Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻՃԱՐԿՎՈՒՄ

Նոյեմբեր 03,2005 00:00

ՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ Անդրանիկ նիստն է տեղի ունեցել Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանի նորակառույց շենքում: ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանը, որն իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, բողոքարկել է թիվ 34 ԸԸՀ-ի որոշումը՝ Գյումրի համայնքի ղեկավար ընտրելու մասին: Հայեցադիմումի մեջ պարոն Սուքիասյանը նշում է, որ քաղաքապետարանի աշխատակիցները նախընտրական քարոզչությունն իրականացրել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս, օգտագործել են ծառայական պարտականությունների իրականացման համար տրամադրված ավտոտրանսպորտային միջոցները, տեղամասային ընտրական հանձնաժողովի մի շարք նախագահներ կատարել են նախընտրական քարոզչություն, Վարդան Ղուկասյանի քարոզչական տպագիր պաստառները չեն պարունակել տեղեկություններ այն կազմակերպությունների ու անձանց մասին, որոնք պատասխանատու են հրապարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ: Մարտին Սուքիասյանն իր հայեցադիմումի մեջ նաեւ նշում է, որ ընտրացուցակների վերջնական օրինակը ոստիկանության անձնագրային բաժինը պարտավոր էր տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրել քվեարկությունից 2 օր առաջ: Արդյունքում 7000-ից ավելի ընտրողների անուն-ազգանունները ընտրացուցակում կա՛մ կրկնվել են, կա՛մ տեղափոխվել այլ տեղամասեր, ուստի ընտրողները չեն կարողացել գտնել իրենց անունները: Մարտին Սուքիասյանը գտնում է, որ թիվ 34 ԸԸՀ-ն միջոցառումներ չի ձեռնարկել, որով խախտել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների, քարոզչական պաստառների եւ այլ նյութերի օգտագործման կարգի եւ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական եւ ՏԻՄ ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության մասին հոդվածները: Հայցվորը նոյեմբերի 1-ին Շիրակի մարզային ոստիկանության Գյումրիի բաժին դիմում է ներկայացրել համայնքի ընտրողների ցուցակները ստանալու մասին՝ դատարանին որպես ապացույց ներկայացնելու նպատակով: Մարտին Սուքիասյանը երեկ դատարանին միջնորդեց հետաձգել գործի քննությունը՝ մինչեւ պահանջվող փաստաթղթերի ստանալը: Ըստ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել