Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պահպանեք հիգիենա

Նոյեմբեր 05,2005 00:00

Խորհուրդ
են տալիս մասնագետները՝ նաեւ թռչնագրիպից խուսափելու համար Վրաստանի առողջապահության
նախարարությունը երկու օր առաջ հայտարարել է, որ «հում թռչնամիս մշակելուց հետո օճառով
եւ այլ միջոցներով լվանալ ձեռքերը, նույնկերպ լվանալ նաեւ ձվերը՝ սառնարանում տեղադրելուց
առաջ, իսկ թռչնային ամեն ինչ, նաեւ՝ ձվերը, մոտ 10 րոպե եռացնել»: Մասնագետները համոզված
են, որ թռչնագրիպի բացիլը «վախենում» է 100 աստիճան ջերմությունից եւ ոչնչանում:
Շուրջ մեկ ամիս առաջ կրկին հարություն առած թռչնագրիպի դեմ դեռեւս բուժման միջոց
չի գտնվել: Եվրոպացիները շարունակում են դեղատներից «վերացնել» իմունիտետը բարձրացնող
եւ այդ հիվանդության դեմ առայժմ միակ կանխարգելիչ միջոց համարվող մի դեղատեսակ: Դրա
ձեռքբերման համար մեր կառավարությունը նույնպես հատկացրել է որոշակի գումար՝ առավել
խոցելի խմբերին (երեխաներին) ներարկելու նպատակով: Սակայն դեռեւս չի հաջողվում դեղը
հայթայթել: Փոխարենը մերոնք շուրջ 10 օր առաջ ձեռք են բերել թռչնագրիպի վիրուսը հայտնաբերող-տարբերակող
լաբորատորիա: Ռուսական լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է, որ այս հիվանդության
բացիլը՝ H5N1, իր ախտանիշներով խիստ նման է անցյալ դարասկզբին 52 մլն մարդու կյանք
խլած «իսպանկային»: Այժմ ուսումնասիրվում է նաեւ «իսպանկայի» բացիլը: Միաժամանակ
մասնագետները սկսել են գերակտիվ հակագրիպային միջոցներ ներարկել տնային հավերին:
Անցած ամսում թռչնագրիպի կասկածանքով կամ՝ համենայնդեպս, սպանվել է 18 մլն թռչուն,
նաեւ՝ վայրի: Էկոլոգներն անհանգստանում են, որ դա կբերի բնության հավասարակշռության
խաթարման, ինչը նույնպես աղետ է: Ըստ տեղեկությունների՝ վիրուսի տարածման շրջանակները
վերջին օրերին չեն ընդլայնվել: Սակայն վտանգը վերացած չէ: Օրերս այս խնդրով Ժնեւում
կհավաքվեն 189 երկրների մասնագետներ՝ հետագա անելիքները որոշելու նպատակով: Հայաստանում
դեպք չի արձանագրվել, բայց երկիրը համարվում է մեծ ռիսկային գոտի այն պատճառով, որ
հարեւան Թուրքիայում եւ Ռուսաստանում արդեն հաստատվել է թռչնագրիպի առկայությունը:
Իսկ «Մեդինֆորմը» հաղորդում է, որ ըստ Հոնկոնգի համալսարանի ճանաչված մանրէաբան
Յուեն Կվոկ Յուգի հայտարարության՝ թռչնային գրիպի վիրուսը կարող է տարածվել ոչ միայն
հիվանդ թռչունների միջոցով, այլեւ՝ կոյուղացանցով: Գիտնականը նշել է, որ նման
դեպք գրանցվել է Հոնկոնգի համալիրներից մեկում, երբ ատիպիկ թոքաբորբի վիրուսով վարակվել
է 329 մարդ, 42-ը մահացել է: Մանրէաբանը նշել է, որ թռչնային գրիպի համաճարակ կարող
է առաջանալ, երբ վարակվածներն օգտվեն հանրային զուգարաններից եւ խորհուրդ է տվել
պարբերաբար ախտահանել դրանք: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել