Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոսկե հնարավորություն

Հոկտեմբեր 28,2005 00:00

Ոսկե
հնարավորություն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը երեկ ներկայացրել
է առաջարկությունների փաթեթ, որի նպատակն է օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ 2007
եւ 2008 թվականներին ազատ եւ արդար խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ
անցկացնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված առաջարկությունների այդ փաթեթի
ֆինանսավորումն ընդհանուր առմամբ կկազմի 6 մլն դոլար: Ամերիկյան առաջարկությունների
փաթեթը բաղկացած է 9 կետից. 1. Ընտրողների ցուցակներ. աջակցել ՀՀ կառավարությանը
ընտրողների ազգային գրանցամատյան նախագծելու, մշակելու եւ կիրառելու հարցում: 2.
Ընտրությունների կազմակերպում. օժանդակել ընտրական փաստաթղթերի, ինչպես նաեւ այլ
պաշտոնական փաստաթղթերի հրապարակմանն ու բաշխմանը՝ բոլոր ընտրական հանձնաժողովների
լիակատար իրազեկությունն ապահովելու նպատակով: 3. Ընտրողների տեղեկացվածություն.
oժանդակել ընտրողների տեղեկացման քարոզարշավներին՝ լրատվամիջոցների եւ ուղիղ եթեր
հեռարձակվող բանավեճերի միջոցով: 4. Ընտրություններին առնչվող դատական գործերի
վարույթ. ընտրական դատական գործերի վարույթի վերաբերյալ դասընթացներ դատավորներին,
ինչպես նաեւ ընտրական օրենքի խախտումների եւ դրանք ուղղելու եղանակների վերաբերյալ
դասընթացներ վստահված անձանց: 5. Ժողովրդավարական քաղաքական մշակույթ. տրամադրել
ընտրական դրամաշնորհներ ՀԿ-ներին՝ ընտրություններին առնչվող գործունեության համար:
6. Հարցումներ կատարելու կարողություն. աջակցել այն կազմակերպություններին,
որոնք զբաղվում են հետազոտություններով եւ հարցումներով: 7. Քաղաքական կուսակցություններ.
խթանել երիտասարդության եւ կանանց ներգրավվածությունը եւ ակտիվությունը աշխատելով
կուսակցությունների հետ, օժանդակել կուսակցությունների՝ հանրության հետ կապերի բաժինների
աշխատակիցներին: 8. Ընտրությունների վերահսկում. օժանդակել տեղական դիտորդությանը,
ԶԼՄ-ների կողմից դիտորդությանը: 9. Անկախ ԶԼՄ-ների կողմից լուսաբանում. վերապատրաստում
եւ տեխնիկական օժանդակություն ԶԼՄ աշխատակիցներին, հատկապես ընտրությունների գործընթացի
ժամանակ: Ջոն Էվանսը հայտարարել է, որ «Հայաստանը ոսկե հնարավորություն ունի
2007 եւ 2008-ին ազատ եւ թափանցիկ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ
անցկացնելու համար»: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ դեսպանն ասել է, որ «ԱՄՆ-ն
չի պաշտպանում հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում փողոցներում: Հեղափոխությունը
ձախողման, անհաջողության արդյունք է: Մենք հանդես ենք գալիս զարգացման էվոլյուցիոն
ճանապարհի օգտին եւ գտնում ենք, որ առաջնորդներին պետք է ընտրել ընտրատեղամասերում,
եւ հենց այդ պատճառով այսպիսի մեծ նշանակություն ենք տալիս 2007 եւ 2008 թվականների
ընտրությունների թափանցիկությանը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել