Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ

Հոկտեմբեր 27,2005 00:00

Լավ ենք անում, զինվում ենք Ադրբեջանի քաղաքական գործիչները մեկնաբանում են Ռ. Քոչարյանի հարցազրույցը Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլլազադեն հայտարարել է, որ «Հայաստանն անում է ամեն հնարավորը կարգավորման գործընթացին խոչընդոտելու համար, եւ նրա ողջ քաղաքականությունն ուղղված է միջազգային հանրության ջանքերին խանգարելուն»: Ասիմ Մոլլազադեն ասել է այս մասին՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի հարցազրույցը Euronews հեռուստաալիքին, որում Ռոբերտ Քոչարյանը խոսել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին միջազգային հանրության մեջ ներգրավելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության մասին եւ այն վտանգի մասին, որը ներկայացնում է Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը: Մոլլազադեի խոսքերով՝ «Քոչարյանի բոլոր արտահայտությունները տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված նրա քաղաքականության դրսեւորումներ են»: «Եթե միջազգային հանրությունն օբյեկտիվ դիրքորոշում որդեգրեր ղարաբաղյան հակամարտության հարցում, ապա օկուպանտ Հայաստանի նախագահը նման հայտարարություններ չէր անի»,- հայտարարել է Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) նախագահ Աքիֆ Նաղին: Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացման մասին, ՂԱԿ նախագահը նշել է, որ «եթե Ադրբեջանը զինվում է, ապա դա արվում է ընդդեմ օկուպացիայի»: Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «խաղաղ բանակցությունների փխրուն, չնայած եւ դրականորեն զարգացող գործընթացում անհավասարակշռություն չմտցնելու համար»: «Ներքաղաքական փառը, որով պատված են հայկական կողմի հայտարարությունները եւ ելույթները, արժանի չեն մեկնաբանությունների»,- ասել է Թաղիզադեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել