Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ս.

Նոյեմբեր 05,2005 00:00

Ս. ՋՈՆԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԶԱՏԵՑԻՆ Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնին ազատեց աշխատանքից: Կալկաթայում Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից սովորող 101 սաներին ղեկավարող այս կինը հայտնի է երեխաների նկատմամբ կիրառած իր «յուրահատուկ» բռնություններով: Բացի այդ, այս տարվա սկզբին ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով: («Առավոտը» բազմիցս անդրադարձել է այդ խնդիրներին)։ Տարիներ շարունակ Մայր Աթոռը փորձում էր ազատվել այս տնօրենից, սակայն հաջողության չէր հասնում: Ճեմարանի գործերի ֆինանսական վերահսկողությունը դրված է Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի վրա, որի նախագահը նույն Սոնյա Ջոնն է: Եկեղեցին ճեմարանին տարեկան հատկացնում է կես մլն դոլար: Տնօրինելով եկեղեցու ֆինանսական միջոցները՝ նա նաեւ չարաշահումներ էր թույլ տվել եւ դրամական յուրացումներ կատարել: Ճեմարանի եւ եկեղեցու ֆինանսական հաշվետվությունները փակ էին անգամ Մայր Աթոռի համար. ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ինչպես է Սոնյա Ջոնը տնօրինում այդ գումարները: Մինչդեռ խոսքը բավական մեծ գումարների մասին է, որոնք տարբեր ժամանակներում եկեղեցուն են կտակել բարերարները: Մեր ունեցած տվյալներով` այն կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար: Սոնյա Ջոնը կաշառել էր Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասին, եւ Մայր Աթոռին երկար ժամանակ չէր հաջողվում նրա դեմ որեւէ որոշում կայացնել: Կվերընտրվի՞ արդյոք Սոնյա Ջոնը Ս. Նազարեթ եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում` պարզ կդառնա նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդի նիստից հետո: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել