Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերադարձրեք մեր «Ամոն»

Նոյեմբեր 09,2005 00:00

Ներկայացվող
բողոքով երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել Զովունի գյուղի եզդիները Մինչեւ
1972թ. մեր գյուղը մտնում էր Երեւանի Շահումյանի շրջանի վարչական տարածքի մեջ եւ
կոչվում էր Ամոյի գյուղ: Իսկ երբ Ապարանի Զովունի գյուղից բնակչությունը տեղափոխվեց
մեզ մոտ, գյուղը վերանվանվեց Զովունի: Մինչեւ զովունցիների գալը, մենք ապրում էինք
բնականոն կյանքով: Նրանց գալուց հետո ամեն ինչ տակնուվրա եղավ եւ 30 տարուց ավելի
է, որ մեր մաշկի վրա զգում ենք խտրականության եւ անտարբերության կնիքը: Զովունի գյուղի
Ամո թաղամասի եզդիները կազմում են 300-ից ավելի ընտանիք, բայց հողի սեփականաշնորհման
ժամանակ մեզ ոչ մի թիզ հող չհասավ: Ավելին, առայսօր հստակեցված չէ մեր 90 տարվա տների
եւ տնամերձերի կարգավիճակը: Գյուղի շենացման անվան տակ անցկացվեցին բարձր լարման
էլեկտրահաղորդման գծեր, այն էլ հենց եզդիների տների վրայով, որ մենք գյուղը թողնենք-հեռանանք:
Այդ բարձր լարման հետեւանքով շատ եզդիներ հիվանդացան, մահացան: Գյուղի հայկական թաղամասը
գազիֆիկացվել ու ասֆալտապատվել է, իսկ մերը՝ ոչ, փողոցներն էլ ցեխի ու աղբի մեջ կորած
են: Գյուղապետարանը հումանիտար օգնություն բաժանելիս մեզ՝ եզդիներիս ոչինչ
չի տալիս: Զովունի գյուղի դպրոցի շենքը բոլոր աշակերտներին չի տեղավորում, չունենք
մանկապարտեզ: Այնպես որ, եզդի երեխաների համար պետք է կառուցել առանձին դպրոց եւ
մանկապարտեզ: Գյուղի գերեզմանոցում էլ արդեն թաղելու տեղ չկա եւ դրան կից տարածքը,
որն ազատ է, պետք է հատկացնել մեր համայնքին: Գյուղի արեւելյան եւ արեւմտյան մասերում
ամեն օր Երեւանից բերում-դատարկում են շինարարության հետեւանքով մնացած մի քանի ավտոմեքենա
հող: Երբ նույնիսկ թեթեւ քամի է բարձրանում, այդ հողն ու փոշին խեղդում են հատկապես
եզդի բնակչությանը: Իսկ գյուղի արեւելյան մասում, որտեղ եզդիների հողատարածքներին
կից կառուցվել է ասֆալտի արտադրամաս, ծուխն ու քիմիական արտանետումները ստեղծում
են հակաէկոլոգիական վիճակ, ինչը բացասաբար է անդրադառնում հատկապես եզդի բնակչության
առողջության վրա: Մենք դրա մեջ դիտավորություն ու հետին նպատակ ենք տեսնում: Ամո
թաղամասում կա 200 երիտասարդ ընտանիք, որոնք ապրում են ծնողների խրճիթներում եւ նրանց
չի տրվում տնամերձ հողամաս: Վերջերս Զովունիում տեղի ունեցավ գյուղապետի ընտրություններ:
Եզդի երեք բնակիչ ավագանու թեկնածուներ էին, սակայն ոչ ոք չընտրվեց՝ քվեաթերթիկները
կեղծելու պատճառով: Մենք՝ եզդիներս, ներգրավված չենք գյուղի ինքնակառավարման մարմնում,
այն դեպքում, երբ կազմում ենք գյուղի բնակչության 30%-ը: Խնդրում ենք Ամո
թաղամասը անջատել Զովունիի գյուղապետարանից, վերանվանել Ամո գյուղ՝ առանձին գյուղապետարանով
կամ, ինչպես մինչեւ 1972-ն էր, նորից վերականգնել Երեւանի շրջագծի մեջ եւ սպասարկումը
դնել Երեւան քաղաքի վրա: Ամոյի եզդիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել