Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾԵՐ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբեր 04,2005 00:00

ՔՐԳՈՐԾԵՐ
ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԸՀ անդամներից մեկը
մեզ հաղորդեց, թե դատախազությունը գործ է հարուցել ընտրողի ազատ կամքին խոչընդոտելու
համար: Փորձեցինք ճշտել այս տեղեկությունները, եւ գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին,
որ գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 149 հոդվածի՝ «Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի
իրավունքի ազատ իրականացմանը, կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին
խոչընդոտելը, ինչպես նաեւ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի
անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի
ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների
իրականացմանը խոչընդոտելը» 2-րդ մասի 3-րդ կետով, քանի որ այդ արարքը զուգորդվել
է «բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Խոսքը Վայոց ձորի գյուղերից
մեկում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվածի
դռանն ամրացրել են նռնակ: Այս արարքի հեղինակին սպառնում է առավելագույնը հինգ տարի
ժամկետով ազատազրկում: Եվ պարզվեց, որ սա տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրություններում տեղի ունեցածի առնչությամբ հարուցված միակ քրեական գործը չէ: Երեւանի
Շենգավիթ համայնքում քվեարկության ընթացքում լցոնումների կապակցությամբ գործ է հարուցվել
«Քրեական օրենսգրքի» 150 հոդվածով, այն է՝ «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները
կեղծելը»: Ըստ այս հոդվածի՝ «Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ
սխալ հաշվելը կամ հանրաքվեի, կամ ընտրությունների արդյունքներն ակնհայտ սխալ հաստատելը,
քվեատուփ հափշտակելը, ինչպես նաեւ որեւէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության
արդյունքները կեղծելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: Ա.
Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել