Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Հոկտեմբեր 25,2005 00:00

ԱՐՏԱԿԱՐԳ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր Մատենադարանին
հարող տարածքում կանցկացնի իր արտահերթ համագումարը, քանի որ մերժվել է կառավարության
նիստերի դահլիճում այն անցկացնելու խնդրանքը: «Իշխանությունները նման քայլերով մեր
արտահերթ համագումարը վերածեցին արտակարգ համագումարի. պետք է ասեմ, որ պալատներից
հեղաշրջումներ են տեղի ունենում, հեղափոխությունները տեղի են ունենում հրապարակներից»,-
երեկ ասուլիսում ասաց «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Նա միտում
չի տեսնում, թե ինչու են հատկապես իրեն մերժել, իսկ Գեղամյանին կամ Բազեյանին՝ ոչ:
Արամ Սարգսյանին մի հարց է հուզում. ինչպե՞ս կարողացան իրեն մերժել. «Իմ եղբայրն
էլ է վարչապետ եղել, ես էլ: Ես կառավարության շենքում աշխատել եմ՝ առաջին հարկի պահակից
սկսած, 4-րդ հարկի հավաքարարով վերջացրած՝ անուններով գիտեմ»: Արամ Սարգսյանի
համոզմամբ, այդ քայլով իշխանությունները փորձում են իրենց ենթարկել սադրանքի. «60-ական
թվականների Կա-Գե-Բե-ին բնորոշ սադրանք է: Իշխանությունները համոզված են, որ մեզ
կդրդեն սադրանքների, ու այսօրվա պահին մենք պատրաստ չենք, ու իրենք պատրաստ են…
Մենք միամիտ չենք ու սադրանքների չենք գնալու: Մենք գիտենք՝ երբ ենք պատրաստ, եւ
երբ է դա լինելու»: Արամ Սարգսյանը վստահ է, որ իշխանությունը երկրորդ սխալը
չի անի եւ չի խոչընդոտի բացօթյա համագումարը: Թեեւ նույնիսկ այդ դեպքում իրենք գիտեն
անելիքը՝ կա՛մ քայլող համագումար կկազմակերպեն, կա՛մ «քաղաքական վերնիսաժ» Սարյանի
արձանի մատույցներում: Պատասխանելով հարցին, թե Գեղամյանին իր կուսակցությունը
համարեց ընդդիմության միասնական թեկնածու, ի՞նչ կարծիքի է Արամ Սարգսյանը՝ «Հանրապետության»
ղեկավարն ասաց. «Բոլոր կուսակցություններն էլ ձգտում են, որ իրենց առաջնորդը դառնա
ընդդիմության միասնական թեկնածուն: Ես էլ հավակնություն ունեմ դառնալ ընդդիմության
միասնական թեկնածուն, ցույց տվեք մեկին, որ չունի նման հավակնություն»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել