Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԷՄՄԱ ԴԱՎԻԴՈՎՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ

Նոյեմբեր 04,2005 00:00

«Ազնիվ մարդուն
կարելի է ենթարկել հետապնդումների, բայց պատվազրկել անհնարին է»՝ ասում էր Վոլտերը
Երբ ընթերցեցի Էմմա Գաբրիելյանի (նույն ինքը՝ Դավիթ Շահնազարյանի նամակը)
«Մոլորեցնողներն ու մոլորյալները», առաջին ցանկությունը, որ ունեցա, դա շնորհավորելն
էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին առ այն, որ Արտաշես Գեղամյանին փնովելու
համար, որպես դասականի «ընդդիմադիր», նամակագիրը ցիտում է իրեն: Մտահոգիչ
է նամակագրի հիշողության իսպառ կորուստը՝ ամնեզիան: Չգիտես ինչու՝ մոռացության են
տրվում 2004թ. ապրիլի 5-ի, 10-ի, 12-ի, 16-ի եւ դրան հաջորդած հանրահավաքները, որոնց
հիմնական գործող ուժերն էին «Ազգային Միաբանությունը» եւ «Արդարություն» դաշինքը:
Այ, այ, այ, աղավնյակի ուշադրությունից չգիտես ինչու այդ փաստը վրիպել էր: Նենգափոխվում
է նաեւ «Ազգային Միաբանություն կուսակցության» քանիցս հնչած տեսակետը, որ եթե իշխանությունները
իսկապես համոզված են Հայաստանի Հանրապետության համար իրենց կողմից քարոզվող սահմանադրական
փոփոխությունների բախտորոշության մեջ, ապա որպես սեփական անկեղծության ապացույց՝
թող հրաժարվեն պատգամավորական մանդատներից, ինքնալուծարվի Ազգային ժողովը: Թե ինչու
է մեր այս մոտեցումը վրդովեցրել Էմմա Դավիդովնային, դժվարանում եմ ասել: Եվ
նամակագրի հաջորդ անտրամաբանական պնդումը, իսկ ավելի ճիշտ՝ բացահայտ սուտը, թե իբր
Գեղամյանը չէր պատրաստվում միանալ «ոչ»-ը քարոզողներին: Ես, Ձեր խոնարհ ծառա Ալեքսան
Կարապետյանս, դեռ հոկտեմբերի 4-ին ԱԺ ամբիոնից հնչեցրեցի «Ազգային Միաբանություն
կուսակցության» հայտարարության կոչը՝ ասել «ոչ» սահմանադրական փոփոխություններին:
Ինչն էլ հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով: Խոստովանեմ, մեղավոր
էինք, որ հայտարարությունից հետո 19 օր շարունակ քարոզել ենք «ոչ»-ը, մինչդեռ միամիտներս
պետք է սպասեինք, որ նույնաբովանդակ կոչով հանդես գային տասնյակ ու տասնյակ քաղաքական
կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ եւ նոր միայն լծվեինք «ոչ»-ի
քարոզարշավին: Բա եղավ՝ Էմմա Դավիդովնա, բա սազեց: Ի դեպ, Գեղամյանի հասցեին ավել-պակաս
դուրս տվողները թող նեղություն քաշեն գեթ մեկ անգամ նայել հայելուն, եթե ցանկություն
ունեն տեսնել կեղծ ընդդիմությանը: Հետն էլ հագուրդ կտան իրենց ինքնասիրահարվածության
սեփական մոլուցքին: Էմմա-Դավիթ, չարաճճիություն միք անի, հետեւեք Լեոպոլդ
կատվի հորդորներին… ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ «Ազգային
Միաբանություն կուսակցության» փոխնախագահ Հ. Գ. Հարձակումները Արտաշես Գեղամյանի
հասցեին առավել կատաղի դարձան Սերժ Սարգսյանի ԱՄՆ գործուղումից վերդառնալուց անմիջապես
հետո: Խե՞ր լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել