Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ձեռնտո՞ւ

Նոյեմբեր 12,2005 00:00

Ձեռնտո՞ւ են արդյոք վթարները «Զգուշացեք», մեքենան վարվում է լույսերը միացրած 2001թ. սեպտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանից քաղաք մեկնելու ճանապարհին զարմանալին ճանապարհի որակն ու մաքրությունը չէր եւ ոչ էլ կարգազանց վարորդներն ու նրանց հսկող ավտոճանապարհային տեսուչների բացակայությունը, այլ այն, որ բոլոր տրանսպորտային միջոցները, առանց բացառության, գիշեր ու ցերեկ, արեւին ու անձրեւին ընթանում էին լույսերը վառ: Մեզ մոտ դա ընդունված է թաղման, հարսանիքի, մասամբ՝ սեպտեմբերի 1-ին դպրոցականներին արժանին մատուցելու կապակցությամբ եւ սոցիալական վիճակն ու թիկնապահների թիվը շեշտելու համար: Մեր հետաքրքրությունը բավարարողները շատ էին, հասարակական կարծիքը եւ վիճակագրությունը՝ հաշվարկված: Պարզվում էր, որ լույսերը վառած երթեւեկությունը օրվա բոլոր ժամերին ապահովում է բացառիկ անվտանգություն հետիոտնի եւ վարորդների համար: Կարեւորվում էր, որ ոչ միայն վարորդն էր տեսնում, այլեւ վարորդին են տեսնում, որը 40%-ով նվազեցնում է ավտոպատահարների թիվը: Մեր դեպքում, ամեն տարի տասնյակ հազարավոր ավտոմեքենաների ավելանալը՝ անմխիթար ու կարկատաններով լեցուն ճանապարհներին, այդ թիվը կհասնի 50%-ի: Հաշվել, թե որքան կյանք, ոտք ու ձեռք, ընտանիք ու միջոց կխնայվի՝ թողնում ենք պետավտոտեսչության աշխատակիցների խղճին: Ավելին, 2002թ. Եվրոպայում արտադրվող եւ վաճառվող բոլոր ավտոմեքենաների լույսերն անմիջապես միանում են շարժիչը գործի գցելիս: Հավաստիացնում եմ, որ լույսերը վառ երթեւեկությունն անվտանգ է, կարգազանցներն անմիջապես կերեւան, մարդկանց կյանքը (վարորդների, ուղեւորների եւ հետիոտնի) ավելի ապահովագրված կլինի: Եթե ընդունվում են սեռական փոքրամասնությունների եւ աղանդների իրավունքները, ինչո՞ւ չի կարելի նրանց հետ միասին Եվրոպայից գոնե մի խելացի բան ընդունել: Կարծում եմ, որ մեր ՊԱՏ-ի ղեկավարներն այնքան խելացի կգտնվեն, որ ճանապարհային երթեւեկության կանոնների մեջ տեղ կգտնի կետ՝ ավտոմեքենաների լույսերի մասին, հատկապես որ վերջերս Մոսկվայի համապատասխան կառույցը կոչով դիմել է բոլոր վարորդներին՝ «սեփական անվտանգության ապահովման նպատակով երթեւեկել լույսերը միացրած»: Ավելին. Ռուսաստանի Դաշնությունում օրենք է մշակվում «ձմեռային անվադողերի» մասին: Հիշենք ձմեռային Երեւանը, սահող սահնակ-մեքենաները ու ասենք, որ դրան դեռ պատրաստ չենք: Այնպես որ, հարգելի տեսուչներ, տողերիս հեղինակը այնուհետեւ 351ԼԼ11 պետհամարանիշով մեքենան վարելու է լույսերը միացրած: ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի տնօրեն, վարորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել