Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ազնիվ խաղը» ազնիվ չէ

Նոյեմբեր 05,2005 00:00

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ծննդյանս օրը նվեր ստացա «Ընտանեկան ազնիվ խաղի» վիճակահանության տոմս:

Հետեւելով գովազդին՝ ջնջեցի պաշտպանիչ շերտը եւ պարզեցի, որ ոչինչ չեմ շահել: Բայց չհուսահատվեցի, որովհետեւ գովազդը շարունակում էր հիշեցնել, որ «բոլոր տոմսերը շահող են», իսկ չշահած տոմսերը 1-30 թվերով խաղարկվելու են հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ին՝ հ2 հեռուստաալիքի ուղիղ եթերում: Այդ ժամին կազմ ու պատրաստ նստեցի հեռուստացույցի առջեւ, համակ ուշադրությամբ հետեւեցի Հակոբ Ռուբինյանին, բայց ոչ մի խաղարկություն էլ տեղի չունեցավ: Զանգահարելով 53-07-41 հեռախոսահամարով, հետաքրքրվեցի, թե ինչու խաղարկությունը չկայացավ: «Ո՞վ է ասում, թե չի կայացել, դուք ուշադիր չեք եղել»,- եղավ պատասխանը ու ընկալուչը կախեցին: Նորից զանգահարեցի, երկար «բանակցություններից» հետո բախտ ունեցա խոսել Լիանայի հետ (երեւի «Ազնիվ խաղի» աշխատակից): Նա էլ նույն պատասխանը տվեց: Հաջորդ օրը նորից զանգահարեցի նույն հեռախոսահամարով՝ նորից նույն պատասխանը, իսկ երբ շատ պնդեցի, որ ուշադիր եմ եղել եւ խաղարկությունը հաստատ չի եղել, միացրին «Ազնիվ խաղի» Արփիի հետ: Վերջինս շատ պատրաստակամ լսեց ինձ ու խնդրեց զանգահարել ավելի ուշ, որպեսզի ինքը կարողանա ճշտել: Հաջորդ օրը Արփին ինձ հայտնեց, որ իրոք խաղարկությունը չի կայացել, հետաձգվել է, իսկ թե ե՞րբ է տեղի ունենալու՝ ինքը չգիտի: Մեկ-երկու օր փորձում էի իմանալ, թե վերջապես ե՞րբ է տեղի ունենալու այդ խաղարկությունը: Վերջապես մի աղջիկ ինձ հայտնեց, որ «Ազնիվ խաղը» փակվել է եւ խաղարկություն էլ տեղի չի ունենալու, քանի որ թվակիր տոմսերը չեն վաճառվել: Իմ զարմանքին՝ թե տոմսիս վրա նշված է 1 թիվը, աղջիկը պատասխանեց, որ հնարավոր չէ: Հետո էլ նյարդայնացած ասաց, որ լավ կլինի տոմսը վերցնեմ ու գնամ իրենց մոտ, եթե տոմսի վրա թիվ կա, ուրեմն խաղարկություն կլինի:

Ս. ՍԱՀՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել