Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհնազանդ Ադրբեջան

Նոյեմբեր 15,2005 00:00

Անհնազանդ
Ադրբեջան Ադրբեջանի ընդդիմությունը լրջորեն մտադիր է խորացնել
եւ գլխավորել խորհրդարանական ընտրություններին հաջորդած ու դրանց զանգվածային կեղծումներով
պայմանավորված քաղաքացիական անհնազանդության գործընթացը: «Այսօր
Ադրբեջանին հարկավոր են ոչ թե նոր խորհրդարանական ընտրություններ, այլ նոր իշխանություններ:
Ըստ այդմ, քաղաքացիական անհնազանդության գործընթացն անհրաժեշտ է տարածել ողջ երկրով
մեկ: Նոյեմբերի 16-ին բողոքի անժամկետ գործողություն են սկսելու Նարդարան ավանի եւ
հարեւան երեք ավանների բնակիչները»: Այս մասին նախօրեին «Ազադլիգ» դաշինքի հանրահավաքում
հայտարարել է «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիր, պատգամավորության թեկնածու Ռաուֆ
Արիֆօղլուն: Yes ընդդիմադիր դաշինքի համահիմնադիր Էլդար Նամազովը, իր հերթին, Ադրբեջանի
քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, քանի որ Իլհամ
Ալիեւի վարչակազմը կողոպտել է ոչ միայն ընդդիմադիր թեկնածուներին, այլեւ ողջ ժողովրդին:
«Ազադլիգ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Պանախ Հուսեինովն էլ հայտարարել է,
թե ընդդիմադիր դաշինքների թեկնածուները նվաճել են խորհրդարանի տեղերի 2/3-ը եւ երբեք
չեն համաձայնի իշխանությունների ողորմությանը, որոնք ցանկանում են նրանց տալ 5-10
տեղ: Հանրահավաքի մասնակիցների վրդովմունքն է հարուցել հատկապես այն փաստը, որ Ադրբեջանի
իշխանությունները թուրքական Ihlas ընկերությանն արգելել են ուղիղ հաղորդում վարել
հանրահավաքից: Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները համարժեք եռանդով շարունակում
են ռեժիմի թշնամիների որսը: Ի մասնավորի՝ նախագահ Իլհամ Ալիեւը հավաստիացրել է, թե
շարունակվելու են զտումները երկրի ղեկավարության շրջանում, թեեւ դա շեշտակի ընթացք
չի ունենա: Ռուսական HTB հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Ալիեւը նաեւ
ասել է, որ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մի քանի նախարարներ
ընդդիմության հետ համատեղ պատրաստվում էին տապալել նախագահին: Նրա խոսքերով, դավադիրները
մտադիր էին փողոց հանել 50-ից 100 հազար մարդ եւ գրավել պետական կարեւորության օբյեկտները՝
օդանավակայանը, հեռուստատեսությունը, ՆԳՆ շենքը, շրջափակել նախագահի նստավայրը: Իլհամ
Ալիեւի կարծիքով՝ դա եղել է լավ ծրագրված գործողություն, որն աղետալի հետեւանքների
կարող էր հանգեցնել, եթե ժամանակին չկասեցվեր: Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի
ղեկավարի կարգադրությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կալանավորվել է նաեւ «Ազերլոտերեա»
ՓԲԸ ղեկավար Ջամիլ Սուլթանովը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել