Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Նոյեմբեր 10,2005 00:00

ԵԱՀԿ-Ն
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի
նախագահ, ԱՄՆ-ի կոնգրեսական Էլսի Հասթինգսը երեկ «Ազատությանը» հայտնել է, որ Հայաստանի
բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել է Սահմանադրության
հանրաքվեին հետեւելու նպատակով ԵԱՀԿ դիտորդական խումբ հրավիրելու խնդիրը. «Հույս
ունեմ, որ նրանք նույնիսկ այս ուշ շրջանում կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին, որը, ես
վստահ եմ, պատրաստ կլինի ուղարկել փոքր խումբ՝ դիտորդական առաքելության համար»: ԵԱՀԿ
ԽՎ նախագահը, սակայն, հավելել է. «Պարզապես ԵԱՀԿ-ի մանդատում չկա պահանջ, որ մենք
դիտարկենք հանրաքվեներ: Մենք չենք հապաղի դա անել»: Էլսի Հասթինգսը համոզմունք է
արտահայտել. «Ընդդիմությունը կմատնանշի այն փաստը որ ԵԱՀԿ-ն չունի դիտորդական առաքելություն՝
որպես նշան, որ կառավարությունը չի պատրաստվում անցկացնել թափանցիկ հանրաքվե: Ես
կարծում եմ, որ եթե իշխանությունները հետաքրքրված են հանրաքվեի լեգիտիմության ընկալումով՝
անկախ դրա արդյունքներից, նրանք կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդներին»: «Ազատություն»
ռ/կ-ի հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանություններն ունե՞ն ազատ եւ արդար ընտրություններ
անցկացնելու քաղաքական կամք՝ Հայաստանի նախորդ բոլոր ընտրությունների փորձը հաշվի
առնելով, պրն Հասթինգսը պատասխանել է. «Նշված խնդիրները քաղված դասեր են: Ես ոչ միայն
զգում եմ քաղաքական կամք՝ 2007-2008-ին ավելի լավ ընտրություններ ունենալու համար,
բայց նաեւ համաձայն եմ, որ դա քաղաքական անհրաժեշտություն է: Եթե ուզում ես ներդրումներ
ունենալ՝ ուզում ես ցույց տալ ներդրողներին կայունություն, եւ խնդիրներից մեկը, որին
ուշադրություն են դարձնում ներդրողները՝ օրենքի գերակայությունն է, անկախ դատական
համակարգը, իշխանության տարանջատումը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ Հայաստանում
իշխանությունները իրոք հասկանում են այդ դինամիկան: Եվ այն ժամանակ, երբ մենք հասնենք
2007-2008-ին՝ նախկին Խորհրդային Միության տարածքում մեծ քանակությամբ ընտրություններ
են լինելու, որոնք նույնպես հնարավորություն կտան դասեր քաղել: Այս ընտրություններից
ոչ մեկը անթերի չէ… Հայաստանը պետք է բոլոր այդ դասերը քաղի՝ ի հավելումն հանրաքվեի
փորձի, որը կարեւոր է, որ անցկացվի ազատ, արդար եւ թափանցիկ»: Ըստ
«Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել