Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉԱՓԵԼ

Նոյեմբեր 09,2005 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉԱՓԵԼ «Կոռուպցիան կարտոֆիլ չի, որ կիլոյով կշռես
ու ասես՝ ինչքան է պակասել կամ ավելացել: Կոռուպցիան երեւույթ է, որը չափել հնարավոր
չէ, ինչպես հնարավոր չէ չափել սերը»,- ասել էր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման
մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը: «Դուք
իրավացի եք, որ կոռուպցիան բարդ երեւույթ է. այն դժվար է չափել,- Բագրատ Եսայանին
ուղղված բաց նամակում նոյեմբերի 7-ին գրել է «Թրանսփարենսի Ինթրնեշնլ» կազմակերպության
Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրների գծով տնօրեն Միկլոշ Մարշալը, նշելով, թե կոռուպցիայի
համաթիվը ընկալման համաթիվ է:- Դա արտացոլում է այն գործարարների, վերլուծաբանների
եւ փորձագետների կարծիքները, որոնք լավ ծանոթ են Հայաստանին: Չնայած ժամանակ առ ժամանակ
կարծիքները կարող են չհամընկնել իրականության հետ՝ երկարաժամկետ կտրվածքով, Հայաստանի
հետ առնչվող գործին տեղյակ փորձագետների ընկալումը բավականին ճշտորեն է արտացոլում
իրականությունը»: Միկլոշ Մարշալը նաեւ նշում է. «Մեր համաթվի նպատակը իշխանություններին
անհարմար վիճակի մեջ դնելը չէ: Համաթիվ հրապարակելու նպատակն այնպիսի բարեփոխումների
իրականացման խթանումն է, որոնք կբերեն կառավարման եւ հանրային կյանքի ավելի բարձր
որակին»: Նա պարզաբանում է, թե կոռուպցիայի ընկալման իրենց համաթիվը հիմնված է հանրահայտ
կազմակերպությունների կողմից անցկացված անկախ հարցումների վրա, որոնք չեն վերահսկվել
«Թրանսփարենսիի» կողմից. «Այս տարի Հայաստանի համաթիվը հաշվարկելու համար մենք օգտագործել
ենք «Freedom House», «Merchant International Group», «World Economic Forum» եւ
«World Markets Research Centre»-ի կողմից անցկացված հարցումների տվյալները»: Այս
համաթիվը, ըստ նրա՝ ներառում է նախորդող 3 տարիների հարցումների արդյունքները եւ
չի արտացոլում կոռուպցիայի ընկալման կարճաժամկետ փոփոխությունները. «Այս մոտեցումն
իմաստ ունի, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը երկարաժամկետ գործընթաց է, որը չի կարող
սահմանափակվել 1 տարվա գործողություններով»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել