեւ ասել է, որ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մի քանի նախարարներ ընդդիմության հետ համատեղ պատրաստվում էին տապալել նախագահին: Նրա խոսքերով, դավադիրները մտադիր էին փողոց հանել 50-ից 100 հազար մարդ եւ գրավել պետական կարեւորության օբյեկտները՝ օդանավակայանը, հեռուստատեսությունը, ՆԳՆ շենքը, շրջափակել նախագահի նստավայրը: Իլհամ Ալիեւի կարծիքով՝ դա եղել է լավ ծրագրված գործողություն, որն աղետալի հետեւանքների կարող էր հանգեցնել, եթե ժամանակին չկասեցվեր: Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի ղեկավարի կարգադրությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կալանավորվել է նաեւ «Ազերլոտերեա» ՓԲԸ ղեկավար Ջամիլ Սուլթանովը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել